«Անդրանիկ Ծառուկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
- 4 կատեգորիաներ, ± 2 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 12. Տող 12.


Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» ([[1935]]) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» ([[1945]]) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «[[Մանկություն չունեցող մարդիկ]]» ([[1952]]) վիպակով, որը հրատարակվել է նաև [[Երևան]]ում ([[1963]]), [[Մոսկվա]]յում ([[1964]], [[ռուսերեն]]), [[Փարիզ]]ում ([[1977]], [[ֆրանսերեն]])։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» ([[1979]]) գիրքը։ [[1958]] թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» ([[1960]]) գրքում։
Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» ([[1935]]) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» ([[1945]]) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «[[Մանկություն չունեցող մարդիկ]]» ([[1952]]) վիպակով, որը հրատարակվել է նաև [[Երևան]]ում ([[1963]]), [[Մոսկվա]]յում ([[1964]], [[ռուսերեն]]), [[Փարիզ]]ում ([[1977]], [[ֆրանսերեն]])։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» ([[1979]]) գիրքը։ [[1958]] թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» ([[1960]]) գրքում։

== Երկեր ==
* Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 243 էջ:
* Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963:
* Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 239 էջ:
* Մանկություն չունեցող մարդիկ: Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ:
* Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ:
* Մեծերը եւ միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ:
* Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ:
* Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ:
* Սերը եղեռնին մեջ, Երևան, 2004, 236 էջ:
* Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

10:58, 5 Հունիսի 2017-ի տարբերակ

Անդրանիկ Ծառուկյան
արմտ. հայ.՝ Անդրանիկ Ծառուկեան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1913(1913-10-04)
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2]
Վախճանվել էմայիսի 23, 1989(1989-05-23)[2] (75 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[2]
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, լրագրող և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան (1928)[1] և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան (1934)[1]
ԿուսակցությունՀՅԴ[1]
ԱշխատավայրԱզգային Զավարյան վարժարան[1], Նայիրի[1] և Արևելք[1]
Անդրանիկ Ծառուկյան Վիքիդարանում

Անդրանիկ Թորոսի Ծառուկյան, (1913, հոկտեմբերի 4, Կյուրին - 1989, մայիսի 23, Փարիզ), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն

1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.։

Ստեղծագործական կյանք

Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։

Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։

Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

Երկեր

  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 243 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 239 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ: Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ:
  • Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ:
  • Մեծերը եւ միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ:
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ:
  • Սերը եղեռնին մեջ, Երևան, 2004, 236 էջ:
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ:

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրանիկ Ծառուկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։