«Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:«Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 58. | Տող 58. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ|2}} |
||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
16:41, 2 Հունիսի 2017-ի տարբերակ
Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ռուս.՝ Ирония судьбы, или С лёгким паром! | |
---|---|
Պատկեր:Ճակատագրի հեգնանք ֆիլմի պոստեր.jpg | |
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 1975 |
Պրեմիերա | 1 հունվարի 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Ռյազանով |
Սցենարի հեղինակ | Էլդար Ռյազանով Էմիլ Բրագինսկի |
Դերակատարներ | Անդրեյ Մյախկով Բարբարա Բրիլսկա Յուրի Յակովլև |
Օպերատոր | Վլադիմիր Նախաբցև |
Երաժշտություն | Միքայել Թարիվերդիև |
Մոնտաժ | Վալերիա Բելովա |
Նկարիչներ | Ալեքսանդր Բորիսով Օլգա Կրուչինինա |
Պատմվածքի վայր | Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ԽՍՀՄ |
Նկարահանման վայր | Տրոպարյովո-Նիկուլինո |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 184 |
Հաջորդ | Ճակատագրի հեգնանք: Շարունակություն |
IMDb | ID 0073179 |
Ирония судьбы, или С лёгким паром! Վիքիպահեստում |
Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ (ռուս.՝ Иро́ния судьбы́, и́ли С лёгким па́ром!), 1975 թվականին նկարահանված երկսերիանոց խորհրդային ֆիլմ, ռեժիսորն է Էլդար Ռյազանովը։
Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1976 թ. հունվարի 1-ին հեռուստատեսությամբ ժամը 17։45-ին[1][2]։ Առաջին ցուցադրության հեռուստադիտողների քանակը գնահատվում է մոտ 100 միլիոն մարդ[1], իսկ արդեն փետրվարի 7-ին ֆիլմը կրկին ցուցադրվել է բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով։
Ֆիլմը ցուցադրվել է նաև կինոթատրոններում, ունենալով մոտ 7 միլիոն հանդիսատես, ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ[3][4]։
Արդեն երկար տարիներ այս ֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ-ում ամանորյա օրերին[5], ինչպես նաև ցուցադրվում է նաև հետխորհրդային շատ երկրներում[6], ֆիլմը համարվում է ԽՍՀՄ ամենաշատ դիտված ու սիրված ֆիլմերից մեկը։
Սյուժե
Ֆիլմի գլխավոր հերոսներ Ժենյան և Նադյան իրար են հանդիպում ամանորին զարմանալի զուգադիպությամբ։ Մոսկվաբնակ Ժենյան ըստ ավանդույթի ընկերների հետ ամանորի նախօրեին գնում է բաղնիք, ու առաջին անգամ հարբած ու կիսաքուն Ժենյային Մոսկվա ճանապարհելու փոխարեն ընկերները նրան շփոթմամբ ուղարկում են Լինինգրադ (ներկայումս Սանկտ Պետերբուրգ), որտեղ նա տաքսիով իր Մոսկվայի բնակարանի հասցեով գնում է Լենինգրադի համանուն փողոցի նույն շենքի նույն բնակարան, իր մոտ եղած բանալիով բացելով դուռը մտնում Նադյայի բնակարան և քնում այնտեղ։ Նադյան վերադառնալով իր բնակարանում գտնում է անծանոթ քնած տղամարդու, և դրանից էլ սկսվում են ֆիլմի հիմնական իրադարձությունները ... ։
Դերերում
Դերակատար | Դեր |
---|---|
Անդրեյ Մյախկով | Ժենյա |
Բարբարա Բրիլսկա | Նադյա |
Յուրի Յակովլև | Նադյայի փեսացուն | Իպոլիտ
Ալեքսանդր Շիրվինդտ | Ժենյայի ընկեր | Պավլիկ
Գեորգի Բուկով | Ժենյայի ընկեր | Միշա
Ալեքսանդր Բելյավսկի | Ժենյայի ընկեր | Սաշա
Օլգա Նաումենկո | Ժենյայի հարսնացուն | Գալյա
Լիա Ախեջակովա | Նադյայի ընկերուհի | Տանյա
Փաստեր
- 2007 թվականին ռեժիսոր Թիմուր Բեկմամբետովը նկարահանել է ֆիլմի սիքվելը՝ «Ճակատագր հեգնանք. Շարունակություն»
- 2013 թվականին Հնդկաստանում նկարահանվել է «Ես սիրում եմ Նոր Տարին» անվանումով ֆիլմ, որի սյուժեն միանգամայն համահունչ է խորհրդային ֆիլմի սցենարին, Մոսկվայի ու Լենինգրադի փոխարեն ընտրվել են ամերիկյան քաղաքներ Չիկագոն ու Նյու Յորքը, սակայն հնդկացի պրոդյուսերները չեն նշել Ռյազանովի ֆիլմի մասին[7][8][9]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Почти рождественская История. market.umh.ua.
- ↑ Ирония судьбы, или С лёгким паром! vokrug.tv.ru.
- ↑ В Москве увековечили место действия культового новогоднего фильма / lenta.ru
- ↑ фильм в энциклопедии km.ru
- ↑ http://lenta.ru/news/2013/01/03/latvia/
- ↑ http://www.1tv.ru/public/print/pi24631
- ↑ «Индийцы сняли свой вариант "Иронии судьбы"» (ռուսերեն). Росбалт. 01/08/2013 14:20. Արխիվացված է օրիգինալից 2013-08-15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5–ին-ին.
- ↑ http://www.imdb.com/title/tt2708644/
- ↑ I Love New Year (2013) (անգլ.) на сайте Bollywoodhungama.com
Արտաքին հղումներ
- «Ирония судьбы, или С лёгким паром!» «Մոսֆիլմի» կայքում
- ԿինոՊոիսկ կայքում
Գրականություն
- Рязанов, Э. А. Старики-разбойники. - АСТ, Зебра Е, 2008. - С. 151-232. - 688 с. - ISBN 978-5-17-048780-6, 978-5-94663-535-6 (Включает новеллизацию фильма «Ирония судьбы, или С лёгким паром!»)
- Николай Калашников. История культового фильма «Ирония судьбы»։ Рязанов снимал Москву и Санкт-Петербург в соседних столичных дворах. Комсомольская правда