«Տիգրան Կարապետյան (թարգմանիչ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 41. | Տող 41. | ||
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով<ref>Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, |
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով<ref>Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, |
||
էջ 248:</ref>: |
էջ 248:</ref>: |
||
Օգտագործել է [[Տ. Բունաթյան (ծածկանուն)|Տ. Բունաթյան]], [[Տ. Բունիաթյան (ծածկանուն)|Տ. Բունիաթյան]] [[ծածկանուն]]ները<ref name="Բախտիար" /> : |
|||
== Երկեր == |
== Երկեր == |
||
* Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ: |
* Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ: |
||
* |
*Թումանյանը և Վրաստանը, Ե., 1964, 58 էջ: |
||
* Լուսավոր հայացքով, Ե., «Հայաստան», 1969, 209 էջ: |
* Լուսավոր հայացքով, Ե., «Հայաստան», 1969, 209 էջ: |
||
* Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ: |
* Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ: |
17:59, 26 Մայիսի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Կարապետյան
Տիգրան Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1922, օգոստոսի 14 |
Ծննդավայր | Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) |
Վախճանվել է | 1990, մայիսի 5 |
Վախճանի վայր | Երևան |
Գրական անուն | Տ. Բունաթյան և Տ. Բունիաթյան |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանասեր |
Կրթություն | Երևանի թատերական ինստիտուտ (1950) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1961) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ |
Պարգևներ | |
Տիգրան Կարապետյան Վիքիդարանում |
Տիգրան Արշակի Կարապետյան (1922, օգոստոսի 14, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) - 1990, մայիսի 5[1], Երևան), հայ թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (1961), խմբագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից:
1941 թվականին ավարտել է Մելիտոպոլի օդաչուական ուսումնարանը և որպես օդաչու ծառայել բանակում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Դասախոսել է Հայկական թատերական ընկերությունում: 1955-1966-ին ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում եղել է ավագ, ապա գլխավոր խմբագիր, 1966-1978-ին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1978 թվականից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1961 թվականին «Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով[2]:
Օգտագործել է Տ. Բունաթյան, Տ. Բունիաթյան ծածկանունները[1] :
Երկեր
- Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ:
- Թումանյանը և Վրաստանը, Ե., 1964, 58 էջ:
- Լուսավոր հայացքով, Ե., «Հայաստան», 1969, 209 էջ:
- Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ:
- Անոսկոր հավերը (երգիծական պատմվածքների ժողովածու), Ե., «Հայաստան», 1976, 66 էջ:
Թարգմանություններ (ռուսերենից և վրացերենից)
- Կոնստանտին Պաուստովսկի, Սպիտակ ծիածան, Ե., «Հայաստան», 1965, 226 էջ:
- Էլիզբար Ջեդգինիձե, Գարունը վաղ սկսվեց (վեպ), Ե., «Հայաստան», 1968, 311:
- Մերլ Ռոբեր, Կղզին, Ե., «Հայաստան», 1978, 508 էջ:
- Նորբերտ Ֆրիդ, Կայսրուհին, վեպ Շառլոտա Մեքսիկացու մասին, Ե., «Սովետական գրող», 1982, 512 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 630:
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 248: