«Մարտի 9»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
→Ծնունդներ: Խմբագրվեց Ռաֆայել Իշխանյանի վերաբերող տողը։ |
չ +{{անաղբյուր}} |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{անաղբյուր}} |
|||
{{արևմտահայերեն|9 Մարտ}}{{Մարտ}} |
{{արևմտահայերեն|9 Մարտ}}{{Մարտ}} |
||
'''Մարտի 9''', տարվա 68-րդ (69-րդ [[նահանջ տարի]]ներում) օրն է։ |
'''Մարտի 9''', տարվա 68-րդ (69-րդ [[նահանջ տարի]]ներում) օրն է։ |
02:23, 23 Մայիսի 2017-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Մարտ | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | |||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
31 |
Մարտի 9, տարվա 68-րդ (69-րդ նահանջ տարիներում) օրն է։
Դեպքեր
- 1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
- 1953 - Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին հրմշտոցի արդյունքում։
- 1959 - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց Բարբի հանրահայտ տիկնիկը։
- 1961 - Դալայ-Լաման դիմեց ՄԱԿ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
- 1966 - Ֆրանսիայի կառավարությունը հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։
- 1983 - Բելգրադում սպանվեց Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։ Լևոնյանն ազատ արձակվեց արդեն չորս տարի անց, իսկ Էլպեքյանը բանտում մնաց յոթ տարի։
Ծնունդներ
- 1749 - Օնորե Միրաբո, Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս
- 1849 - Յոզեֆ Կոհլեր, գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ
- 1861 - Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգ, երկրաբան և պետրոգրաֆ
- 1904 - Արտաշես Մաթևոսյան, հայ խորհրդային բուսաբույծ
- 1911 - Էդմոնդ Տիգրանյան, վաստակավոր շինարար, ճարտարապետ
- 1920 - Ժանսեմ, հայազգի նկարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ
- 1922 - Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (մահ. 1995 թ.)։
- 1934 - Յուրի Գագարին, ռուս տիեզերագնաց օդաչու, կատարել է պատմության մեջ առաջին թռիչքը դեպի տիեզերք (մահ. 1968 թ.)
- 1943 - Ռոբերտ Ֆիշեր, ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն (մահ. 2008 թ.)
- 1957 - Արամ Մանուկյան (ՀՀՇ), պետական գործիչ, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ
- 1966 - Դուշման՝ Վարդան Ստեփանյան, Արցախյան պատերազմի հերոս (մահ. 1992 թ.)
- 1968 - Յուրի Ջորկաեֆ, ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության և 2000 թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։
- 1990 - Արազ Օզբիլիզ, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։
Մահեր
- 1995 - Եվգենի Կադիլով,խորհրդային հյուսվածաբան