«Ելակոդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: mhr:Тӱҥалтыш код
չ r2.6.4) (Ռոբոտը ավելացնում է․: kk:Программа басылмасы
Տող 41. Տող 41.
[[it:Codice sorgente]]
[[it:Codice sorgente]]
[[ja:ソースコード]]
[[ja:ソースコード]]
[[kk:Программа басылмасы]]
[[ko:소스 코드]]
[[ko:소스 코드]]
[[lt:Išeitinis kodas]]
[[lt:Išeitinis kodas]]

00:41, 21 Հուլիսի 2011-ի տարբերակ

Համակարգչային գիտության բնագավառում սկզբնական կոդը որևէ ծրագրավորման լեզվով գրված դրույթների կամ սահմանումների հավաքածու է։ Այն ծրագրավորողների կողմից օգտագործվող մեխանիզմ է, որը հիմնականում օգտագործվում է համակարգչի գործողությունները մատնանշելու համար։ Ծրագրի սկզբնական կոդը, որը սովորաբար բաղկացած է մեկ կամ մի քանի տեքստային ֆայլերից, երբեմն պահվում է տվյալների բազայում որպես պահպանված պրոցեդուրա, ինչպես նաև կարող է պահվել կրիչի վրա որպես կոդի փոքր կտորներ։ Սկզբնական կոդի ֆայլերի մեծ հավաքածուն կարող է դասակարգվել կատալոգների ծառի մեջ, որն այդ դեպքում անվանում են ծրագրային ծառ։ Համակարգչային ծրագրի սկզբնական կոդն անհրաժեշտ է մարդու համար ընթեռնելի ձևից փոխարկել համակարգչի համար իրագործելի ձևի։ Սկզբնական կոդը կոմպիլյատորի միջոցով կարող է փոխարկվել կատարվող կոդի։ Համակարգչային նախագծի կոդի հիմքը դա նախագիծը կազմող համակարգչային ծրագրերի բոլոր սկզբնական կոդերի մեծ հավաքածուն է։

Նպատակները

Սկզբնական կոդն օգտագործվում է որպես կատարվող ծրագիր ստեղծող պրոցեսի մուտք։ Այն նաև օգտագործվում է որպես մարդկանց միջև հաղորդակցման ալգորիթմների մեթոդ։ Ծրագրավորման տեխնիկա սովորելու համար ծրագրավորողները հաճախ համարում են օգտակար ընթացիկ սկզբնական կոդը վերանայելը։ Սկզբնական կոդի մատչելի դարձնելը բոլոր ծրագրավորողներին հաճախ նշվում է որպես վերջիններիս ծրագրավորման հմտությունների լավացման կարևոր գործոն։ Որոշ մարդիկ սկզբնական կոդը դիտարկում են որպես արտահայտիչ դերասանական միջոց։ Ծրագրակազմը այլ համակարգչային պլատֆորմի վրա տեղափոխելը սովորաբար անչափ դժվար է առանց սկզբնական կոդի։ Ծրագրի որոշակի կտորների տեղափոխելիությունը առանց ծրագրային կոդի հաշվողական տեսակետից հիմնականում թանկ է։ Տեղափոխելիության հնարավոր ընտրանքները ներառում են կոդի երկուական թարգմանությունը և սկզբնական պլատֆորմի էմուլյացիան։ Կատարվող կոդի դեկոմպիլյացիան կարող է օգտագործվել ասեմբլերով կամ բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով սկզբնական կոդ ստանալու համար։ Ծրագրավորողները ծրագրակազմի մի հատվածից վերցված սկզբնական կոդը հաճախ հարմարացնում են մեկ այլ նախագծում օգտագործելու համար։ Այս գաղափարը հայտնի է որպես ծրագրակազմի վերագործածելիություն։