«Էդուարդ Ակոպով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 55. Տող 55.
|-
|-
|}
|}

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

{{Արտաքին հղումներ}}

{{DEFAULTSORT:Ակոպով, Էդուարդ}}

[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռուս սցենարիստներ]]
[[Կատեգորիա:Ռուս սցենարիստներ]]

15:48, 14 Մայիսի 2017-ի տարբերակ

Էդուարդ Ակոպով
Ծնվել էհունիսի 24, 1945(1945-06-24)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 31, 2022(2022-01-31)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մասնագիտությունսցենարիստ

Էդուարդ Տիգրանի Ակոպով (Հակոբով (Հակոբյան), ծնվ. 1945թ. հունիսի 24, Բաքու), հայազգի խորհրդային և ռուսական թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող:[2] ԽՍՀՄ սցենարիստների միության ( գիլդիա) առաջին նախագահն է, արդյունքում նաև Ռուսաստանի սցենարիստների միության առաջին նախագահը:

Կենսագրությունը

Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում: 1967 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը: Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով ճարտարագետ: Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել պատմվածքներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում:

1972 թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ Բուդիմիր Մետալնիկովի արվեստանոցում: Նրա դիպլոմային աշխատանքը «Մարդն «Օլիմպոսից» (1974թ.) կինոնկարի սցենարն էր: Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Զինվորն ու փիղը» (1977թ.), «Թթենի» (1979թ.), «Դարձեք իմ ամուսինը» (1981թ.), «Կիրակնօրյա հայրիկը» (1985թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» (1987թ.), «Ընկերը» (1987թ.) և այլն: Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոններում` Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Ռուսաստանում: Էդուարդ Ակոպովի պիեսները բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում: Նրա արձակը տպագրվում է նաև այժմ:

Ֆիլմագրությունը

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1974  Մարդն «Օլիմպոսից» -
1974  Առաջին ձյունը Первый снег
1976  Այստեղ իմ կառանատեղն է Здесь мой причал
1977  Զինվորն ու փիղը -
1978  Տրվում է բնակարան` երեխայի հետ Сдаётся квартира с ребёнком
1978  Աստղային ամառ Звездное лето
1979  Թթենի -
1979  Օ՜, Գևորգ -
1979  Տատիկի թոռնիկը Бабушкин внук
1981  Դարձեք իմ ամուսինը Будьте моим мужем
1984  Հարսնացուների խռովությունը Бунт невесток
1985  Կիրակնօրյա հայրիկը Воскресный папа
1985  Վերջին կիրակին -
1987  Մարդը Կապուցինների ծառուղուց Человек с бульвара Капуцинов
1987  Ընկերը Друг
1989  Կղզին Остров
1989  Արևելյան խարդախուհին Восточная плутовка
2002  Միայն մեկ անգամ Только раз…
2006  Խորհրդային ժամանակաշրջանի զբոսայգին Парк советского периода
2009  Մարդը Կապուցինուհիների ծառուղուց Человек с бульвара Капуцинок

Ծանոթագրություններ