«Բազալտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 13. Տող 13.
* ցրտի նկատմամբ կայունություն,
* ցրտի նկատմամբ կայունություն,
* էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
* էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
* բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։
* բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։
Բազալտը Հայաստանում


== [[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածված են նաև [[դոլերիտ]]ային բազալտները, որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|Արինբերդը]], [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթողը]] (1967) և այլն։ ==
== Հայաստանում ==
[[Հայկական լեռնաշխարհ]]ում տարածված են նաև [[դոլերիտ]]ային բազալտները, որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են [[Կարս]]ի, [[Աշոցք]]ի, [[Ախալքալաք]]ի, [[Լոռու սարահարթ]]երում, [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] ու [[Կոտայքի սարավանդ]]ներում, [[Կուր]], [[Խրամ (գետ)|Խրամ]], [[Ախուրյան (գետ)|Ախուրյան]], [[Հրազդան (գետ)|Հրազդան]], [[Դեբեդ]], [[Ձորագետ]], [[Արգիճի (գետ)|Արգիճի]] գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է [[շինարարություն|շինարարության]] և [[Քանդակագործություն|քանդակագործության]] մեջ։ [[Հայաստան]]ում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել [[Արին-Բերդ|Արինբերդը]], [[Կարմիր բլուր]]ը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը (1-ին դար), [[Տաթևի վանք]]ը (9-19-րդ դարեր), [[Սանահինի կամուրջ]]ը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են [[խաչքար]]եր, կերտված են [[Մատենադարան]]ի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են [[Երևանի գինու կոմբինատ]]ի պահեստարանը (1938, 1945-1963), [[Հաղթանակ կամուրջ]]ը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված [[Ծիծեռնակաբերդ|հուշակոթողը]] (1967) և այլն։


== Տես նաև ==
== Տես նաև ==

12:56, 2 Մայիսի 2017-ի տարբերակ

Բազալտ

Բազալտ (լատին․՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։

Անվան ծագում

Բազալտ բառը ծագել է եթովպերեն «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»։

Բազալտի հատկություններ

Բազալտն ունի հետևյալ հատկությունները՝

  • ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
  • ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
  • բարձր քիմիական կայունություն,
  • գրեթե զրոյական ջրի կլանում,
  • ցրտի նկատմամբ կայունություն,
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
  • բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։

Բազալտը Հայաստանում

Հայկական լեռնաշխարհում տարածված են նաև դոլերիտային բազալտները, որոնք 300-400 մ հաստության ծածկոցով (ավելի քան 3 000 կմ²) տարածված են Կարսի, Աշոցքի, Ախալքալաքի, Լոռու սարահարթերում, Եղվարդի ու Կոտայքի սարավանդներում, Կուր, Խրամ, Ախուրյան, Հրազդան, Դեբեդ, Ձորագետ, Արգիճի գետերի ավազաններում։ Բազալտն ամուր, դիմացկուն ու հեշտ մշակվող է։ Օգտագործվում է շինարարության և քանդակագործության մեջ։ Հայաստանում բազալտի տարատեսակները շինարարության մեջ օգտագործվել են հնագույն ժամանակներից (կիկլոպյան ու մեգալիթյան կառույցներ)։ Բազալտով են կառուցվել Արինբերդը, Կարմիր բլուրը (մ․ թ․ ա․ VII-VI դդ․), Գառնիի հեթանոսական տաճարը (1-ին դար), Տաթևի վանքը (9-19-րդ դարեր), Սանահինի կամուրջը (12-րդ դար) և այլն։ Բազալտից կանգնեցվել են խաչքարեր, կերտված են Մատենադարանի շենքը (1945-1957) և գլխավոր ճակատի արձանները, կառուցվել են Երևանի գինու կոմբինատի պահեստարանը (1938, 1945-1963), Հաղթանակ կամուրջը (1945), Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը (1967) և այլն։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։