«Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 19. Տող 19.


=== Թուրքիայի Ավիացիան ===
=== Թուրքիայի Ավիացիան ===
Պատերազմող տերություններից Օսմանյան կայսրության ավիացիան ամենաթույլն էր, չնայած թուրքերը ռազմական ավիացիան սկսել էին զարգացնել 1909 թվականից: Չնայած դրան Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ սակավ օդուժով, որը հետագայում համալրվեց ավելի ժամանակակից գերմանական ինքնաթիռներով: Իր հզորության գագաթնակետին՝ 90 ինքնաթիռ շարքում և 81 օդաչու, օսմանյան օդուժը հասավ 1915 թվականին:
Պատերազմող տերություններից Օսմանյան կայսրության ավիացիան ամենաթույլն էր:

Ինքնաթիռաշինություն կայսրությունում չկար, ինքնաթիռները ամբողջությամբ ներմուծվում էին Գերմանիայից: 1915-1918 թվականներին Գերմանիայից Թուրքիա էր ներմուծվել մոտավորապես 260 [[ինքնաթիռ]]: Չնայած թույլությանը, թուրքական օդուժը բավականին էֆեկտիվ էր գործում [[Դարդանելի օպերացիա|Դարդանելի օպերացիայի]] և Պաղեստինի կռիվների ժամանակ: Սկսած 1917 թվականից, երբ ի հայտ եկան անգլիական և ֆրանսիական նոր կործանիչներ և Գերմանակն ռեսուրսների նվազեցումը հանգեցրեց նրան, որ թուրքական օդուժը դադարեց գոյություն ունենալուց:

== Անտանտի ավիացիան ==

=== Ռուսական ավիացիան ===
Առաջին համաշխարհայինի պատերազմի սկսելու պահին ռուսական ավիացիան ամենամեծն էր աշխարհում՝ 236 ինքնաթիռով և ավիացիան գտնվում էր կազմավորման փուլում:

21:13, 1 Մայիսի 2017-ի տարբերակ

Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա, պատերազմող կողմերի օդուժը, որը կիրառվել է պատերազմի ողջ ընթացքում և բոլոր ճակատներում:

Կիրառման նպատակը

Առաջին համաշխարհային պատերազմում ավիացիան օգտագործվում էր երեք նպատակով՝ հետախուզություն, ռմբակոծության և հակառակորդի ավիացիայի ոչնչացման համար: Ռազմական գործողությունների ընթացքում հակամարտող կողմերին հաջողվեց իրականացնել իրենց նպատակները:

Եռյակ դաշինքի ավիացիան

Գերմանական զինված ուժերի ավիացիան

Առաջին աշխարհամարտի սկզբին Գերմանիայի զինված ուժերի ավիացիան համալրվածությամբ աշխարհում երկրորդն էր՝ 220-230 հազար ինքնաթիռով: Սակայն հարկ է նշել, որ ինքնաթիռները հնացած «Տաուբե» մակնիշի էին, որոնք հիմնականում որպես փոխադրամիջոց էին ծառայում: Պատերազմի ընթացքում գերմանացիները մեծ ուշադրություն էին դարձնում իրենց ավիացիայի զարգացմանը: Նրանք, նոր տեխնիկական նորարարություններ ներմուծելով ավիացիայի ոլորտ, ձգտում էին ապահովել գերակայությունը օդում և 1915 թվականի ամռանից մինչև 1916 թ. օդուժը ուներ բացարձակ առավելություն:
Մեծ ուշադրություն էր դարձվում հակառակորդի ստրատեգիական կետերի ռմբակոծմանը: Գերմանիան առաջին երկիրն էր, որ օգտագործեց օդուժը որպեսզի հարված հասցնի հակառակորդի ստրատեգիական հենակետերին (արտադրամասեր, բնակավայրեր, նավահանգիստներ): 1914 թվականից գերմանական օդուժը ռմբակոծում էր Ֆրանսիայի, Միացյալ թագավորության և Ռուսաստանի թիկունքը:

Գերմանիան հիմնական ուշադրությունը դարձնում էր դիրիժաբլների արտադրությանը: Պատերազմի ընթացքում, Ֆերդինանդ ֆոն Ցեպելինի և Շյուտե-Լացայի նախագծերով, արտադրվել էր ավելի քան 100 դիրիժաբլ: Մինչև պատերազմը գերմանական կողմը նախատեսում էր դիրիժաբլները օգտագործել հետախուզական նպատակներով, սակայն գործնականում պարզվեց որ երկրի վրա դիրիժաբլները բավականին խոցելի են:

Դիրիժաբլների գործառույթը դարձավ ծովային պարեկությունը, հետախուզությունը և հեռահար գիշերային ռմբակոծությունները: Հենց Ցեպելինի նախագծած դիրիժաբլներն առաջին անգամ կյանքի կոչեցին ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ռմբակոծման մարտավարությունը, թռիչքներ իրականացնելով Լոնդոն, Փարիզ, Վարշավա և Անտանտ դաշինքի թիկունքային այլ քաղաքներ:

Լոնդոնի 1915 թ. սեպտեմբերի 8-ի ռմբակոծումը:

1915 թվականին նոր տեսակի փամփուշտների ի հայտ գալը թույլ տվեց արդյունավետ խոցել ջրածնով լցված ցեպելինյան դիրիժաբլները: Լոնդոնի վրա իրականացրած ռմբակոծությունից հետո, որն ավարտվեց գերմանական կողմի հսկայական կորուստներով՝ 1917 թվականից, դիրիժաբլները սկսեցին օգտագործվել միայն ծովային հետախուզության համար:

Ավստրո-Հունգարիայի ավիացիան

Ավստրոհունգարական ռազմաօդային ուժերը ստեղծվել են 1893 թվականին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին օդուժը բաղկացած էր 30 ինքնաթիռից և 85 օդաչուից: Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երկրներից ավստրոհունգարական օդուժը համարվում էր ամենաթույլերից մեկը: Նրանք մարտեր են մղել Առաջին համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատում՝ ընդդեմ ռուսական ավիացիայի և Իտալականում՝ ընդդեմ իտալական, անգլիական և ամերիկյան ուժերի դեմ:

Թուրքիայի Ավիացիան

Պատերազմող տերություններից Օսմանյան կայսրության ավիացիան ամենաթույլն էր, չնայած թուրքերը ռազմական ավիացիան սկսել էին զարգացնել 1909 թվականից: Չնայած դրան Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ սակավ օդուժով, որը հետագայում համալրվեց ավելի ժամանակակից գերմանական ինքնաթիռներով: Իր հզորության գագաթնակետին՝ 90 ինքնաթիռ շարքում և 81 օդաչու, օսմանյան օդուժը հասավ 1915 թվականին:

Ինքնաթիռաշինություն կայսրությունում չկար, ինքնաթիռները ամբողջությամբ ներմուծվում էին Գերմանիայից: 1915-1918 թվականներին Գերմանիայից Թուրքիա էր ներմուծվել մոտավորապես 260 ինքնաթիռ: Չնայած թույլությանը, թուրքական օդուժը բավականին էֆեկտիվ էր գործում Դարդանելի օպերացիայի և Պաղեստինի կռիվների ժամանակ: Սկսած 1917 թվականից, երբ ի հայտ եկան անգլիական և ֆրանսիական նոր կործանիչներ և Գերմանակն ռեսուրսների նվազեցումը հանգեցրեց նրան, որ թուրքական օդուժը դադարեց գոյություն ունենալուց:

Անտանտի ավիացիան

Ռուսական ավիացիան

Առաջին համաշխարհայինի պատերազմի սկսելու պահին ռուսական ավիացիան ամենամեծն էր աշխարհում՝ 236 ինքնաթիռով և ավիացիան գտնվում էր կազմավորման փուլում: