«Մուսա լեռան քառասուն օրը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 8. Տող 8.
[[1915]] թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ [[Ավստրիա|Ավստրիացի]] գրող [[Ֆրանց Վերֆել|Ֆրանց Վերֆելը]] այդ ամենից ոգևորված որոշում է գրել [[վեպ]] Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ<ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/12163 Կռվի սկիզբը և այլ տեղեկություններ]</ref>։
[[1915]] թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ [[Ավստրիա|Ավստրիացի]] գրող [[Ֆրանց Վերֆել|Ֆրանց Վերֆելը]] այդ ամենից ոգևորված որոշում է գրել [[վեպ]] Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ<ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/12163 Կռվի սկիզբը և այլ տեղեկություններ]</ref>։


Գրքի ստեղծման գաղափարը եղել է [[1929]] թվականին, երբ նա եղել է Դուբայում, որտեղ տեսնելով է թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է [[1932]] թվականին՝ գերմաներենով, մինչև [[Վեպ|վեպը]] գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ [[Հայաստան|Հայաստանի]] պատմությունը։
Գրքի ստեղծման գաղափարը եղել է [[1929]] թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսնելով է թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է [[1932]] թվականին՝ գերմաներենով, մինչև [[Վեպ|վեպը]] գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ [[Հայաստան|Հայաստանի]] պատմությունը։


Գիրքը լույս է տեսել [[1933]] թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով։ [[ԱՄՆ]]-ում գրքի լույս տեսնումից հետո [[1934]]-ին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով<ref>[http://times.am/?p=22815&l=am Երկու շաբաթում վեպը վաճառվել է...]</ref>։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը <nowiki/>[[Գիրք|գիրքը]] համարել է ամսվագիրք։
Գիրքը լույս է տեսել [[1933]] թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով։ [[ԱՄՆ]]-ում գրքի լույս տեսնումից հետո [[1934]]-ին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով<ref>[http://times.am/?p=22815&l=am Երկու շաբաթում վեպը վաճառվել է...]</ref>։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը <nowiki/>[[Գիրք|գիրքը]] համարել է ամսվագիրք։

20:30, 29 Ապրիլի 2017-ի տարբերակ

Մուսա լեռան քառասուն օրը
գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh[1]
Պատկեր:40 Days of Musa Dagh.jpg
ՀեղինակՖրանց Վերֆել[1]
Անվանվել էՄուսա լեռան հերոսամարտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն և Մուսա լեռան հերոսամարտ
Բնօրինակ լեզուգերմաներեն[1]
Նկարագրում էՄուսա լեռ
Երկիր Ավստրիա[1]
Հրատարակման տարեթիվ1933[1]
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/werfel/musadagh/musadagh.html
ՎիքիքաղվածքՄուսա լեռան քառասուն օրը

Մուսա լեռան քառասուն օրը (գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh), ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունն է իրական փաստերի հիման վրա։

Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ): Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս[2]:

1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ[3]։

Գրքի ստեղծման գաղափարը եղել է 1929 թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսնելով է թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենով, մինչև վեպը գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ Հայաստանի պատմությունը։

Գիրքը լույս է տեսել 1933 թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով։ ԱՄՆ-ում գրքի լույս տեսնումից հետո 1934-ին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով[4]։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը գիրքը համարել է ամսվագիրք։

Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ այս վեպը հայերեն է թարգմանվել բանաստեղծ և թարգմանիչ Պարույր Միքայելյանի կողմից և առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին, Երևանում: Վեպն այնուհետև ունեցել է հայերեն ևս երեք հրատարակություն (1987, 1990 և 2015 թվականներին):

Պատմություն

Դեպքերը տեղի են ունեցել Մուսա Լեռան վրա ցեղասպանության ժամանակ: Լեռը գտնվում է պատմական Կիլիկյան Հայաստանի ծայրամասում՝ Միջերկրական ծովի ափին։ Հեղինակը վեպի սկզբում նկարագրում է Գաբրիել Բագրատյանի ընտանիքը: Նկարագրում է, թե ինչպես մի հասարակ մարդու հաջողվեց հիանալի կյանք կառուցել Ֆրանսիայում, ապրել որպես գիտնական և գեղարվեստասեր, որպես հնէաբան և փիլիսոփա:

1914 թվականի հուլիսն էր, Գաբրիելը վճռում է իր հետ Հայաստան տանել իր կնոջը` Ժուլիեթին և իր որդուն: Նա մեծ ցանկություն ուներ նրանց ծանոթացնել իր ժողովրդի և հայրենիքի հետ: Շաբաթներ են տևում, և վերջապես ընտանիքը հասնում է ` Յողունօլուք՝ Բագրատյանի ծննդավայր: Գաբրիելը կարծես ամեն քարի տեղ հիշում եր, բայց նրա հիշողության մեջ աենաշատը տպավորվել էր այդ միստիկ լեռը` Մուսա լեռը: Ընտանիքը բարեհաջող տեղավորվում է և կարծես սովորորում է այդտեղի կյանքին, բայց ահա սկսվում են Զեյթունի ջարդերը: Մազապործ եղած ժողովրդին տեղահանում են, վռնդում իրենց բնակավայրերից: Հազարանոց ժողովուրդը, ծանր փորձությունների միջով անցնելով, վերջապես հասնում է Յողունօլուք: Ապա սկսվում են նրանց սպառնալիքները և որոշվում է նրանց տեղահանության օրը: Յոթ գյուերի ժողովուրդը իրենց համար ղեկավար են ընտրում Բագրատյանին, Կիլիկյանին և Տեր-Հայկազնունին: Ղեկավարները, որպես ժողովրդի փրկության միակ միջոց ընտրում են Մուսա լեռ բարձրանալը: Ամեն ինչ պլանավորում են և թուրքերից թաքուն ժողովրդին բարձրացնում են լեռը:

Սկզբի օրերը շատ հանդարտ են անցնում, բանակը պատրաստվում է հակառակորդի հարձակմանը: Եվ ահա վերջապես տեղի է ունենում այդքան սպասված առաջին հարձակումը: Հայերը պարտության են մատնում թուրքական զորքին: Այդ դեպքից հետո Էնվերն ու Թալեաթը սկսում են մտածել մուսալեռցիների ամբողջովին բնաջնջման մասին: Երկրորդ հարձակմանը հայերը կարողանում են նույնպես դիադրել: Եվ կարծես փրկությունը արդեն մոտ էր, բայց ահա սկվում է համաճարագ և տարածվում է տենդ հիվանդությունը: Ժողովուրդը հայտնվում է շատ ծանր վիճակում: Մեծ մասը ինչպես և ֆրանսուհի Ժուլիեթը սկսում են տառապել տենդով: Հայկազնունը մի խեղճ ամիի որդու նամակ է տալիս և ուղարկում է Հալեպ օգնություն գտնելու համար[5]:

Պարզվում է, որ Ժուլիեթը դավաճանում է Գաբրիելին մի երիտասարդ օտարական հույնի հետ, ով թողնելով նրան փախուստի է դիմում Հալեպ: Նրա դավաճանությունը բացահայտվում է, և դա դառնում է մեծ ատելության պատճառ: Ստեփանի հասակակից տղաները սկսում են նրան հալածել, և տղան ատելության մեծ զգացումով փախնում է Հայկի հետ Հալեպ: Սակայն տղան չի կարողանում փրկվել և ընկնելով թուրքերի ձեռքը սպանվում է:

Գեներալ Բագրատյանի որդու դին ուղարկում են Մուսա լեռը: Հայրը շատ ծանր է տանում միակ որդու կորուստը և մեկուսանում է բոլորից: Իսկ մայրը՝ Ժուլիեթը հիվանդության հետևանքով անդադար անգիտակից վիճակում է լինում և չի իմանում պատանի որդու մահվան մասին:

Թուրքերը հարձակվում են երրորդ, ապա չորրորդ անգամ: Լիովին ուժասպառ եղած ժողովրդին փրկության են հասնում ֆրանսիացիները Ժաննա դ`Արկ նավով և տեղափոխում են բոլորին Ֆրանսիա:

Գաբրիելը չի կարողանում իր հետագա կյանքը պատկերացնել առանց որդու: Նա մնում է լեռան վրա և մահանում որդու գերեզմանաքարի մոտ:

Հետաքրքիր փաստ

Ֆրանց Վերֆելն իրադարձություններն ընտրելիս, իմաստավորելիս և պատկերելիս առաջներդվել է իր հիմնական գաղափարագեղարվեստական սկբունքներով: Վերջնականպես մի կողմ նետելով չդիմանալու պասիվ քրիստոնեական կանխադրույթները, Վերֆելը կանգնում է չարին ակտիվ, գործուն, հերոսական դիմադրություն ցույց տալու դիրքերում: Վեպի հիմնական գաղափարն այն է, որ բռնության դեմ միայն զինված պայքարով ժողովուրդները կարող են ձեռք բերել իրենց ազատությունը: Կարևոր է նշել նաև, որ Գաբրիել Բագրատյանի հերոսի նախատիպ է հանդիսացել Մովսես Տեր-Գալստյանը:

Սկզբնական ընդհունելությունն ու գրաքննությունը

Վերֆելի վեպի նկատմամբ մեծ հետաքրքրությունն են վկայում նրա բազմաթիվ վերահրատարակությունները ու թարգմանությունները: Միայն երկու տարում՝ 1934-1935 թվականներին, վեպը թարգմանվեց աշխարհի 36 լեզուներով[6]: Այդ գիրքը իրոք նրա վիթխարի աշխատանքն էր: Այն անջնելի տպավորություն է թողել այն մարդկանց վրա, ովքեր ընդհանրապես ոչինչ չգիտեին այդ իրադարձությունների մասին:

Ամերիկայում վեպն առաջին անգամ երևաց 1933 կամ 1934 թվականի նոյեմբերին[7]: Ավելի քան 30 տարի այդ վեպը տարբեր երկրներում որպես դասական գործ վերահրատարակվել է Ժամանակակից վեպի գրադարան շարքով: Գիրքը այնպիսի տարածում էր գտել, որ 1965 թվականին նրա տպաքանակն անցավ մեկ միլլոն օրինակից, իսկ 1979-1981 թվականներին վեպը Ավստրիայում լույս տեսավ որպես գրպանի գիրք, մեծ տպաքանակով:

Ընդհանուր առմամբ Վերֆելի ստեղծագործությանը նվիրված հետազոտություններն ու մեկնաբանություններն ստեղծեցին մի գրականություն, ուր դրսևորվում են տարբեր կարծիքներ, դատողություններ: Սակայն Վերֆելի ստեղծագործության գագաթը հանդիսացավ այս վեպը, որը միշտ էլ ծնել է համընդհանուր հիացմունք:

Սա է վեպի հիմնական նշանակությունը: Դա գեղարվեստական վկայություն է տառապանքների ու հերոսության և, դրա հետ մեկտեղ, մարմնավորում է ամենաբարձր բարոյական արժանիքների՝ վեհ հայրենասիրության, բռնության ու բարբարոսության դեմ անզիջում պայքարը:

1982 թվականին ռեժիսոր Սարգիս Մուրադյանը նկարել է համանուն գեղարվեստական ֆիլմ՝ Ալեքս Հակոբյանի սցենարով[8]:

Ծանոթագրություններ