«Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 28. Տող 28.
* [[Վ. Ի. Զոֆ]] - Պետրոխորհրդի անդամ
* [[Վ. Ի. Զոֆ]] - Պետրոխորհրդի անդամ
* [[Մ. Դ. Բոնչ-Բուրևիչ]] - Գեներալ մայոր
* [[Մ. Դ. Բոնչ-Բուրևիչ]] - Գեներալ մայոր

=== Հղումներ ===

12:14, 29 Ապրիլի 2017-ի տարբերակ

Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտե, արտակարգ մարմին, գործել է Պետրոխորհրդի և բոլշևիկյան կառավարության ժամանակ՝ 1918 թ. փետրվարի 21-ից մինչև մարտ: Կոմիտեն կազմավորվեց այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանական կայսրության ղեկավարությունը խախտեց զինադադարը և հարձակում սկսեց ռուսական բանակի Հյուսիսային ճակատի ուղղությամբ: Կոմիտեն գտնվում էր Պետրոգրադում Սմոլնյան ինստիտուտի շենքում: Կոմիտեն կազմված էր Բյուրոյից և կոմիտեի անդամներից: Կոմիտեի նախագահն էր Գ. Ե. Զինովևը, քարտուղարը՝ Ս. Ի. Գուսևը: Կոմիտեն դադարեցրել է իր գոյությունը Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:

Պատմություն

1918 թ. հունվարի 28-ին խորհրդային պատվիրակությունը Լ. Դ. Տրոցկու գլխավորությամբ, «դադարեցնում ենք պատերազմը, զորացնում ենք բանակը, սակայն խաղաղություն չենք ստորագորում» կարգախոսով ընդհատեց բանակցությունները Բրեստ-Լիտովսկում: Դրան ի պատասխան գերմանական զորքերը ամբողջ ճակատով հարձակման անցան: Փետրվարի 21-ին գերմանական զորքերը պաշարեցին Պսկովը, Պետրոգրադը և Պետրոգրադի ռազմական շրջանը: Նույն օրը Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրապարակեց «Սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է» դեկրետը[1]: Կոմիտեն սուղ ժամանակահատվածում կազմակերպեց Կարմիր գվարդիայի ջոկատների ստեղծումը, Կարմիր բանակի զորամասերի և հեղափոխական զինվորների ինքնապաշտպանական դրուժինաները (գնդերը): Հրամանների կատարման համար Կոմիտեի ղեկավարությունը Հյուսիսային ճակատի շատ վայրեր ուղարկում էր կոմիսարների:

Կոմիտեի կազմը

Ե. Գ.. Զինովև - նախագահ

Ս. Ի. Գուսև - քարտուղար

Կոմիտեի Բյուրոյի անդամներ

Կոմիտեի անդամներ

Հղումներ

  1. «Социалистическое отечество в опасности!». www.hist.msu.ru. Վերցված է 2017-04-29-ին.