«Ախալքալաք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 87. Տող 87.


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==
<gallery>
<gallery mode=packed>
Սուրբ Խաչ եկեղեցին.jpg|Սուրբ Խաչ եկեղեցին
Սուրբ Խաչ եկեղեցին.jpg|Սուրբ Խաչ եկեղեցին
Ախալքալաքի ամրոցը.jpg |Ախալքալաքի ամրոցը
Ախալքալաքի ամրոցը.jpg |Ախալքալաքի ամրոցը

06:55, 29 Ապրիլի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
Քաղաք
Ախալքալաք
ახალქალაქი
Դրոշ Զինանշան

Քաղաքի կենտրոնական Մեսրոպ Մաշտոցի հրապարակը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
Հիմնադրված է1064 թ.
ԲԾՄ1707±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն60 975 մարդ (2002)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունախալքալաքցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ261
Պաշտոնական կայքakhalkalaki.ge
Ախալքալաք (Վրաստան)##
Ախալքալաք (Վրաստան)
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Ախալքալաք (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Ախալքալաք[1] (վրաց.՝ ახალქალაქი [ախալքալաքի], հայերեն՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք նահանգի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։

Ըստ 2009 թ. պաշտոնական տվյալների քաղաքի բնակչության 9,4 հազար մարդ է[2], որից 90%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։

Անվանում

Անվանումը բառացի թարգմանվում է որպես Նոր քաղաք (վրաց.՝ ახალი ― նոր, վրաց.՝ ქალაქი ― քաղաք)։

Քաղաքի պատմությունը

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու արձանը

Ախալքալաքը հիշատակվում է 12-րդ դարի վերջերից ի թիվս Հյուսիսային Հայաստանի այլ գավառների՝ վրաց Թամար թագուհու կողմից հայ Զաքարյաններին՝ որպես ժառանգական կալվածք փոխանցելու կապակցությամբ։ 1637 թ. քաղաքը գրավում են օսմանյան թուրքերը, իսկ 1829 թ. այն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ 1830-ական թթ. Ախալքալաք քաղաք և գավառ են տեղափոխվում Էրզրումից գաղթած հազարավոր հայեր, որոնք հիմնադրում են 50 գյուղ[3]։

19-րդ դարի ընթացքում Ախալքալաքը դառնում է արհեստավորական կենտրոն, իսկ գավառի գյուղերը սկսում են կարևոր դեր խաղալ Անդրկովկասում հացահատիկի ու մսամթերքի արտադրության բնագավառում։ 1830-ական թթ. սկզբներին Ախալքալաքում բացվում է Մեսրոպյան ծխական արական դպրոցը։ 1918 թ. մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու Ծալկայի շրջան։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է[4]։

Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից հետո, 1921 թ. նոյեմբերի 6-ին երկու խորհրդային հանրապետությունների միջև պայմանագիր է կնքվում, որի համաձայն Ախալքալաքն ու գավառը անցնում են Վրաստանին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Վրացական տեղանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 46. ISBN 99941-56-03-9.
  2. Statistical Yearbook Of Georgia, 2009
  3. Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 25:
  4. http://www.miacum.am/forum/politics/djavahk/2927

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «ախալքալաք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։