«Խունկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Խունկ (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:Olibanum resin.jpg|մինի|Օլիբանումային խեշ]]
[[Պատկեր:Olibanum resin.jpg|մինի|Օլիբանումային խեշ]]



18:29, 22 Ապրիլի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խունկ (այլ կիրառումներ)
Օլիբանումային խեշ

Խունկ, խեժ, որ ստացվում է արևադարձային որոշ ծառերից։ Ըստ երկրորդ նշանակության խունկը տարբեր խեժերի (լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե, խունկ) հավաքական անվանումն է։ Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ։ Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր և այլն։ Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում, տաքացնելիս (առանց հեղուկ վիճակի անցնելու) գոլորշիանում է։

Խունկն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ (ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ), կրոնական ծեսերի ժամանակ։ Զոհաբերությունների գարշահոտությունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում։ Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին։

Խունկի ծխումը քրիստոնեական եկեղեցին նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը՝ այգուցին, գերեզմանին խունկ են վառել նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից՝ մահացածի շիրիմին խունկ ծխելու սովորույթը)։ Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն։

Ընթերցե՛ք «խունկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։