«Մայքրոսոֆթ Վինդոուզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 23. Տող 23.
[[2012]] թ. թողարկվել է Windows 8 օպերացիոն համակարգը, որը [[Microsoft]] ընկերության առաջին քայլն էր դեպի սենսորային էկրաններով սարքերի աջակցություն, ինչը ավելի հղկված տարբերակով մի քանի ամիս անց (2013թ.) Windows 8.1 անվանումով հասանելի դարձավ օգտատերերին։
[[2012]] թ. թողարկվել է Windows 8 օպերացիոն համակարգը, որը [[Microsoft]] ընկերության առաջին քայլն էր դեպի սենսորային էկրաններով սարքերի աջակցություն, ինչը ավելի հղկված տարբերակով մի քանի ամիս անց (2013թ.) Windows 8.1 անվանումով հասանելի դարձավ օգտատերերին։


[[2014]] թ. հոկտեմբերի 1-ին թողարկվել է [[Windows 10]] (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը։ Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը։ [[Windows 10]] օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև<ref>{{cite web
[[2014]] թ. հոկտեմբերի 1-ին թողարկվել է [[Windows 10]] (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը։ Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեղծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը։ [[Windows 10]] օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև<ref>{{cite web
| url = http://www.bbc.co.uk/russian/science/2014/09/140930_windows_10_microsoft
| url = http://www.bbc.co.uk/russian/science/2014/09/140930_windows_10_microsoft
| title =Microsoft представила операционную систему Windows 10
| title =Microsoft представила операционную систему Windows 10
Տող 29. Տող 29.
| archiveurl =http://webcache.googleusercontent.com/search?q=cache:RrsUAbJT2-4J:www.bbc.co.uk/russian/science/2014/09/140930_windows_10_microsoft+&cd=9&hl=ru&ct=clnk&gl=am&client=firefox-a
| archiveurl =http://webcache.googleusercontent.com/search?q=cache:RrsUAbJT2-4J:www.bbc.co.uk/russian/science/2014/09/140930_windows_10_microsoft+&cd=9&hl=ru&ct=clnk&gl=am&client=firefox-a
| archivedate = 2014-10-02
| archivedate = 2014-10-02
}}</ref>։ [[2015]] թ. հուլիսի 29-ին թողարկվել է [[Վինդոուզ 10|Windows 10]]-ի վերջնական տարբերակը:
}}</ref>։ [[2015]] թ. հուլիսի 29-ին թողարկվել է [[Վինդոուզ 10|Windows 10]]-ի վերջնական տարբերակը:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

17:35, 19 Ապրիլի 2017-ի տարբերակ

Մայքրոսոֆթ Վինդոուզ
Изображение логотипа
ՏեսակՕՀ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
Ընտանիքհիմնված MS-DOS/Windows 9x–ի վրա, Windows CE, Windows NT
Ծրագրային կոդՓակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկումնոյեմբերի 20, 1985
ԻնտերֆեյսWindows Runtime, Windows API, .NET Framework, Universal Windows Platform?, .NET Compact Framework?, .NET?, Windows Forms և Windows Presentation Foundation
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Զարգացման կարգավիճակհրապարակված
ՆախորդMS-DOS
Անվանված էպատուհան
Կայքwindows.com(անգլ.)
ելակոդկոդով ծրագրակազմ|Փակ ծրագրային կոդով] / Մասնակի տրամադրվող կոդ]
 Microsoft Windows Վիքիպահեստում

Մայքրոսոֆթ Վինդոուզ (անգլ.՝ Microsoft Windows), Մայքրոսոֆթ կորպորացյաի պրոպրիետար օպերացիոն համակարգերի և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսերի շարք է։ Այսօր Windows շարքի օպերացիոն համակարգերի ղեկավարությամբ աշխատում են անձնական համակարգիչների մոտ 92%-ը[1][2][3]։

Windows օպերացիոն համակարգերը աշխատում են հետևյալ հարթակների վրա՝ x86, x86-64, IA-64, ARM։ Նախկինում գոյություն ունեին նաև Windows համակարգի տարբերակներ՝ նախատեսված DEC Alpha, MIPS, PowerPC և SPARC հարթակների համար։

Պատմություն

Microsoft Windows-ի պատմությունը սկսվում է 1985 թ., երբ առաջին անգամ թողարկվեց 1.01 վարկածով Windows-ը։ Սակայն Microsoft-ի պատմությունը սկսվել է 1975 թ., երբ ուսանող Բիլ Գեյթսը առաջին համակարգիչներից մեկի՝ Atari 8800 համակարգչի վրա ստեղծեց Basic ծրագրավորման լեզուն։ Ներկայումս նկարահանված են բազմաթիվ ֆիլմեր՝ տասը հազար հոդվածներով, որոնք փորձում են մասամբ բացատրել Microsoft-ի և Windows-ի ֆենոմենը։

Առաջին Windows-ը ինքնուրույն օպերացիոն համակարգ չէր։ Սկզբում Windows-ն իրենից ներկայացնում էր գրաֆիկական "շինություն" DOS օպերացիոն համակարգում և իրենից ներկայացնում էր մուգ և մռայլ հրամանների տող։ Շատ DOS-ի օգտագործողներ այդպես էլ չհասկացան այդ "նորամուծությունը"։

1985 թ. Windows 1.01-ից հետո, մի քանի տարի անց թողարկվեց Windows 2.0-ն, բայց առանց լուրջ փոփոխությունների։ 1990 թ. թողարկվեց Windows 3.0-ն, որը սկսեց օգտագործվել բազբաթիվ համակարգիչներում։ Նոր Windows-ում, ի տարբերություն նախորդների, կարելի էր կատարել գործողություններ առանց հրամանների տողի։ Նախկին Windows-ներում (1.01, 2.0) գործողություններ կատարելու համար պետք էր հրամանների տողում գրել գործողության համապատասխան բառերի շարքը (ինչպես ծրագրավորման լեզուներում)։ Windows 3.0 -ում այդ ամենը կարելի էր անել գրաֆիկորեն, կոճակներին սեղմելու օգնությամբ, ինչպես հիմա, սակայն գործողությունների քանակը խիստ սահմանափակ Էր։ Հաջորրդ Windows-ում՝ Windows 3.1, կար մուլտիդիմեդիայի և համակարգչային ցանցերի հետ աշխատանքի հնարավորություն։

1988 թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ՝ Windows NT անունով։ NT-ն իր միջերեսով չէր տարբերվում Windows 3.0-ից։ 1992 թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ 1994-ին Windows NT 3.5-ը։ 1995 թվականին թողարկվել է հայտնի Windows 95-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ։ Ի տարբերություն նախորդ Windows-ների, 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով։ Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար։ 1996 թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից։

1998 թ. թողարկվել է Windows 98-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերետի վրա։ Հաջորդ օպերացոին համակարգի անվանումը Windows 2000 է։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ Windows 2000 Server և Windows 2000 Professional։

2001 թ. թողարկվել է նոր օպերացիոն համակարգ՝ Windows XP։ Այն կառուցվել է Windows NT միջուկի հիման վրա։ 2008 թ.ի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը։ 2003 թ. դուրս է գալիս Windows Server 2003-ը։ Windows Vista-ն թողարկվել է 2006 թ., իսկ Windows 7-ը՝ 2009-ին։

2012 թ. թողարկվել է Windows 8 օպերացիոն համակարգը, որը Microsoft ընկերության առաջին քայլն էր դեպի սենսորային էկրաններով սարքերի աջակցություն, ինչը ավելի հղկված տարբերակով մի քանի ամիս անց (2013թ.) Windows 8.1 անվանումով հասանելի դարձավ օգտատերերին։

2014 թ. հոկտեմբերի 1-ին թողարկվել է Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը։ Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեղծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը։ Windows 10 օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև[4]։ 2015 թ. հուլիսի 29-ին թողարկվել է Windows 10-ի վերջնական տարբերակը:

Ծանոթագրություններ

  1. «Global Web Stats». W3Counter, Awio Web Services. Սեպտեմբեր 2009. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24–ին-ին.
  2. «Operating System Market Share». Net Applications. Հոկտեմբեր 2009. Վերցված է 2009 Նոյեմբեր 5-ին.
  3. «Top 5 Operating Systems on Oct 09». StatCounter. Հոկտեմբեր 2009. Վերցված է 2009 Նոյեմբեր 5-ին.
  4. «Microsoft представила операционную систему Windows 10». BBC. Արխիվացված է օրիգինալից 2014-10-02-ին.

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքրոսոֆթ Վինդոուզ» հոդվածին։