«Դամասո Ալոնսո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6. Տող 6.


Մադրիդյան «Գրեդոս» հրատարակչությունում հիմնադրել է «Biblioteca Románica Hispánica» մատենաշարը, եղել է «Revista de Filología Española» ամսագրի խմբագիրը: Նրա մահից հետո նրա հսկայական գրադարանը անցել է [[Իսպանական լեզվի թագավորական ակադեմիա]]յին:
Մադրիդյան «Գրեդոս» հրատարակչությունում հիմնադրել է «Biblioteca Románica Hispánica» մատենաշարը, եղել է «Revista de Filología Española» ամսագրի խմբագիրը: Նրա մահից հետո նրա հսկայական գրադարանը անցել է [[Իսպանական լեզվի թագավորական ակադեմիա]]յին:

== Ստեղծագործությունը ==


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

23:13, 18 Ապրիլի 2017-ի տարբերակ

Դամասո Ալոնսո
Ծնվել էհոկտեմբերի 22, 1899(1899-10-22)[1][2][3][…]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[2]
Վախճանվել էհունվարի 25, 1990(1990-01-25)[1][2][4] (90 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[2]
ԳերեզմանԱլմուդենի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, բանասեր, լեզվաբան, համալսարանի դասախոս, թարգմանիչ, գրական քննադատ և վիպասան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա[2]
ԿրթությունՄադրիդի համալսարան, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Our Lady of Remembrance College?
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա, Պատմության արքայական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Ակադեմիա դելա Կրուսկա, Թագավորական Գալիսիական ակադեմիա և International Association of Hispanists?
ԱշխատավայրՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Վալենսիայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԷուլալիա Գալվառիետո[5]
 Dámaso Alonso Վիքիպահեստում

Դամասո Ալոնսո (իսպ.՝ Dámaso Alonso y Fernández de las Redondas, հոկտեմբերի 22, 1899(1899-10-22)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[2] - հունվարի 25, 1990(1990-01-25)[1][2][4], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանացի բանաստեղծ, բանասեր, «27 թվի սերունդ»-ի հիմնադիրներից:

Կենսագրություն

Մեծացել է Աստուրիայում: Սովորել է Մադրիդի Էլ Ռեկուերդո ճիզվիտական ուսումնարանում: Ավարտել է Մադրիդի համալսարանը (իրավաբանական և փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետները), ընդունվել պատմական հետազոտությունների կենտրոն, որը գլխավորում էր իսպանական մշակույթի և բանագիտության պատմաբան Ռամոն Մենենդեսը: Եւսանողության տարիներին ընկերանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Լուիս Բունյուելի, Սալվադոր Դալիի, Վիսենտե Ալեյսանդրեի հետ: Աշխատակցել է Խոսե Օրտեգա ի Գասետի «Revista de Occidente» ամսագրին, ուսումնասիրում է Լուիս դե Գոնգորայի ստեղծագործությունները, գիտական հրատարակության է պատրաստում Գոնգորայի «Մենության պոեմը» (1927), ակտիվորեն մասնակցում է բանաստեղծի 300-ամյա տարելիցի միջոցառումներին: Հետագայում էլի շարունակում է Գոնգորայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդարձակում է իր ուսումնասիրության շրջանակը և զբաղվում է իսպանական գրականության ոսկե դարով (Գարսիլասո դե լա Վեգա, Լոպե դե Վեգա, Ֆրանսիսկո դե Քվեդո և այլք), իսպանական միստիկներով (Լուիս դե Լեոն, Սան-Խուան դե լա Կրուս)՝ կատարելով քնարերգության ոճաբանական վերլուծություններ: Դասավանդել է Օքսֆորդում, Վալենսիայի և Մադրիդի համալսարաններում:

Մադրիդյան «Գրեդոս» հրատարակչությունում հիմնադրել է «Biblioteca Románica Hispánica» մատենաշարը, եղել է «Revista de Filología Española» ամսագրի խմբագիրը: Նրա մահից հետո նրա հսկայական գրադարանը անցել է Իսպանական լեզվի թագավորական ակադեմիային:

Ստեղծագործությունը

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամասո Ալոնսո» հոդվածին։