«Մամիկոնյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 32. Տող 32.


== Աղբյուր ==
== Աղբյուր ==
[http:// https://vahagnakanch.wordpress.com/2011/04/04/ Սերգեյ Մանուկյան ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ ]





{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

17:44, 12 Ապրիլի 2017-ի տարբերակ

Մամիկոնյաններ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան, Հայաստանի Էմիրություն
ՏիրույթներՏայք, Բասեն, Մարդալի, Բագրևանդ, Վարաժնունիք, Բզնունիք, Սանասունք
ԾագումՄամիկ
ՏիտղոսներՍպարապետ
Մեծագույն ներկայացուցիչՎարդան Մամիկոնյան
Ավարտ10-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Օրբելյաններ

Ծագումնաբանություն

«Լուսանցք»-ը արդեն երեք տարի փորձում է պատմության մութ ծալքերից վերհանել այս կամ այն ժամանակահատվածը, ցույց տալ դրա իրա-կան կողմերը, խեղաթյուրումները, ճշմարտացիությունը: Բանավեճեր հիմնականում չեն լինում կամ շատ կարճ են տեւում: Դա մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ թեման ավարտուն է ներկայացվել: Բոլորովին այլ եղավ Մամիկոնյաններին վերաբերող թեմայի պարագայում:

Մամիկոնյաններ, նախարարական տոհմ Հայաստանում։ Խոսրով Ա Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ 4-րդ դարի սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ Արշակունիների գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում Մեծ Հայքի թագավորության ամբողջության համար։ Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428–ին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIII դդ Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։

Պատմություն

Հայաստանում արաբական գերիշխանության ժամանակաշրջանում խալիֆայությունը ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից Բագրատունիները, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ Տեղի են ունենում համահայկական ապստամբություններ՝ ուղղված արաբական լծի դեմ։ 774-775–ին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ վերջին քառորդին և IX դ սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։


Աղբյուր

[http:// https://vahagnakanch.wordpress.com/2011/04/04/ Սերգեյ Մանուկյան ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ ]



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։