«Վալենտին Իվանով»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Բուլղարացի գրողներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 27. | Տող 27. | ||
[[Կատեգորիա:Բուլղարացի գիտնականներ]] |
[[Կատեգորիա:Բուլղարացի գիտնականներ]] |
||
[[Կատեգորիա:Բուլղարացի գրողներ]] |
[[Կատեգորիա:Բուլղարացի գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ]] |
21:52, 11 Ապրիլի 2017-ի տարբերակ
Վալենտին Իվանով բուլղար․՝ Валентин Иванов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1967[1] (56 տարեկան) Բուրգաս, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | աստղագետ և գրող |
Հաստատություն(ներ) | Եվրոպական հարավային աստղադիտարան[2] և Եվրոպական հարավային աստղադիտարան[3] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան և Արիզոնայի համալսարան (մարտի 31, 2001)[2] |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն, անգլերեն, ռուսերեն և իսպաներեն |
Գիտական ղեկավար | Marcia J. Rieke? |
Վալենտին Իվանով (բուլղար․՝ Валентин Иванов, օգոստոսի 1, 1967[1], Բուրգաս, Բուլղարիա), բուլղարացի աստղագետ և ֆանտաստիկա ժանրի գրող:
Կենսագրություն
Վալենտին Իվանովը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում: 1985 թվականին ավարտել է Կիրջալի քաղաքի մայր գիմնազիան, իսկ 1992 թվականին՝ Սոֆիայի պետական համալսարանը՝ մագիստրոսի աստիճանով:
2001 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնայի համալսարանում: Նույն տարում աշխատել է նաև Չիլիում գտնվում եվրոպական հարավային աստղադիտարանում: Աստղագիտության բնագավառում Վալենտին Իվանովի հետաքրքրությունների մեջ են մտնում աստղակույտերի, շագանակագույն թզուկների և արևադարձային մոլորակների ուսումնասիրությունները:
Ռեյ Ջայվարդհանայի հետ միասին կատարում է գիտահետազոտական աշխատանքներ: Բացի աստղագետ և ֆիզիկոս լինելուց, Իվանովը գրել է նաև ֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ: Վալենտին Իվանովն իր ստեղծագործական կյանքը սկսել է դեռևս ուսանողական տարիներից:
2006 թվականին Կիրիլ Դոբրևի հետ համատեղ նա հրատարակել է «Հերոս մասնագիտություն» գիտա-ֆանտաստիկ պատմությունների շարքը: