«Ալեքսանդր Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 11. Տող 11.
Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։
Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։
[[1880]]-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն [[Կովկաս]]ում, այլև [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]], հետագայում էլ սփյուռքա[[հայ]] կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 10}}</ref> Սերտ կապերի մեջ էր [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ի, [[Պետրոս Ադամյան]]ի, Գ. Չուբարի հետ։

Օգտագործել է [[Ա. (ծածկանուն)|Ա.]], [[Ա. Ա. (ծածկանուն)|Ա. Ա.]], [[Աբ. (ծածկանուն)|Աբ.]], [[Ա. Աբ. (ծածկանուն)|Ա. Աբ.]], [[Ալ. Աբ. (ծածկանուն)|Ալ. Աբ.]], [[Աղ. Աբ. (ծածկանուն)|Աղ. Աբ.]], [[Թատերասեր (ծածկանուն)|Թատերասեր]], [[Կ. Ի. Ն. (ծածկանուն)|Կ. Ի. Ն]], [[Հայ բեմի բարեկամ (ծածկանուն)|Հայ բեմի բարեկամ]], [[Ս. (ծածկանուն)|Ս.]], [[Սա. (ծածկանուն)|Սա.]], [[Սան (ծածկանուն)|Սան]], [[Սանատրուկ (ծածկանուն)|Սանատրուկ]], [[Սանդրիկ (ծածկանուն)|Սանդրիկ]], [[Սանդրիկ ապեր (ծածկանուն)|Սանդրիկ ապեր]], [[Փականագործ (ծածկանուն)|Փականագործ]], [[X. (ծածկանուն)|X.]], [[V. Z. (ծածկանուն)|V. Z]] [[ծածկանուն]]ները<ref>[[Բախտիար Հովակիմյան]], Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547:</ref>:

== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

18:37, 11 Ապրիլի 2017-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբելյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Աբելյան
Ծնվել էհունիսի 5, 1858(1858-06-05)[1][2]
ԾննդավայրՇամախի, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 6, 1940(1940-05-06)[1][2] (81 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և լրագրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ալեքսանդր Աբելյան Վիքիդարանում

Ալեքսանդր Աբելյան (1858, հունիսի 5, Շամախի - 1940, մայիսի 6, Դոնի Ռոստով), հայ դրամատուրգ, թատերական գործիչ։

Դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրն է։

Կենսագրություն

Ալեքսանդր Աբելյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թվական երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։[3] Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում։

Ստեղծագործական կյանք

Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ 1880-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։[4] Սերտ կապերի մեջ էր Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գ. Չուբարի հետ։

Օգտագործել է Ա., Ա. Ա., Աբ., Ա. Աբ., Ալ. Աբ., Աղ. Աբ., Թատերասեր, Կ. Ի. Ն, Հայ բեմի բարեկամ, Ս., Սա., Սան, Սանատրուկ, Սանդրիկ, Սանդրիկ ապեր, Փականագործ, X., V. Z ծածկանունները[5]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 11.
  3. Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 10.
  5. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։