«Ալեքսանդր Աբելյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref) |
No edit summary |
||
Տող 3. | Տող 3. | ||
'''Ալեքսանդր Աբելյան''' ([[1858]], [[հունիսի 5]], [[Շամախի]] - [[1940]], [[մայիսի 6]], [[Դոնի Ռոստով]]), [[հայ]] դրամատուրգ, թատերական գործիչ։ |
'''Ալեքսանդր Աբելյան''' ([[1858]], [[հունիսի 5]], [[Շամախի]] - [[1940]], [[մայիսի 6]], [[Դոնի Ռոստով]]), [[հայ]] դրամատուրգ, թատերական գործիչ։ |
||
Դերասան [[Հովհաննես Աբելյան]]ի եղբայրն է։ |
Դերասան [[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես Աբելյան]]ի եղբայրն է։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
22:15, 8 Ապրիլի 2017-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբելյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Աբելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1858[1][2] |
Ծննդավայր | Շամախի, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 6, 1940[1][2] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ալեքսանդր Աբելյան Վիքիդարանում |
Ալեքսանդր Աբելյան (1858, հունիսի 5, Շամախի - 1940, մայիսի 6, Դոնի Ռոստով), հայ դրամատուրգ, թատերական գործիչ։
Դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրն է։
Կենսագրություն
Ալեքսանդր Աբելյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872 թվական երկրաշարժից հետո Աբելյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու։ Այստեղ Աբելյանը մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտնում է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցնում է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Աբելյանը տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դառնում է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նա նվիրվում է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտնում «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրում է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։[3] Մահացել է մայիսի 6-ին, Դոնի Ռոստովում։
Ստեղծագործական կյանք
Գրել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903, «Միկիչի հար սանիքը», 1903 են) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911)։ 1880-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895), «Միկիչի ապահարզանը» (1899), «Նավթի Ֆանտանը» (1896), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909), «Պոետի երազը» (1909), «Նշանվածները» (1912), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։[4] Սերտ կապերի մեջ էր Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գ. Չուբարի հետ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 11.
- ↑ Սուրխաթյան Հայ Գրականություն, 2 հատոր
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 10.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |