«Հրանուշ Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Հրանուշ Յակոբեան}}
{{այլ կիրառումներ|Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)}}
{{այլ կիրառումներ|Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ

14:26, 7 Ապրիլի 2017-ի տարբերակ


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանուշ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հրանուշ Հրանտի Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1954 (70 տարեկան)
Ծննդավայրգյուղ Սարուխան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
 Hranush Hakobyan Վիքիպահեստում

Հրանուշ Հրանտի Հակոբյան (1954, ապրիլի 12, գյուղ Սարուխան), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն

1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է։

Աշխատանքային գործունեություն

  • 1975-1983 - Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս
  • 1978-1983 - ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար
  • 1983-1985 - ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
  • 1985-1990 - ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
  • 1986-1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
  • 1990-1995 - ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
  • 1995-1996 - նույն հանձնաժողովի նախագահ
  • 1995-1997 ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
  • 1996-1998 - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
  • 1996-2008 - Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
  • 1999-2003 - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
  • 2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2008 թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ[2]։
  • 2008 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[3]։
  • 2008 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար[4]։
  • 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[5]։
  • 2014 թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում[6]։
  • 2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնում:

Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների։

Հայաստան համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ-ի, ԵԲՀ-ի խորհուրդների անդամ, ԳՊՀ-ի խորհրդի նախագահ։ Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը։ Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում։

Մրցանակներ, պարգևներ

Պատկերասրահ

Նախորդող
ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյան

1995-1996
Հաջորդող
Նախորդող
Ռաֆայել Բագոյան
ՀՀ Սոցիալական ապահովության նախարար
Հրանուշ Հակոբյան

1996-1998
Հաջորդող
Գագիկ Եգանյան
Նախորդող
Շավարշ Քոչարյան
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյան

12 հունիսի 2003 — 7 հունիսի 2007
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրանուշ Հակոբյան

7 հունիսի 2007 — 27 հունիսի 2008
Հաջորդող
Արմեն Աշոտյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
Հրանուշ Հակոբյան

27 հունիսի 2008 — 1 հոկտեմբերի 2008
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Սփյուռքի նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
ՀՀ Սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյան

1 հոկտեմբերի 2008 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանուշ Հակոբյան» հոդվածին։