«Բուլղարիայի հյուսիսկենտրոնական տարածաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ «Հյուսիսկենտրոնական տարածաշրջան» վերանվանված է «Բուլղարիայի հյուսիսկենտրոնական տարածաշրջան»: երկիմաստությունն խուսափելու համար
(Տարբերություն չկա)

04:39, 4 Հուլիսի 2011-ի տարբերակ

Բուլղարիայի հյուսիսկենտրոնական տարածաշրջան
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Կարգավիճակplanning region of Bulgaria?
Տարածք14 974 կմ²

Հյուսիսկենտրոնական տարածաշրջան (բուլղար․՝ Северен-Централен регион) — Բուլղարիայի վեց տարածաշրջաններիցմ մեկը, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում: Վարչկենտրոնը Ռուսե քաղաքն է[3]: Գործում է Գորնա-Օրյախովիցա օդանավակայանը:

Պատմություն

1959 թվականից տարածաշրջանը ընդգրկում էր 4 մարզ՝ Վելիկո Տիրնովոյի, Գաբրովոյի, Լովեչի և Պլևենի, բնակչությունը կազմում էր 960 082 մարդ (Բուլղարիայի բնակչության 1,7 %-ը), տարածքը՝ 15 239,9 կմ² (երկրի տարածքի 13,7 %-ը)[4]:

Հետո, մինչև 2006 թվականը Հյուսիսկենտրոնական տարածաշրջանը կազմված էր հինգ մարզերից՝ Վելիկո Տիրնովոյի, Գաբրովոյի, Լովեչի, Պլևենի և Ռուսեի, ներառնում էր 41 համայնք[5]: Բուլղարիայի Հյուսիսկենտրոնական տարածաշրջանում այդ ժամանակ գտնվում էր 50 քաղաք և 998 գյուղ[5]: Տարածաշրջանի տարածքը կազմում էր 14 647,6 կմ²[5], բնակչությունը՝ 1 237 148 բնակիչ[5], վարչական կենտրոնն էր՝ Պլևեն քաղաք[4]:

2006 թվականից Հյուսիսկենտրոնական տարածաշրջանը (բուլղար․՝ Северозападен район за планиране (СЗРП)) ընդգրկում է 5 մարզ՝ Վելիկո Տիրնովոյի, Գաբրովոյի, Ռազգրադի, Տարգովիշտեի և Ռուսեի և մտնում է երկու ավելի խոշոր շրջաններից մեկի կազմի մեջ՝ Հյուսիսային և Հարավարևելյան Բուլղարիա (բուլղար․՝ Северна и Югоизточна България)[3]:

Հյուսիսից տարածաշրջանը սահմանափակված է Դունայ գետով:

Տես նաև

Ծանոթագրություններ