«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ Հետ է շրջվում 5053062 խմբագրումը, որի հեղինակն է՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) մասնակիցը
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Matisse-Woman-with-a-Hat.jpg|աջից|մինի|«Գլխարկով կինը», 1905 թ. [[Անրի Մատիսս]]]]
[[Պատկեր:Մատիսս Սեն Տրոպեի հրապարակը 1904.jpg|մինի|«Սեն-Տրոպեի հրապարակը», 1904 թ., [[Անրի Մատիսս]], Արվեստների թանգարան, Կոպենհագեն‎]]
[[Պատկեր:Մատիսս Սեն Տրոպեի հրապարակը 1904.jpg|մինի|«Սեն-Տրոպեի հրապարակը», 1904 թ., [[Անրի Մատիսս]], Արվեստների թանգարան, Կոպենհագեն‎]]
'''Ֆովիզմը''' ([[ֆրանսերեն]]՝ fauve՝ վայրի) արվեստի [[մոդեռնիզմ|մոդեռնիստական]] ուղղություն է, որը ձևավորվել է [[Ֆրանսիա]]յում [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։
'''Ֆովիզմը''' ([[ֆրանսերեն]]՝ fauve՝ վայրի) արվեստի [[մոդեռնիզմ|մոդեռնիստական]] ուղղություն է, որը ձևավորվել է [[Ֆրանսիա]]յում [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։

22:25, 4 Ապրիլի 2017-ի տարբերակ

Պատկեր:Մատիսս Սեն Տրոպեի հրապարակը 1904.jpg
«Սեն-Տրոպեի հրապարակը», 1904 թ., Անրի Մատիսս, Արվեստների թանգարան, Կոպենհագեն‎

Ֆովիզմը (ֆրանսերեն՝ fauve՝ վայրի) արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։

Ֆովիզմը գեղանկարչության մեջ

1905 թ. փարիզյան ցուցահանդեսում ներկայացվեցին համարձակ և վառ գույներով կտավներ, որոնք, ինչպես դիտորդներին էր թվում, ճառագում էին կիրք և էներգիա։ Ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելն վերոհիշյալ կտավների հեղինակներին անվանեց վայրի գազաններ (ֆրանսերեն՝ Les Fauves), և այդ պատահական պիտակը ժամանակի ընթացքում ամրագրվեց որպես տվյալ ոճի նկարիչների անվանում։ Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը։

Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ։ Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները։ Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ 1905-1907 թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում։[1] «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին։ Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ։

Շարժման առաջնորդներն էին Անրի Մատիսսը և Անդրե Դերենը։ Նրանց ոգեշնչել էին պոստիմպրեսիոնիստներ՝ Վան Գոգը և Գոգենը, որոնք իմպրեսիոնիստներին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ։ Մատիսսն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում։ Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն։ Մատիսսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»։

Ֆովիզմը երաժշտության մեջ

Երաժշտության և կերպարվեստի համատեղելիության հարցը որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան Վ. Կանդինսկին՝ աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Նրա կարծիքով՝ գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա։

Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր։

Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր։ Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ Ադոլֆ Հյոլցելը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ.

Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով։

Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի հետևանքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ։ Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, այս առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում։ Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում։ Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և ֆուտուրիզմը։

Երաժշտական ֆովիզմում առաջին պլան է մղվում ռիթմի և դինամիկայի դերը, որը համադրվում է պարզունակ թեմատիկ նյութի մեղեդու հետ։ Սա առաջացնում է երաժշտական նյութի զարգացման բոլորովին նոր ձև, որտեղ գերիշխող նշանակություն են ստանում չափի և ռիթմի փոփոխականությունը (պոլիռիթմիան), հարմոնիայի և տեմբրի ինքնատիպ լեզուն։

Երաժշտական ֆովիզմն առավել վառ կերպով արտահայտվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկու ստեղծագործական գործունեության վաղ շրջանի աշխատանքներում, Ս. Պրոկոֆևի և Բ. Բարտոկի ստեղծագործություններում։

Աղբյուրներ

  1. John Elderfield, The "Wild Beasts" Fauvism and Its Affinities, 1976, Museum of Modern Art, p.13, ISBN 0-87070-638-1
  2. Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001.