«Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 7»–ի խմբագրումների տարբերություն
Տող 6. | Տող 6. | ||
Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է [[1080]] թվականին, [[1130]] թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին: 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն: [[1668]] թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին: [[1491]] թվականին [[Մաքսիմիլիան I|Մաքսիմիլիան]] կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ: |
Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է [[1080]] թվականին, [[1130]] թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին: 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն: [[1668]] թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին: [[1491]] թվականին [[Մաքսիմիլիան I|Մաքսիմիլիան]] կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ: |
||
[[Պատկեր:Tourcoing st christophe.JPG|thumb|left|200px|Սուրբ Քրիստափորի եկեղեցի]] |
[[Պատկեր:Tourcoing st christophe.JPG|thumb|left|200px|Սուրբ Քրիստափորի եկեղեցի]] |
||
[[1794]] թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ [[Ֆրանսիայի առաջին հանրապետություն|հեղափոխական ֆրանսիացիներ]]ը [[Ժան Վիկտոր Մորո|Մորո]]ի գլխավորությամբ ջախջախեցին ավստրիացիներին և անգլիացիներին: 19-րդ դարում հին Սբ. Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով: Նաև հետաքրքրություն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին: |
[[1794]] թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ [[Ֆրանսիայի առաջին հանրապետություն|հեղափոխական ֆրանսիացիներ]]ը [[Ժան Վիկտոր Մորո|Մորո]]ի գլխավորությամբ ջախջախեցին ավստրիացիներին և անգլիացիներին<ref>{{Cite book |title=The French Revolution 1787–1799 |last=Soboul |first=Albert |year=1975 |publisher=Vintage |location=USA |isbn=0-394-71220-X |page=404 |url= |accessdate= |quote= }}</ref>: 19-րդ դարում հին Սբ. Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով: Նաև հետաքրքրություն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին: |
||
== Տնտեսություն == |
== Տնտեսություն == |
12:19, 2 Ապրիլի 2017-ի տարբերակ
Տուրկուեն (ֆր.՝ Tourcoing), համայնք Ֆրանսիայում, Նոր-Պա-դը-Կալե երկրամաս, Նոր դեպարտամենտ, Լիլ շրջան, Տուրկուեն-1 և Տուրկուեն-2 կանտոններ: Բնակչության թվաքանակով երրորդը դեպարտամենտում, գտնվում է Բելգիայի հետ սահմանին, Լիլից 11 կմ հեռավորության վրա:
Բնակչությունը կազմում է 92 018 մարդ (2011):
Պատմություն
Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է 1080 թվականին, 1130 թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին: 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն: 1668 թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին: 1491 թվականին Մաքսիմիլիան կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ:
1794 թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ հեղափոխական ֆրանսիացիները Մորոի գլխավորությամբ ջախջախեցին ավստրիացիներին և անգլիացիներին[1]: 19-րդ դարում հին Սբ. Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով: Նաև հետաքրքրություն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին:
Տնտեսություն
- Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
- գյուղատնտեսություն — 0,1 %
- արդյունաբերություն— 10,6 %
- շինարարություն — 6,5 %
- առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 42,5 %
- պետական և մունիցիպալ ծառայություններ — 40,3 %
Անգործության մակարդակ (2011) - 21,3 % (Ֆրանսիան ամբողջությամբ - 12,8 %, Նոր դեպարտամենտ - 16,3 %).
Միջին տարեկան եկամուտը 1 մարդու համար, եվրո (2011) - 17 679 (Ֆրանսիան ամբողջությամբ - 25 140, Նոր դեպարտամենտ - 22 405)
Ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակի աճ
Վարչություն
2014 թվականից Տուրկուեն քաղաքի վարչությունը գլխավորում է Ժողովրդական շարժման միությունը:
Թեկնածու | Կուսակցություն | % ձայն | |
---|---|---|---|
Ժերալդ Դարմանեն | Աջ դաշինք | 45,61 | |
Միշել-Ֆրանսուա Դելաննուա | Ձախ դաշինք | 43,42 | |
Ժան-Ֆրանսուա Բլոկ | Ազգային ճակատ | 10,96 |
Թեկնածու | Կուսակցություն | % ձայն | |
---|---|---|---|
Միշել-Ֆրանսուա Դելաննուա | Ձախ դաշինք | 53,58 | |
Քրիստիան Վաննեստ | Ժողովրդական շարժման միություն | 30,71 | |
Միշել Վան Տիշելան | Ժողովրդավարական շարժում | 8,46 | |
Քրիստիան Բաեկրոոտ | Ծայրահեղ աջ դաշինք | 7,26 |
Քույր քաղաքներ
- Գերմանիա, Բեռլին
- Գերմանիա, Բոտրոպ
- Իտալիա, Բիելլա
- Պորտուգալիա, Գիմարայնշ
- Բելգիա, Մուսկրոն
- Գերմանիա, Մյուլհաուզեն
- Միացյալ Թագավորություն, Ռոչդեյլ
- Լեհաստան, Յաստշեմբե-Զդրույ
Պատկերասրահ
-
Տուրկուենի կայարանը
-
Notre-Dame de la Marlière տաճար
-
Հաղթանակի հրապարակ
-
Առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով
-
Աբ. Աննայի եկեղեցի
-
Քաղաքապետարան
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ Soboul, Albert (1975). The French Revolution 1787–1799. USA: Vintage. էջ 404. ISBN 0-394-71220-X.