«Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 7»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 146. Տող 146.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.insee.fr/fr/themes/comparateur.asp?codgeo=COM-59599 Национальный институт статистики]
* [http://www.insee.fr/fr/themes/comparateur.asp?codgeo=COM-59599 Վիճակագրության ազգային համալսարան]
* [http://www.interieur.gouv.fr/Elections/Les-resultats/Municipales/elecresult__MN2014/(path)/MN2014/059/059599.html Результаты муниципальных выборов 2014 года]
* [http://www.interieur.gouv.fr/Elections/Les-resultats/Municipales/elecresult__MN2014/(path)/MN2014/059/059599.html 2014 թվականի մունիցիպալ ընտրությունների արդյունքները]

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

12:18, 2 Ապրիլի 2017-ի տարբերակ

Տուրկուեն (ֆր.՝ Tourcoing), համայնք Ֆրանսիայում, Նոր-Պա-դը-Կալե երկրամաս, Նոր դեպարտամենտ, Լիլ շրջան, Տուրկուեն-1 և Տուրկուեն-2 կանտոններ: Բնակչության թվաքանակով երրորդը դեպարտամենտում, գտնվում է Բելգիայի հետ սահմանին, Լիլից 11 կմ հեռավորության վրա:

Բնակչությունը կազմում է 92 018 մարդ (2011):

Պատմություն

Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է 1080 թվականին, 1130 թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին: 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն: 1668 թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին: 1491 թվականին Մաքսիմիլիան կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ:

Սուրբ Քրիստափորի եկեղեցի

1794 թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ հեղափոխական ֆրանսիացիները Մորոի գլխավորությամբ ջախջախեցին ավստրիացիներին և անգլիացիներին: 19-րդ դարում հին Սբ. Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով: Նաև հետաքրքրություն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին:

Տնտեսություն

  • Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
  • գյուղատնտեսություն — 0,1 %
  • արդյունաբերություն— 10,6 %
  • շինարարություն — 6,5 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 42,5 %
  • պետական և մունիցիպալ ծառայություններ — 40,3 %


Անգործության մակարդակ (2011) - 21,3 % (Ֆրանսիան ամբողջությամբ - 12,8 %, Նոր դեպարտամենտ - 16,3 %). Միջին տարեկան եկամուտը 1 մարդու համար, եվրո (2011) - 17 679 (Ֆրանսիան ամբողջությամբ - 25 140, Նոր դեպարտամենտ - 22 405)

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի աճ

Վարչություն

2014 թվականից Տուրկուեն քաղաքի վարչությունը գլխավորում է Ժողովրդական շարժման միությունը:

2014 թվականի մունիցիպալ ընտրություններ (2-րդ փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայն
    Ժերալդ Դարմանեն Աջ դաշինք 45,61
    Միշել-Ֆրանսուա Դելաննուա Ձախ դաշինք 43,42
    Ժան-Ֆրանսուա Բլոկ Ազգային ճակատ            10,96
2008 թվականի մունիցիպալ ընտրություններ (1 փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայն
    Միշել-Ֆրանսուա Դելաննուա Ձախ դաշինք 53,58
    Քրիստիան Վաննեստ Ժողովրդական շարժման միություն 30,71
    Միշել Վան Տիշելան Ժողովրդավարական շարժում 8,46
    Քրիստիան Բաեկրոոտ Ծայրահեղ աջ դաշինք 7,26

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ