«Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 7»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 124. Տող 124.
{{!}} align="center" {{!}} 7,26
{{!}} align="center" {{!}} 7,26
|}
|}

== Քույր քաղաքներ ==
* {{դրոշավորում|Գերմանիա}} [[Բեռլին]], Գերմանիա
* {{դրոշավորում|Գերմանիա}} [[Բոտրոպ]], Գերմանիա
* {{դրոշավորում|Իտալիա}} [[Բիելլա]], Իտալիա
* {{դրոշավորում|Պորտուգալիա}} [[Գիմարայնշ]], Պորտուգալիա
* {{դրոշավորում|Բելգիա}} Մուսկրոն, Բելգիա
* {{դրոշավորում|Գերմանիա}} Մյուլհաուզեն, Գերմանիա
* {{դրոշավորում|Մեծ Բրիտանիա}} Ռոչդեյլ, Մեծ Բրիտանիա
* {{դրոշավորում|Լեհաստան}} Յաստշեմբե-Զդրույ, Լեհաստան


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

12:13, 2 Ապրիլի 2017-ի տարբերակ

Տուրկուեն (ֆր.՝ Tourcoing), համայնք Ֆրանսիայում, Նոր-Պա-դը-Կալե երկրամաս, Նոր դեպարտամենտ, Լիլ շրջան, Տուրկուեն-1 և Տուրկուեն-2 կանտոններ: Բնակչության թվաքանակով երրորդը դեպարտամենտում, գտնվում է Բելգիայի հետ սահմանին, Լիլից 11 կմ հեռավորության վրա:

Բնակչությունը կազմում է 92 018 մարդ (2011):

Պատմություն

Առաջին անգամ քաղաքը հիշատակվել է 1080 թվականին, 1130 թվականին քաղաքում կառուցել է Սբ. Վեդաստի եկեղեցին: 15-րդ դարում Տուրկուենը արդեն համարվում էր խոշոր ֆլանդիրական ջուլհակության կենտրոն: 1668 թվականին քաղաքը պատկանում էր Հաբսբուրական Նիդերլանդներին: 1491 թվականին Մաքսիմիլիան կայսրը Տուրկուենում ստեղծել է ամենամյա տոնավաճառ:

Սուրբ Քրիստափորի եկեղեցի

1794 թվականի մայիսի 18-ին Տուրկուենի տակ հեղափոխական ֆրանսիացիները Մորոի գլխավորությամբ ջախջապեցին ավստրիացիներին և անգլիացիներին: 19-րդ դարում հին Սբ.Վեդաստի եկեղեցու տեղում կառուցվել է վիթխարի Սբ. Քրիստափորի եկեղեցին, հյուսիսային Ֆրանսիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը: 1906 թվականին միջազգային տեքստիլ արդյունաբերության ցուցահանդես անց կացնելու առթիվ կառուցվել է առևտրա-արդյունաբերական պալատի շենք բեֆրուայով: Նաև հետաքրքրեւթյուն են առաջացնում քաղաքապետարանի շենքն ու բուսաբանական այգին:

Տնտեսություն

  • Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
  • գյուղատնտեսություն — 0,1 %
  • արդյունաբերություն— 10,6 %
  • շինարարություն — 6,5 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 42,5 %
  • պետական և մունիցիպալ ծառայություններ — 40,3 %


Անգործության մակարդակ (2011) - 21,3 % (Ֆրանսիան ամբողջությամբ - 12,8 %, Նոր դեպարտամենտ - 16,3 %). Միջին տարեկան եկամուտը 1 մարդու համար, եվրո (2011) - 17 679 (Ֆրանսիան ամբողջությամբ - 25 140, Նոր դեպարտամենտ - 22 405)

Ժողովրդագրություն

Բնակչության թվաքանակի աճ

Վարչություն

2014 թվականից Տուրկուեն քաղաքի վարչությունը գլխավորում է Ժողովրդական շարժման միությունը:

2014 թվականի մունիցիպալ ընտրություններ (2-րդ փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայն
    Ժերալդ Դարմանեն Աջ դաշինք 45,61
    Միշել-Ֆրանսուա Դելաննուա Ձախ դաշինք 43,42
    Ժան-Ֆրանսուա Բլոկ Ազգային ճակատ            10,96
2008 թվականի մունիցիպալ ընտրություններ (1 փուլ)
Թեկնածու Կուսակցություն % ձայն
    Միշել-Ֆրանսուա Դելաննուա Ձախ դաշինք 53,58
    Քրիստիան Վաննեստ Ժողովրդական շարժման միություն 30,71
    Միշել Վան Տիշելան Ժողովրդավարական շարժում 8,46
    Քրիստիան Բաեկրոոտ Ծայրահեղ աջ դաշինք 7,26

Քույր քաղաքներ

Պատկերասրահ