«Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 198. Տող 198.
* '''ЗСУ-23-4М4 «Շիլկա-М4»'''
* '''ЗСУ-23-4М4 «Շիլկա-М4»'''
* '''ЗСУ-23-4М5 «Շիլկա-М5»''' 
* '''ЗСУ-23-4М5 «Շիլկա-М5»''' 

== Մարտավարություն ==

Գրոհի ժամանակ «Շիլկան» զենիթային ապահովում է իրականացնում՝ շարժվելով գրոհող տանկերից հետո 400 մ հեռավորության վրա:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

15:25, 28 Մարտի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-18 16:45:41 ֆորմատով

ԶՍՈւ-23-4 «Շիլկա»
Հիմնական տվյալներ
ԴասակարգԶենիթային ինքնագնաց համալիր
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.21
Անձնակազմ4
Պատմություն
ԱրտադրողՄիտիշչի
Արտադրման թվականներ1964—1982
Շահագործման սկիզբ1962
Արտադրվածների քանակշուրջ 6500
ՕգտագործողԱֆղանստանի ազգային բանակ[1], National People's Army?[2], Egyptian Army?[3], Հնդկաստանի զինված ուժեր[3], Լեհաստանի ցամաքային ուժեր[4], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Ուկրաինայի զինված ուժեր
Անվանված էՇիլկա
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6495
Կորպուսի լայնություն, մմ3075
Բարձրություն, մմ2644—3764
Շարժիչի տեսակդիզելային

ԶՍՈւ-23-4 «Շիլկա», խորհրդային արտադրության զենիթային ինքնագնաց համալիր, որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1964 թվականին: Զինված է քառափող 23 մմ-անոց գնդացիրով: Կրակելու արագությունը կազմում է 3400 պարկուճ րոպեյում[5] Նշանառությունը հնարավոր է կատարել ձեռքով, կիսաավտոմատ և ավտոմատ: Վերջին երկու դեպքերում կիրառվում է հաստիքային ռադիոլոկացիոն կայան:

Համալիրը նախատեսված է ցամաքային զորքերը անմիջականորեն պաշտպանելու, հորիզոնական (մինչև 2500 մ) և ուղղահայաց (մինչև 1500 մ) հեռավորության վրա մինչև 450 մ/վրկ. արագությամբ թռչող օդային թիրախները ոչնչացնելու, ինչպես նաև կանգնած կամ շարժվող ցամաքային թիրախների ոչնչացման համար (մինչև 2000 մ)[5]: ԽՍՀՄ-ում զինատեսակը ներառված էր ՀՕՊ-ի ցամաքային զորքերում գնդային մակարդակով:

Համարվել է ցամաքային թիրախներին սպառնացող զինատեսակ՝ ընդգրկված ՀՕՊ համակարգում: Ներկայում զինատեսակը հնացած է համարվում, քանի որ ժամանակակից սպառազինության տեխնիկատակտիկական չափանիշներին զիջում է: Խոսքը վերաբերում է զինատեսակի ռադիոլոկացիոն կայանին, օդային թիրախների խոցելիության հեռավորությանը: Որպես «Շիլկային» փոխարինող զինատեսակ նախագծվել է, ընդգրկվել սպառազինության համակարգում և զանգվածային արտադրության դրվել ինքնագնաց զենիթային հրթիռա-հրետանային «Տունգուսկա» համալիրը: Այնուամենայնիվ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զինատեսակը ներառված է տարբեր երկրների զինված ուժերի ստորաբաժանումներում: Մինչ այսօր այն կիրառվում է տեղային պատերազմների ժամանակ հիմնականում ցամաքային թիրախներ խոցելու նպատակով:

«Շիլկայի»М քաշը, կախված ձևափոխություններից, կազմում է 20.5-ից մինչև 21.5 տոննա: Անձնակազմը բաղկացած է 4 անձից՝ հրամանատար, ավագ օպերատոր, նշանառու, մեխանիկ-վարորդ:

Զինատեսակը կոչվել է Ամուր գետի ձախ վտակ Շիլկա գետի անունով:

Պատմություն

ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական զենիթային ինքնագնաց համալիրը եղել է ԶՍՈւ-57-2-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:[6]: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ» հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ սիբիրյան Ենիսեյ և Շիլկա գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով[7]: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր մոտոհրաձգային ստորաբաժանումների հակաօդային պաշտպանության համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը[6]:

Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը[8]: «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ[8]: Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ: «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները: Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին[7]:

Կառուցվածք

Զրահապատ հիմնակմախք և աշտարակ

Շիլկա զենիթային ինքնագնաց համալիրի հիմնակմախքն ու աշտարակը զրահապատ են և ունեն հակաբեկորային, հակափամփուշտային հատկություն:

Սպառազինություն

«Շիլկայի» սպառազինությունը բաղկացած է 23 մմ-անոց քառափող АЗП-23 «Ամուր» դասի ավտոմատ հրանոթով: Հրանոթի կրակելու արագությունը կազմում է 3400 կրակոց րոպեյում[5]: Ունի ամբողջությամբ հավասարակշռված ռադիոլակացիոն կայան, ինչը հնարավորություն է տալիս կրակ վարել նաև շարժման ընթացքում: Նշանառությունը հնարավոր է կատարել ինչպես ձեռքով, այնպեսել ավտոմատ եղանակով[5]:

Համալիրի կազմում են ընդգրկված աշտարակում տեղադրված РПК-2 նշանառության զինատեսակի ռադիոլոկացիոն կայան, որն օժտված է մինչև 18 կմ հեռավորության թիրախներ հայտնաբերելու հնարավորությամբ: Համալիրն ունի նաև հաշվարկա-որոշիչ սարք, որը կատարում է արկի՝ թիրախին դիպչելու խնդիրները[5]:

ԶՍՈւ-23-4 համալիրով թիրախի խոցման հավանականությունը[9]
250 մ/վրկ. արագությամբ ՄԻԳ-17 տիպի թիրախ
Հեռավորությունը (մ) 200 մ բարձրության վրա 500 մ բարձրության վրա 1000 մ բարձրության վրա 1500 մ բարձրության վրա 2000 մ բարձրության վրա
500 0,28 0,35 0,39 0,39
Զրահաայրող-լուսածրող արկի կողմից 2А7-ի զրահի խոցման աղյուսակ[9]
Արկ\հեռավորություն, (մ) 500 1000 1500 2000
(բախման անկյունը 90°, միատար զրահ) 25 20 10
Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում օգտագործվել են զրահի խոցման տարբեր եղանակներ: Որպես կանոն, այլ համանման հրանոթ/զինամթերքների հետ ուղղակի համեմատությունը հաճախ դժվար է լինում:
23 մմ-անոց ուսումնական արկ

Կրակի վաման եղանակներ

Ռադարի անտենան բարձրացված է աշխատանքային դիրքի

Համալիրը կարող է կրակել օդային թիրախների ուղղությամբ ավտոմատ ռեժիմով: Առկա է նաև կիսաավտոմատ ռեժիմով կրակելու հնարավորություն:

ԶՍՈւ-23-4-ն ունի մարտական աշխատանքի հինգ ռեժիմ՝

  • ավտոմատ,
  • կիսաավտոմատ,
  • պահվող կորդինատներով,
  • ռակուրսային օղակներով,
  • հեռավոր սանդղակով (ցամաքային թիրախներ):

Դիտարկման և կապի միջոցներ

Ռադիոսարքավորում РПК-2М.

  • Ռադիոլակացիոն կայան 1РЛ33М2՝
    • պատրաստված է լամպերով,
    • հայտնաբերման հեռավորությունը 20 կմ, ավտոմատ ուղեկցման հեռավորությունը 15 կմ (ՄԻԳ-17 տիպի թիրախ),
    • պաշտպանությունը պասիվ և ակտիվ միջամտությունից, հաճախականության փոփոխման ռեժիմ,
  • Հաշվարկա-որոշիչ սարք, որը որը կատարում է արկի՝ թիրախին դիպչելու խնդիրները,
  • Վիզիրային սարք,
  • Կայունացման համակարգ,
  • Մարտական աշխատանքի 5 ռեժիմ[10]:
    1. օդային թիրախի ավտոմատ ուղեկցման ռեժիմ,
    2. հիմնական վիզիրից դեպի օդային թիրախների անկյունային կորդինատներ,
    3. օդային թիրախների շարժման կորդինատների հիշողությամբ,
    4. օդային թիրախների ռակուրսային օղակներով,
    5. ցամաքային թիրախների ուղղությամբ կրակ:

Կապի միջոցներ՝

  • Р-123М ռադիոկայան,
  • ТПУ-4 տանկային հաղորդակցային սարք:

Շարժիչ

Համալիրի վրա տեղադրված է В6Р դիզելային շարժիչ: Երկու բաքերի համատեղ տարողությունը կազմում է 520 լիտր:

Արդիականացում

«Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիրը բազմից արդիականացվել է: Ստորև ներկայացված է արդիականացված հիմնական մոդելների ցուցակը՝

  • ЗСУ-23-4В
  • ЗСУ-23-4В1
  • ЗСУ-23-4М1 
  • ЗСУ-23-4М2
  • ЗСУ-23-4М3 «Բիրյուզա»
  • ЗСУ-23-4М4 «Շիլկա-М4»
  • ЗСУ-23-4М5 «Շիլկա-М5» 

Մարտավարություն

Գրոհի ժամանակ «Շիլկան» զենիթային ապահովում է իրականացնում՝ շարժվելով գրոհող տանկերից հետո 400 մ հեռավորության վրա:

Ծանոթագրություններ

  1. The World's ArmiesUK: Chartwell Books, 1979. — P. 11. — ISBN 0-89009-267-2
  2. Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 28. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  3. 3,0 3,1 Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 30. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  4. Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 29. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Чижиков, Сергей. — Полное описание ЗСУ-23-4 «Шилка» и краткое — модификаций«Зенитная самоходная установка ЗСУ-23-4 «Шилка»». PZAKU.net. Արխիվացված է օրիգինալից 2008-08-27-ին. Վերցված է 2008-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(ռուս.)
  6. 6,0 6,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 9.(ռուս.)
  7. 7,0 7,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 12.(ռուս.)
  8. 8,0 8,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — Моделист-конструктор, 1998. — С. 16.(ռուս.)
  9. 9,0 9,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 13.(ռուս.)
  10. 2А6М.00.000ТО. ЗСУ-23-4М. Техническое описание, стр. 16.