«Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 183. | Տող 183. | ||
* Р-123М ռադիոկայան, |
* Р-123М ռադիոկայան, |
||
* ТПУ-4 տանկային հաղորդակցային սարք: |
* ТПУ-4 տանկային հաղորդակցային սարք: |
||
=== Շարժիչ === |
|||
Համալիրի վրա տեղադրված է В6Р [[դիզելային շարժիչ]]: Երկու բաքերի համատեղ տարողությունը կազմում է 520 լիտր: |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
15:19, 28 Մարտի 2017-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-18 11:55:52 ֆորմատով
ԶՍՈւ-23-4 «Շիլկա» | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Դասակարգ | Զենիթային ինքնագնաց համալիր |
Երկիր | ԽՍՀՄ |
Քաշ, տ. | 21 |
Անձնակազմ | 4 |
Պատմություն | |
Արտադրող | Միտիշչի |
Արտադրման թվականներ | 1964—1982 |
Շահագործման սկիզբ | 1962 |
Արտադրվածների քանակ | շուրջ 6500 |
Օգտագործող | Աֆղանստանի ազգային բանակ[1], National People's Army?[2], Egyptian Army?[3], Հնդկաստանի զինված ուժեր[3], Լեհաստանի ցամաքային ուժեր[4], Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Ուկրաինայի զինված ուժեր |
Անվանված է | Շիլկա |
Չափեր | |
Կորպուսի երկարություն, մմ | 6495 |
Կորպուսի լայնություն, մմ | 3075 |
Բարձրություն, մմ | 2644—3764 |
Շարժիչի տեսակ | դիզելային |
ԶՍՈւ-23-4 «Շիլկա», խորհրդային արտադրության զենիթային ինքնագնաց համալիր, որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1964 թվականին: Զինված է քառափող 23 մմ-անոց գնդացիրով: Կրակելու արագությունը կազմում է 3400 պարկուճ րոպեյում[5] Նշանառությունը հնարավոր է կատարել ձեռքով, կիսաավտոմատ և ավտոմատ: Վերջին երկու դեպքերում կիրառվում է հաստիքային ռադիոլոկացիոն կայան:
Համալիրը նախատեսված է ցամաքային զորքերը անմիջականորեն պաշտպանելու, հորիզոնական (մինչև 2500 մ) և ուղղահայաց (մինչև 1500 մ) հեռավորության վրա մինչև 450 մ/վրկ. արագությամբ թռչող օդային թիրախները ոչնչացնելու, ինչպես նաև կանգնած կամ շարժվող ցամաքային թիրախների ոչնչացման համար (մինչև 2000 մ)[5]: ԽՍՀՄ-ում զինատեսակը ներառված էր ՀՕՊ-ի ցամաքային զորքերում գնդային մակարդակով:
Համարվել է ցամաքային թիրախներին սպառնացող զինատեսակ՝ ընդգրկված ՀՕՊ համակարգում: Ներկայում զինատեսակը հնացած է համարվում, քանի որ ժամանակակից սպառազինության տեխնիկատակտիկական չափանիշներին զիջում է: Խոսքը վերաբերում է զինատեսակի ռադիոլոկացիոն կայանին, օդային թիրախների խոցելիության հեռավորությանը: Որպես «Շիլկային» փոխարինող զինատեսակ նախագծվել է, ընդգրկվել սպառազինության համակարգում և զանգվածային արտադրության դրվել ինքնագնաց զենիթային հրթիռա-հրետանային «Տունգուսկա» համալիրը: Այնուամենայնիվ, ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զինատեսակը ներառված է տարբեր երկրների զինված ուժերի ստորաբաժանումներում: Մինչ այսօր այն կիրառվում է տեղային պատերազմների ժամանակ հիմնականում ցամաքային թիրախներ խոցելու նպատակով:
«Շիլկայի»М քաշը, կախված ձևափոխություններից, կազմում է 20.5-ից մինչև 21.5 տոննա: Անձնակազմը բաղկացած է 4 անձից՝ հրամանատար, ավագ օպերատոր, նշանառու, մեխանիկ-վարորդ:
Զինատեսակը կոչվել է Ամուր գետի ձախ վտակ Շիլկա գետի անունով:
Պատմություն
ԽՍՀՄ-ում ստեղծված առաջին արտադրական զենիթային ինքնագնաց համալիրը եղել է ԶՍՈւ-57-2-ը, որի զանգվածային արտադրությունը սկսվել է, ըստ տարբեր տվյալների, 1955 կամ 1957 թվականներին: Այդ զինատեսակի մարտավարա-տակտիկական հնարավորությունները, հաշվի առնելով համեմատաբար ոչ մեծ կրակի և ցածր նշանառության արագությունն ընդդեմ ցածր բարձրությամբ թռչող արագընթաց ռեակտիվ ինքնաթիռներիցածրի, բավականին անարդյունավետ էի:[6]: Այդ իսկ պատճառով ԶՍՈւ-57-2-ի արտադրությունը սկսելուց հետո 1957 թվականի ապրիլի 17-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվեց նախագծվել ռադիոլոկացիոն կայանով և ավտոմատ նշանառության համակարգով զինված արագընթաց երկու նոր զենիթահրթիռային համալիրներ՝ 37 մմ-անոց 500П ԶՍՈւ-37-2 «Ենիսեյ» հրանթոային համալիր և 23 մմ-անոց 2А7 ԶՍՈւ-23-4 «Շիլկա» հրանթոային համալիր: Երկու համալիրներն էլ իրենց անվանումները ստացան ի պատիվ սիբիրյան Ենիսեյ և Շիլկա գետերի: Բացի հրանոթների առկայությունից այս համալիրները տարբերվում էին նաև օգտագործվող շասիով և նշանառության ռադիոլոկացիոն համալիրով[7]: Պաշտոնապես համալիրները ստեղծվել էին տարբեր խնդիրների կատարման համար. «Շիլկան» նախատեսված էր մոտոհրաձգային ստորաբաժանումների հակաօդային պաշտպանության համար, իսկ «Ենիսեյը»՝ զրահատանկային ուժերի ՀՕՊ-ը[6]:
Նշված երկու զենիթային ինքնագնաց համալիրների նախատիպերը պատրաստ էին արդեն 1960 թվականի դեկտեմբերին, իսկ գործարանային և պետական փորձարկումները շարունակվեցին մինչև 1961 թվականի հոկտեմբերը[8]: «Շիլկան» զինված ուժերի սպառազինության մեջ ներառվեց 1962 թվականի սեպտեմբերի 5-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդի № 925—401 որոշմամբ[8]: Փորձարկումները կատարած պետական հանձնաժողովի եզրակացության մեջ նշվել էր, որ «Շիլկան» 200-ից 500 մ բարձրության վրա գտնվող արագընթաց թիրախները խոցելու առումով 1.5-ից 2 անգամ գերազանցում է «Ենիսեյին», իսկ վերջինս հնարավորություն ուներ խոցել 3000 մ բարձրության վրա գտնվող թիրախներին՝ գերազանցելով «Շիլկայի» համապատասխան ցուցանիշը, որը կազմում է 1500 մ: «Ենիսեյը» ուներ մեծ կշիռ՝ շուրջ 28 տոննա, իսկ «Շիլկան»՝ 19: Գնային արժեքով երկուսն էլ ունեին նույն ցուցանիշները: Հանձնաժողովը առաջարկեց սպառազինության մեջ ներառել զենիթային այս երկու համալիրներն էլ, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ բացարձակ առավելություն մյուսի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1962 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումով միայն «Շիլկան» է դառնում երկրի զինված ուժերի զինատեսակ, որից հետո «Ենիսեյին» առնչվող հետագա աշխատանքները դադարեցվեցին[7]:
Կառուցվածք
Զրահապատ հիմնակմախք և աշտարակ
Շիլկա զենիթային ինքնագնաց համալիրի հիմնակմախքն ու աշտարակը զրահապատ են և ունեն հակաբեկորային, հակափամփուշտային հատկություն:
Սպառազինություն
«Շիլկայի» սպառազինությունը բաղկացած է 23 մմ-անոց քառափող АЗП-23 «Ամուր» դասի ավտոմատ հրանոթով: Հրանոթի կրակելու արագությունը կազմում է 3400 կրակոց րոպեյում[5]: Ունի ամբողջությամբ հավասարակշռված ռադիոլակացիոն կայան, ինչը հնարավորություն է տալիս կրակ վարել նաև շարժման ընթացքում: Նշանառությունը հնարավոր է կատարել ինչպես ձեռքով, այնպեսել ավտոմատ եղանակով[5]:
Համալիրի կազմում են ընդգրկված աշտարակում տեղադրված РПК-2 նշանառության զինատեսակի ռադիոլոկացիոն կայան, որն օժտված է մինչև 18 կմ հեռավորության թիրախներ հայտնաբերելու հնարավորությամբ: Համալիրն ունի նաև հաշվարկա-որոշիչ սարք, որը կատարում է արկի՝ թիրախին դիպչելու խնդիրները[5]:
ԶՍՈւ-23-4 համալիրով թիրախի խոցման հավանականությունը[9] | |||||
250 մ/վրկ. արագությամբ ՄԻԳ-17 տիպի թիրախ | |||||
Հեռավորությունը (մ) | 200 մ բարձրության վրա | 500 մ բարձրության վրա | 1000 մ բարձրության վրա | 1500 մ բարձրության վրա | 2000 մ բարձրության վրա |
500 | 0,28 | 0,35 | 0,39 | 0,39 | — |
Զրահաայրող-լուսածրող արկի կողմից 2А7-ի զրահի խոցման աղյուսակ[9] | ||||
Արկ\հեռավորություն, (մ) | 500 | 1000 | 1500 | 2000 |
(բախման անկյունը 90°, միատար զրահ) | 25 | 20 | 10 | — |
Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում օգտագործվել են զրահի խոցման տարբեր եղանակներ: Որպես կանոն, այլ համանման հրանոթ/զինամթերքների հետ ուղղակի համեմատությունը հաճախ դժվար է լինում: |
Կրակի վաման եղանակներ
Համալիրը կարող է կրակել օդային թիրախների ուղղությամբ ավտոմատ ռեժիմով: Առկա է նաև կիսաավտոմատ ռեժիմով կրակելու հնարավորություն:
ԶՍՈւ-23-4-ն ունի մարտական աշխատանքի հինգ ռեժիմ՝
- ավտոմատ,
- կիսաավտոմատ,
- պահվող կորդինատներով,
- ռակուրսային օղակներով,
- հեռավոր սանդղակով (ցամաքային թիրախներ):
Դիտարկման և կապի միջոցներ
Ռադիոսարքավորում РПК-2М.
- Ռադիոլակացիոն կայան 1РЛ33М2՝
- պատրաստված է լամպերով,
- հայտնաբերման հեռավորությունը 20 կմ, ավտոմատ ուղեկցման հեռավորությունը 15 կմ (ՄԻԳ-17 տիպի թիրախ),
- պաշտպանությունը պասիվ և ակտիվ միջամտությունից, հաճախականության փոփոխման ռեժիմ,
- Հաշվարկա-որոշիչ սարք, որը որը կատարում է արկի՝ թիրախին դիպչելու խնդիրները,
- Վիզիրային սարք,
- Կայունացման համակարգ,
- Մարտական աշխատանքի 5 ռեժիմ[10]:
- օդային թիրախի ավտոմատ ուղեկցման ռեժիմ,
- հիմնական վիզիրից դեպի օդային թիրախների անկյունային կորդինատներ,
- օդային թիրախների շարժման կորդինատների հիշողությամբ,
- օդային թիրախների ռակուրսային օղակներով,
- ցամաքային թիրախների ուղղությամբ կրակ:
Կապի միջոցներ՝
- Р-123М ռադիոկայան,
- ТПУ-4 տանկային հաղորդակցային սարք:
Շարժիչ
Համալիրի վրա տեղադրված է В6Р դիզելային շարժիչ: Երկու բաքերի համատեղ տարողությունը կազմում է 520 լիտր:
Ծանոթագրություններ
- ↑ The World's Armies — UK: Chartwell Books, 1979. — P. 11. — ISBN 0-89009-267-2
- ↑ Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 28. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
- ↑ 3,0 3,1 Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 30. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
- ↑ Guardia M. Self-Propelled Anti-Aircraft Guns of the Soviet Union // (untranslated) — 2015. — Vol. 222. — P. 29. — ISBN 978-1-4728-0622-2, 978-1-4728-0624-6, 978-1-4728-0623-9
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Чижиков, Сергей. — Полное описание ЗСУ-23-4 «Шилка» и краткое — модификаций«Зенитная самоходная установка ЗСУ-23-4 «Шилка»». PZAKU.net. Արխիվացված է օրիգինալից 2008-08-27-ին. Վերցված է 2008-01-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(ռուս.) - ↑ 6,0 6,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 9.(ռուս.)
- ↑ 7,0 7,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 12.(ռուս.)
- ↑ 8,0 8,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — Моделист-конструктор, 1998. — С. 16.(ռուս.)
- ↑ 9,0 9,1 А. Широкорад. «Шилка» и другие отечественные зенитные самоходные установки. — М.: Моделист-конструктор, 1998. — С. 13.(ռուս.)
- ↑ 2А6М.00.000ТО. ЗСУ-23-4М. Техническое описание, стр. 16.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շիլկա (զենիթային ինքնագնաց համալիր) կատեգորիայում։ |