«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 108. Տող 108.
=== Էրզրումի գրավում ===
=== Էրզրումի գրավում ===


Թուրքական զորամասերը կսեցին հապշտապ թողնել ամրությունները: Բուն Էրզրումը ոչ ոք նույնիսկ չպաշտպանեց: Ամբողջ թուրքական III բանակը թուրքական ու գերանական հրամանատարությամն գլխավորությամբ նետվեց փախուստի: 1916 թվականի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 5-ին ռուսական կայսերական զինված ուժերի Կովկասյան բանակի զորամասերն առանց մարտի մտան Էրզրում:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>
Թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել ամրությունները: Բուն Էրզրումը ոչ ոք նույնիսկ չպաշտպանեց: Ամբողջ թուրքական III բանակը թուրքական ու գերանական հրամանատարությամն գլխավորությամբ նետվեց փախուստի: 1916 թվականի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 5-ին ռուսական կայսերական զինված ուժերի Կովկասյան բանակի զորամասերն առանց մարտի մտան Էրզրում:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>
[[Պատկեր:Телеграмма Николаю II о падении Эрзерума.jpg|մինի|450px|Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչի հեռագիրը կայսր Նիկոլայ II-ին՝ Էրզրումի գրավման մասին:]]
[[Պատկեր:Телеграмма Николаю II о падении Эрзерума.jpg|մինի|450px|Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչի հեռագիրը կայսր Նիկոլայ II-ին՝ Էրզրումի գրավման մասին:]]



03:13, 27 Մարտի 2017-ի տարբերակ

Էրզրումի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պատկեր:Campaña del Caucaso.png
Կովկասյան ճակատը 1914-1917 թթ.
Թվական հունվարի 10-փետրվարի 16 1916
Վայր Էրզրում, Արևմտյան Հայաստան
Պատճառ Ռուս-թուրքական հակամարտություն
Արդյունք Թուրքական զորքերի ջախջախում և Ռուսական կայսրության վճռական հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Թուրքական զորքերի նահանջ և Արևմտյան Հայաստանի զգալի մասի անցում Ռուսաստանին
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Նիկոլայ Յուդենիչ Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Աբդուլա Քերիմ փաշա
Կողմերի ուժեր
Կովկասյան բանակ:

290 000 սվին, 35 000 թուր, 150 բեռնատար ավտոմեքենա և 20 սավառնակ

Օսմանյան կայսրության III բանակ (Օսմանյան կայսրություն):

134 000 սվին և թուր

Ռազմական կորուստներ
8339 սպանված և վիրավոր 79 000 սպանված, վիրավոր և գերի

Կաղապար:Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատ Կաղապար:Արևմտյան Հայաստան

Էրզրում ամրոցի գրավման պլանը:

Էրզրումի ճակատամարտը (ռուս.՝ Эрзурумское сражение, Էրզրումսկոյե սրաժենիե, թուրքերեն՝ Erzurum Taarruzu, թուրքերեն՝ Erzurum Muharebesi, Էրզրում Թաարազու, Էրզրում Մուհարեբեսի, անգլ.՝ Battle of Erzurum), խոշոր ձմեռային հարձակում և ճակատամարտ մի կողմից՝ Արևմտյան Հայաստանի կարևորագույն կենտրոններում ամրացած թուրքական բանակի և մյուս կողմից՝ Ռուսական բանակի Կովկասյան ռազմաճակատի զորքերի և հայկական կամավորական ջոկատների միջև 1916 թվականի հունվարի 10-ից փետրվարի 16-ը։ Ռուսական բանակի խոշորագույն հաջողություններից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռուսաստանի Կովկասյան բանակը ջախջախեց թուրքական III դաշտային բանակը և գրավեց ռազմավարական կարևորություն ունեցող Էրզրում կամ Կարին քաղաքը, որը համարվում էր Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը, դրանով իսկ իրեն ճանապարհ բացելով դեպի Օսմանյան կայսրության տարածքի խորքը:

Գործերի ընդհանուր վիճակ

Էրզրումը «դարպաս» էր դեպի Բասենի դաշտ և Եփրատի հովիտ: Էրզրումում հատվում էին հետևյալ կարևոր ուղիները.

  • Էրզրումից դեպի Բաթում,
  • Էրզրումից դեպի Օլթի և Արդահան,
  • Եփրատից դեպի հյուսիս գնացող ուղիները՝ դեպի Տրապիզոն և Ռիզե նավահանգստային քաղաքները,
  • Եփրատից դեպի հարավ գնացող ուղիները՝ դեպի Մուշ և Մուշ:

Այդ իսկ պատճառով Առաջին աշխարհամարտի ժամանակ Էրզրումը՝

  1. միմյանց էր հանգուցակապում թուրքական ռազմաճակատը Կովկասում և թուրքական նավատորմը,
  2. թույլ էր տալիս մանևրել ուժերով և ռեզերվներով, քանզի Էրզրումում էին գտնվում թուրքական գլխավոր թիկունքային բազան և III բանակի ղեկավարման կենտրոնը:

Բնականաբար, նման կարևորության կետը լավ պաշտպանված էր: Էրզրւմ-Կարին քաղաքը նախկինում էլ իրենից ներկայացնում էր լավ ամրացված բերդաքաղաք, սակայն գերմանացիների օգնությամբ թուրքերն արդիականացրել էին հին ամրաշինական կառույցները, կառուցել էին նորերը, ավելացրել էին գնդացիրներ և հրետանի, և 1915 թվականի վերջին Էրզրումն իրենից ներկայացնում էր վիթխարի ամրացված շրջան, որը դժվարանցանելի լեռները՝ հզոր ամրաշինական կառույցների համադրմամբ վեածել էին անառիկ ամրոցի: Իր հերթին Էրզրումի նախադուռ՝ Բասենի դաշտ մուտք գործելու համար, պահանջվում էր գրավել ուժեղ Քյոփրի-քյոյի դիրքերը: Նրա հետևից լեռների միջև գտնվող նեղ վայրում ուղին փակում էր Հասան-Ղալա բերդը: Իսկ հյուսիսից Էրզրում-Կարինի հեռավոր մատույցներում ուղին փակում էին ամրացված բնակավայրեր՝ Թորթումը, Վեյչիհասը, Շաքլյարին, Ղըզըլ-Քիլիսան, Կոշը:

1914 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը մղված Սարիղամիշի ճակատամարտում պարտություն կրելուց հետո, Օսմանյան կայսրությունը փորձում էր վերակազմակերպել իր ուժերը: Հայոց ցեղասպանությունը հսկայական խնդիր էր դարձրել օսմանյան զորքերի մատակարարումը :[1] Հայերի կողմից վարվող առևտուրը, գյուղատնտեսական և արհեստավորական գործունեությունը որոնք մեծապես նպաստում էին Օսմանյան Թուրքիայի բանակների մատակարարմանը, այժմ խափանված էին:[1] Հայ զինվորների պլանավորված քշվելը դեպի աշխատանքային գումարտակներ, իսկ ապա նրանց կոտորածները, առավել խորացրեցին թուրքական բանակի թիկունքային ապահովման հիմնախնդիրները:[1] Այնուամենայնիվ, 1915 թվականի ընթացքում ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ռազմաճակատում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում, առանձնապես խոշոր ռազմագործողություններ տեղի չունեցան:

Միևնույն ժամանակ, 1915 թվականի վերջին ավարտվեց Դարդանելյան ռազմագործողությունը, որից հետո ազատվեց թուրքական զորքերի մի զգալի ռազմական խմբավորում, որը թուրքական հրամանատարությունը պլանավորում էր նետել ռուսական, այսինքն՝ Կովկասյան ռազմաճակատ՝ Արևմտյան Հայաստան, նպատակ ունենալով մարտական գործողությունների ընթացքը փոխել հոօգուտ իրեն:[1] Մասնավորապես՝ ռուսական Կովկասյան ռազմաճակատի զորքերի դեմ նախատեսվում էր նետել դարդանելյան դիվիզիաներից ութը:[1] Դա հասկանում էր ռուսական Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Նիկոլայ Յուդենիչը և, կանխելով թուրքական համալրումների ժամանումը Արևմտյան Հայաստան, որոշեց ինքն անցնելհարձակման, հուսալով ջախջախել թուրքական III բանակը և գրավել Էրզրումը, իսկ ապա նաև՝ կարևոր նավահանգստային քաղաք Տրապիզոնը: Դա բարդ խնդիր էր, քանզի Էրզրում-Կարինը բնականից լավ պաշտպանված էր լեռներով:[1] Ամեն դեպքում, գեներալ Յուդենիչը վստահ էր, որ կկարողանա հարձակման անցնել նախքան թուրքական այդ ութ դիվիզիաները պատրեստ կլինեն իր զորքերի դեմ մարտնչելու համար:

Թուրքերը ռուսական բանակի ձմեռային հարձակմանը չէին սպասում, որոշելով, թե Կովկասյան ռազմաճակատում վրա է հասել ձմեռային անխուսափելի դադարը, ուստի և Արևմտյան Հայաստանից դեպի Իրաք՝ անգլիական զորքերի դեմ նետեցին Խալիլ-բեյի բանակային կորպուսը: Բացի այդ, թուրքական հրամանատարությունը սկսեց Իրաք ուղարկել նաև Դարդանելում ազատված զորքերի առաջին էշելոնները: Պլանավորվում էր մինչև 1916 թվականի գարուն ջախջախել անգլիացիների զորքերը Միջագետքում, իսկ ապա՝ բոլոր ուժերով ուղղվել գեներալ Յուդենիչի Կովկասյան բանակի վրա:

Այն, որ Օսմանյան բարձր հրամանատարությունը չէր սպասում ռուսական ձմեռային հարձակմանը, երևում է նաև նրանից, որ Արևմտյան Հայաստանում օսմանյան զորքերի հրամանատար Մահմուտ Քյամիլը (Mahmut Kamil) այդ ժամանակ Կոստանդնուպոլսում էր, իսկ նրա բանակի շտաբի պետը՝ գերմանացի գնդապետ Ֆելիքս Գուսեն (Felix Guse) Գերմանիայում էր: Այսպիսով, գեներալ Յուդենիչը ընտրել էր ձմեռային հարձակման հարմար ժամանակ: 1916 թ. հունվարի կեսին Էրզրումում և նրա շրջակա Արևմտյան Հայաստանի գավառներում ուժեղ ձյուն էր գալիս, և ձնածածկույթը երբեմն գերազանցում էր 4 ոտնաչափը (1 ոտնաչափ = 30,48 սմ, 4 ոտնաչափ = 121,92 սմ):

Ուժերի հարաբերակցությունը Էրզրումի ճակատամարտի նախօրեին

Ռուսական կողմն Էրզրումի ճակատամարտից առաջ ուներ քանակական և տեխնիկական որոշակի գերակշռություն: Դրան նպաստում էր նաև Արևելյան Հայաստանի հայ բնակչության և Արևմտյան Հայաստանի հայության մնացորդների շարունակվող աջակցությունը ռուսական զորքերին, այդ թվում՝ հայկական բազմաթիվ զորամասերի ու ստորաբաժանումների առկայությունը Կովկասյան ռազմաճակատում:

Ռուսական բանակ

Ռուսաստանի Կովկասյան բանակն այդ ժամանակ իր կազմում ուներ 154.000 սվին, 27.500-35.000 թուր, 375 հրանոթ և 450 գնդացիր: Բացի այդ ռուսներն ունեին 150 բեռնատար մեքենա և 20 սավառնակ: Վերջիններս պատկանում էին ռուսական Սիբիրյան էսկադրիլիային:[1] Բացի այդ, ռուսական բանակն ուներ ևս 160.000-անոց զորք իր ռեզերվում:[1]

Օսմանյան բանակ

Օսմանյան բարձր հրամանատարությունը չկարողացավ վերականգնել 1915-ին ունեցած կորուստները: Դարդանելի ռազմագործողությունը տարավ բոլոր մարդկայն և ռազմատեխնիկական ռեսւրսները: Օսմանյան բանակի IX, X և XI բանակային կորպուսները չուժեղացվեցին, չվերահամալրվեցին և, հավելումն դրան, 1-ին և 5-րդ Ռազմարշավային զորախմբերը նետվեցին դեպի Միջագետք: Ի դեպ, Միջագետքում անգլիական զորքերի դեմ մարտական գործողությունների ավարտը գնալով հեռանում էր: Օսմանյան բարձր հրամանատարությունը, ընդունելով հանդերձ այլ ռազմաճակատներում իրավիճակի բարդությունը, այնուամենայնիվ որոշեց, թե հենց Միջագետքն է այն ռազմաճակատը, որտեղ պետք է կիրառվեն իր հիմնական ռազմական ջանքերը: Արդյունքում Կովկասյան ռազմաճակատը երկրորդական նշանակություն ստացավ: 1916 թվականի դրությամբ, Օսմանյան զորքերը կազմում էին 126.000 սվին և թուր, այլ տվյալներով՝ մինչև 134.000: Ընդ որում, դրանցից միայն 50.539-ն էին մարտական զինվորներ: Այստեղ առկա էր 74.057 հրացան, 77 գնդացիր և 180 միավոր հրետանի: Այլ տվյալներով՝ թուրքերը III բանակի կազմում ունեին 134.000 սվին ու թուր, 122 հրանոթ, դրանց գումարած՝ 400 հրանոթ բերդային հրետանու կազմում: Ի դեպ, մինչև այդ, Էրզրումի պաշտպանության համար նախատեսված հրետանու մեծ մասն ուղարկվել էր Դարդանել՝ մարտնչելու բրիտանական զորքերի դեմ և փրելու Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս-Ստամբուլը: Էրզրումում և նրա շրջակա Արևմտյան Հայաստանի գավառներում թողնված հրանոթները ավելի հին տեսակի զենքեր էին և առանձնապես լավ վիճակում չէին: Օսմանյան բանակի զինվորները ևս լավ վիճակում չէին: Նրանք տառապում էին սննդի պակասությունից, ինչը սվորոկան բան էր այդ ժամանակվա թուրքական բանակի զինվորներից շատերի համար: Օսմանյան զորքերը Արևմտյան Հայաստանում մեծաքնակ էին թղթի վրա, սակայն իրականում պատկերը շատ տխուր էր: Աղբյուրներից մեկի համաձայն՝ Էրզրում-Կարինում և շրջակա տարածաշրջանում առկա էր մոտ 78.000 թուրքական զինվոր,[1] սակայն որոշ մասնագետների կարծիքով իրականում դա հրացանների թիվն է, այլ ոչ թե զինվորների:

Մարտական գործողությունների ընթացք

Թեպետ ռուսական կողմն ուներ որոշակի քանակական առավելություն, սակայն չէր կարող հենվել միայն դրա վրա: Այդ իսկ պատճառով ռուսական հրամանատարությունը ճիշտ որոշում կայացրեց՝ ճեղքելու թշնամու պաշտպանական գիծը նրա թույլ տեղում:[2]

Կովկասյան բանակի շտաբը մշակել էր Էրզրումի ճանապարհը փակող թուրքական Քյոփրյուքյոյի դիրքերի և Հասան-Ղալա բերդի գրավման օպերացիա: Նախատեսված էր, որ Կովկասյան բանակի հյուսիսային աջ թևում (այսինքն՝ օսմանյան III բանակի ձախ թևում) գլխավոր արվածը հասցնելու են գեներալ Միխայլի Ալեքսեյի Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսը և հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտինի Կովկասյան I բանակային կորպուսը: Նրանց հանձնարարվում էր հարձակվել Հայ-Դաղ և Կոջուխ լեռներով, ճեղքել թուրքական զորքերի պաշտպանության մի քանի գիծ և դուրս գալ Քյոփրիքյոյի դիրքերը զբաղեցնող թշնամու զորքերի թիկունքը:

Հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտին՝ Կովկասյան I բանակային կորպուսի հրամանատարը Էրզրումի ճակատամարտի ժամանակ:
Գեներալ Դե-Վիտտը՝ Կովկասյան IV բանակային կորպուսի հրամանատարը XXIX դիվիզիայի շտաբի հետ:

Ռազմաճակատի կենտրոնում, օժանդակ հարված հասցնելով Խնուսին և Մուշին, թուրքերի դեմ պետք է գրոհեին Կովկասյան IV բանակային կորպուսը՝ Վլադիմիր Դե-Վիտտի հրամանատարությամբ, այնինչ գեներալ Վլադիմիր Լյախովի Մերձծովյան զորախումբը հարձակվելու էր Սև ծովի առափին, միաժամանակ՝ Բաթումի նավաջոկատը պետք է խափաներ թուրքերի ծովային փոխադրումները Տրապիզոն նավահանգստով:

1916 թվականի հունվարի 7-ին ուժեղ հրետանային նախապատրաստությունից հետո գեներալ Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսի զորամասերը գրոհի գնացին և գրավեցին թշնամու առաջնագծի խրամատները Հայ-Դաղի լեռներում: 1916 թվականի հունվարի 10-ին նախնական հարձակում սկսվեց օսմանյան III բանակի մաս կազմող XI բանակայի կորպուսի դեմ: Առաջին մարտերն ընթացան Ազկանի (Azkani) գյուղի մոտ և նրա մերձակա Կարա Ուրգան լեռան մոտ: Հունվարի 12-ին սկսվեց գեներալ Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսի և հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտինի Կովկասյան I բանակային կորպուսի ընդհանուր հարձակումը: Երկու օրվա անընդհատ մարտերի ընթացքում Կովկասյան բանակի այս երկու կորպուսները ճզմեցին թուրքական պաշտպանության ձախ՝ հոյւսիսային թևը և հունվարի 14-ին դուրս եկան թշնամու զորքերի զբաղեցրած Քյոփրիքյոյի դիրքերի թիկունքը՝ սպառնալով Էրզրում-Կարինի հետ Քյոփրիքյոյի հաղորդակցությամը: Այսպիսով՝ 4 օրվա ընթացքում ռուսական զորքերին հաջողվեց ճեղքել XI բանակային կորպուսի պաշտպանական գծերը: Օսմանյան XI կորպուսը ծանր կորուստներ կրեց: Թուրքերը սկսեցին հակահարձակվել: Սկսվեցին ծանր, արյունահեղ մարտեր: Սակայն թուրքական հրամանատարությունը զորքերը մարտի էր նետում հապշտապ, մաս-մաս, և գեներալ Պրժևալսկու II Թուրքեստանյան բանակային կորպուսը, հետ մղելով հանդիպակաց հարվածները, շարունակում էր աստիճանաբար առաջ շարժվել:

Քյոփրիքյոյի դիրքի և Հասան-Ղալա բերդի գրավում

Քյոփրյուքյոյ (tr:Köprüköy) բնակավայրը, որը մի փոքր քաղաք էր, կարևոր ռազմավարական դիրք էր զբաղեցնում դեպի Էրզրում տանող ճանապարհին:

Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան (tr:Mahmut Kamil Paşa), ռուսական Կովկասյան բանակի ճնշմանը դիմանալու համար սկսեց իր զորքերը հարավային թևից նետել դեպի հոյւսիս: Ի վերջո, նա դրանով իսկ թուլացրեց իր հարավային թևը, որից էլ օգտվեց գեներալ Նիկոլայ Յուդենիչը:

1916 թվականի հունվարի 17-ին տեղի ունեցավ Քյոփրուքյոյի մարտը: Օսմանյան բանակի զորքերը, որոնք դիրքավորվել էին Քյոփրյուքյոյ (tr:Köprüköy) բնակավայրում, ստիպված եղան թողնել այն: Հունվարի 18-ին ռուսական Կովկասյան բանակի զորքերը սկսեցին մոտենալ պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բասեն գավառում գտնվող Հասան-Ղալա Hasankale բերդաքաղաքին: Այստեղ էր նորերս տեղակայված Օսմանյան III բանակի շտաբը, և քաղաքը գտնվում էր դեպի Էրզրում գնացող ճանապարհի վրա:

Հունվարի 18-ին Յուդենիչի զորքերը հարված հասցրեցին թուրքական պաշտպանության թուլացած հարավային թևին: Թուրքերի պաշտպանությունը սասանվեց և փլուզվեց: Սկսվեց անկանոն նահանջը: Ռուսական Կովկասյան բանակի զորքերը վերցրեցին ավելի քան 2 հազար գերի և նետվեցին հետապնդելու թշնամուն: Գեներալ յուդենիչը ճեղքման նետեց իր ռեզերվում գտնվող Սիբրիյան կազակական բրիգադը՝ գեներալ Էռնեստ-Ավգուստ Ռադդացի հրամանատարությամբ, և վերջինս սրընթաց հարձակմամբ հունվարի 19-ին ներխուժեց Հասան-Ղալայի բերդ, թույլ չտալով, որ նահանջող թուրքերը կարողանան այստեղ պաշտպանության անցնել: Իրար խառնված թուրքական զորամասերը հետ գլորվեցին դեպի Էրզրում-Կարին:

Հունվարի 23-ին Կովկասյան բանակի զորքերը մոտեցան Կարգաբազար Դաղ, Հինիսին (Խնուս) tr:Kargabazar Dag Hinis: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում թուրքական պաշտպանական դիրքերը գրավվեցին:

Խնուսի և Մուշի գրավում

Հունվարի 29-ին Կոստանդնուպոլսից վերադարձավ Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան (tr:Mahmut Kamil Paşa): Նա զգում էր, որ ռուսները ոչ միայն Էրզրումի վրա կհարձակվեն, այլև կվերսկսեն հարձակումը ռազմաճակատի հարավային թևում՝ Վանա լճի շուրջ: Խնուս քաղաքը (tr:Hınıs), որը գտնվում էր Էրզրումից դեպի հարավ-արևելք, փետրվարի 7-ին գրավվեց ռուսական զորքերի և նրանց շարքերում մարտնչող հայկական զորամասերի կողմից: Դրա նպատակն էր կանխել թուրքական համալրումների ժամանումը Մուշ քաղաքից՝ tr:Muş դեպի Էրզրում-Կարին:[3] Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան շարունակում էր փորձել ամրացնել իր զորքերի պաշտպանական գծերը: Արդյունքում նրա տրամադրության ներքո գտնվող զորային ռեզերվների մեծ մասը հեռացրեց Էրզրումից և միաժամանակ թուրքական հրամանատարության ուշադրությունը շեղեց դեպի Արևմտյան Հայաստանի հարավային ու կենտրոնական գավառները: Ռուսական զորքերին՝ հայկական զորաասերի աջակցությամբ, հաջողվեց նույն օրը ևեթ գրավել Մուշը՝ Մուշի ճակատամարտից հետո: Մուշ քաղաքը գտնվում էր Էրզրում-Կարինից 70 մղոն (մոտ 113 կմ) հեռավորության վրա:

Փետրվարի 11-ին և 12-ին ծանր մարտերի թատերաբեմ դարձավ Դեվե-Բոյուն լեռը: Վերջինս օսմանյան հրետանու դիրքերի համար շատ կարևոր հենակետ էր: Դվե Բոյունից դեպի հյուսիս Կովկասյան բանակի զորասյուներըմոտեցան Կարգապազար լեռանը, որը թուրքերը համարում էին անանցանելի: Օսմանյան III բանակի X բանակային կորպուսը պաշտպանում էր ռուս-թուրքական ռազմաճակատի այս տեղամասը, և այդ կորպուսի հրամանատարը իր ենթակա դիվիզիաները այնպես էր տեղակայել, որ դրանք չէին կարող միմյանց աջակցել:[4] Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան հինգ դիվիզիա ուներ Դեվե-Բոյունի շրջանը պաշտպանելու համար, սակայն դանդաղ արձագանքեց այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում այդ դիրքերից դեպի հյուսիս:

Էրզրում բերդ

Գրավված թուրքական դրոշները Էրզրումում:
Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված Էրզրումում. 1916 թվականի սկիզբ:
Հին Հայկական տաճար, թուրքերի կողմից վերածված զինապահեստի. ազատագրված Էրզրումը 1916 թվականին:
Արևմտյան Հայաստանի այն տարածքը, որն ազատագրված էր թուրքերից 1916 թվականի ամռանը:


Յուդենիչի պլան

Ն.Ն. Յուդենիչի լուսանկարը «Летопись войны» (Պատրեազմի տարեգրություն) հանդեսում, 1916, № 78, էջ. 1243:


Էրզրումի գրավում

Թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել ամրությունները: Բուն Էրզրումը ոչ ոք նույնիսկ չպաշտպանեց: Ամբողջ թուրքական III բանակը թուրքական ու գերանական հրամանատարությամն գլխավորությամբ նետվեց փախուստի: 1916 թվականի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 5-ին ռուսական կայսերական զինված ուժերի Կովկասյան բանակի զորամասերն առանց մարտի մտան Էրզրում:[5]

Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչի հեռագիրը կայսր Նիկոլայ II-ին՝ Էրզրումի գրավման մասին:

Արդյունքներ

Յուդենիչ Կովկասյան բանակը 150 կմ առաջ շարժվեց: Թուրքական III բանակն ամբողջությամբ ջախջախվեց: Այն կորցրեց իր կազմի կեսից ավելին. 66 հազար մարդ սպանված և վիրավոր, 13 հազարը գերի ընկավ: Վերցվեցին 9 զինադրոշ և 323 հրանոթ:

Մ.Կ. Լեմկեն (Лемке М. К.) իր «250 օր ցարական զորակայանում» (Մինսկ, 2003 թ.), ռուսերեն՝ «250 дней в царской ставке» (Мн., 2003), հաղորդում էր ռուսական բանակի հետևյալ կորուստների թվաքանակի մասին. «Ամբողջ Էրզրումի ռազմական օպերացիան մեզ արժեցավ 14 450 մարդ սպանված, վիրավոր և գերեվարված. սա դեռ շատ չէ»: Ռուսերեն՝ «Вся эрзерумская операция стоила нам 14 450 чел. ранеными, убитыми и попавшими в плен; это ещё не много»[6].


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Walton, 1984
  2. W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9
  3. W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9
  4. W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9
  5. Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.
  6. Лемке М. К. в книге «250 дней в царской ставке» (Мн., 2003)


Գրականություն

  • Կաղապար:Книга:Корсун Н. Г.: Эрзерумская операция
  • Масловский Е. В. Мировая война на кавказском фронте, 1914—1917 г.: стратегический очерк. — М. :Вече, 2015. — 544 с. — ISBN 978-5-4444-1754-6
  • Российская государственная библиотека (2014). «Забытые герои. Потерянные победы. Кавказский фронт Первой мировой войны 1914-1918». Виртуальные выставки Российской государственной библиотеки.
  • Walton, Robert (1984). The Fall of Erzerum. Marshall Cavendish Illustrated Encyclopedia of World War I, vol iv. New York: Marshall Cavendish Corporation. էջեր 1262–1264. ISBN 0-86307-181-3.
  • W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921, 351-363. ISBN 0-89839-296-9

Արտաքին հղումներ

Կաղապար:Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական իրադարձություններ {{:ru:Основные события Первой мировой войны}}