«Գոլկոնդա (կտավ, Մագրիտ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «350px|մինի|Գոլկոնդա (կտավ) '''Գոլկոնդա''', նշանավոր բելգիացի Սյուրռեալիզմ|սյուրռեա...»:
 
No edit summary
Տող 9. Տող 9.


Կա վարկած, որ նկարի աջ մասում գտնվող ծխնելույզի մոտ պատկերված տղամարդը Մագրիտի սիրելի ընկեր բանաստեղծ [[Լուի Սկուտեներ]]ն է: Հենց նա էլ առաջարկել է նկարի այդպիսի անվանումը:
Կա վարկած, որ նկարի աջ մասում գտնվող ծխնելույզի մոտ պատկերված տղամարդը Մագրիտի սիրելի ընկեր բանաստեղծ [[Լուի Սկուտեներ]]ն է: Հենց նա էլ առաջարկել է նկարի այդպիսի անվանումը:

== Արտաքին հղումներ ==
*[http://www.museumnetwork.com/entertainment/_talking_points/magritte_herscovici/magritte_herscovici_home.asp Interview with Charly Herscovici]{{ref-en}}
*In Rushdie's new book, ''Two Years Eight Months and Twenty-Eight Nights'': "In the Menil Collection gallery in Houston, Texas, a shrewd curator named Christof Pantikrator suddenly understood for the first time the prophetic nature of Rene Magritte's masterwork, ''Golconda'', ... ." Page 161-162.{{ref-en}}

[[Կատեգորիա:Նկարներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռենե Մագրիտի նկարներ]]
[[Կատեգորիա:Սյուրռեալիզմ]]
[[Կատեգորիա:Մոդեռնիզմ]]

07:30, 26 Մարտի 2017-ի տարբերակ

Պատկեր:Golconde.jpg
Գոլկոնդա (կտավ)

Գոլկոնդա, նշանավոր բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի նկարներից: Նկարում պատկերված են անձրևող տղամարդիկ: Նրանք գրեթե միանման են, բոլորը սև վերարկու են հագել և կատելոկ կոշտ գլխարկներ: Թվում է, թե նրանք անձրևի կաթիլների նման թափվում են երկինքից, կամ հելիումով լի փուչիկների նման բարձրանում վեր, կամ էլ ուղղակի երկնքում անշարժ կանգնած են: Հետևում երևում են կարմիր կտուրներով շինություններ և հիմնականում անամպ երկինք, ինչն էլ ապացուցում է այն փաստը, որ տղամարդիկ անձրևի նման չեն թափվում:

Մագրիտը հենց այսպիսի արվարձանային միջավայրում էր ապրում և նույն ոճով էր հագնվում: Կատելոկ գլխարկը նրա նկարների մեծ մասին բնորոշ առարկաներից է: Այն պատկերված է շատ նկարներում, ինչպես օրինակ` Մարդու զավակում:

Նկարը կարելի է մի քանի կերպ մեկնաբանել: Հնարավոր է, որ Մագրիտը ցանկացել է ցույց տալ անհատին ամբոխից բաժանող սահմանը: Չնայած որ այս մարդիկ նույն կերպ են հագնված և այն տպավորությունն է, թե նույն մարդն է պատկերված, ավելի մանրամասն ուսումնասիրելիս հնարավոր է տարբերակիչ հատկանիշներ գտնել:

Գոլկոնդան Հնդկաստանի Տելիգանա նահանգի ավերված մայրաքաղաքն է: Այն 14-րդ դարի կեսերից մինչև 17-րդ դարի վերջերը հայտնի էր որպես ադամանդի արդյունաբերության կարևորագույն կենտրոն: Օքսվորդի անգլերեն բառարանում «գոլկոնդա» բառը հարստության հանքավայր բացատրությունն ունի:

Կա վարկած, որ նկարի աջ մասում գտնվող ծխնելույզի մոտ պատկերված տղամարդը Մագրիտի սիրելի ընկեր բանաստեղծ Լուի Սկուտեներն է: Հենց նա էլ առաջարկել է նկարի այդպիսի անվանումը:

Արտաքին հղումներ

  • Interview with Charly Herscovici(անգլ.)
  • In Rushdie's new book, Two Years Eight Months and Twenty-Eight Nights: "In the Menil Collection gallery in Houston, Texas, a shrewd curator named Christof Pantikrator suddenly understood for the first time the prophetic nature of Rene Magritte's masterwork, Golconda, ... ." Page 161-162.(անգլ.)