«Հաց բերողը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 33. Տող 33.
[[2016]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից<ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/366007.html|title=«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից|website=news.am|language=hy|accessdate=2017-02-26}}</ref><ref>{{cite web | url=http://hetq.am/arm/news/74371/sasna-tsrer-khmbin-snndamterq-hascrats-artur-sargsyanin-azatel-en-kalanqic.html | title=«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից: | accessdate=31 Դեկտեմբեր 2016}}</ref>
[[2016]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից<ref>{{Cite web|url=https://news.am/arm/news/366007.html|title=«Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից|website=news.am|language=hy|accessdate=2017-02-26}}</ref><ref>{{cite web | url=http://hetq.am/arm/news/74371/sasna-tsrer-khmbin-snndamterq-hascrats-artur-sargsyanin-azatel-en-kalanqic.html | title=«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից: | accessdate=31 Դեկտեմբեր 2016}}</ref>


=== Առաջին կալանավորում ===
=== Երկրորդ կալանավորում ===
[[2017]] թվականի [[փետրվարի 9]]-ին կրկին ձերբակալվեց<ref>{{Cite web|url=http://www.azatutyun.am/a/28300643.html|title=Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|accessdate=2017-02-26}}</ref>։
[[2017]] թվականի [[փետրվարի 9]]-ին կրկին ձերբակալվեց<ref>{{Cite web|url=http://www.azatutyun.am/a/28300643.html|title=Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|accessdate=2017-02-26}}</ref>։



19:26, 16 Մարտի 2017-ի տարբերակ

Հաց բերողը
Արթուր Ռոբերտի Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1968(1968-08-09)
ԾննդավայրՀայաստան
Մահացել էմարտի 16, 2017(2017-03-16) (48 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզմաթ դպրոց և ՀԱՊՀ (1992)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎերնիսաժ
 Artur Sargsyan Վիքիպահեստում

Արթուր Ռոբերտի Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Հաց բերողը, օգոստոսի 9, 1968(1968-08-09), Հայաստան - մարտի 16, 2017(2017-03-16), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, փայտի փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկականական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անձ։

Կրթություն

Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը[1]:

Արցախյան ազատամարտ

Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ[2]։

Աշխատանքային գործունեություն

Զբաղվել է փայտի փորագրությամբ։ 1996-2016 թվականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։

«Սասնա Ծռերին» հաց տանելու գործողություն

Արտաքին տեսաֆայլեր
Հարցազրույց Արթուր Սարգսյանի հետ

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»[3]։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

Կալանավորում

Առաջին կալանավորում

2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)[4]։

Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ[5]։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից[6][7]

Երկրորդ կալանավորում

2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց[8]։

Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ՝ պատճառ դառնալով նրա մահվան[9][10]։

Ցույցեր Արթուր Սարգսյանի ազատության համար

Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալությունից հետո Երևանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր և երթեր․

Մահ և հաջորդող իրադարձություններ

2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ին Արթուր Սարգսյանը օղակված ճողվածքի կապակցությամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը կատարվել էր անհետաձգելի վիրահատություն: Նրա մոտ առկա էր աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Ըստ բժշկական հաստատության տարածած հաղորդագրության՝ կատարվել էր ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։ Վաղ հետվիրահատական շրջանում Արթուրի մոտ զարգացել էր սուր սրտանոթային և թոքային անբավարարություն, միացվել էր արհեստական շնչառության սարք[17][18][19]։

Վերը նշված հիվանդությունների մեծ մասը զարգացել կամ ձեռք էին բերվել անազատության մեջ գտնվելու ժամանակ՝ Հաց Բերող Արթուր Սարգսյանի ավելի քան 25 օր տևած հացադուլի ընթացքում, որը վերջինս իրականացնում էր ի նշան ՀՀ դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքների[17][18][19]:

Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Սարգսյանը հետվիրահատական բարդության հետևանքով 2017 թվականի մարտի 16-ին ժամը 15:40-ին՝ ազատության մեջ հատնվելու 10-րդ օրը, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում[17][20]։

Մահվան քաղաքական պատճառներ

Արթուր Սարգսյանի մահվանից անմիջապես հետո հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից որպես մահվան մեղավոր նշվել է ՀՀ գործող Հանրապետական իշխանությունները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ[21][18][19][22][23][24]:

Բողոքի սգո միջոցառումներ, մարտի 16

Հաց Բերողի մահվան լուրը հրապարակվելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում, իսկ ավելի ուշ նաև Բաղրամյան պողոտայի 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց՝ ի նշան Արթուրի հիշատակի և ՀՀ իշխանությունների հանդեպ բողոքի: Ցուցարարները Արթուր Սարգսյանի մահվան համար մեղադրում են գործող իշխանություններին՝ վանկարկելով, որ նրան սպանել են:[25][22][26]:

Ազատության հրապարակում հնչում են մի շարք ելույթներ, որից հետո հավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում փակում են Մեսրոպ Մաշտոցի պողոտան՝ խափանելով տրասնպորտի երթևեկությունը: Տեղի է ունենում ոստիկանների հետ բախում: Վերջիններս ուժ են կիրառում հավաքվածների նկատմամբ: Ընդհարումներից հետո ցուցարարները բողոքի երթ են կազմակերպում դեպի ՀՀ արդարադատության նախարարության շենք, որտեղ կրկին ընդհարումներ են տեղի ունենում հավաքի մասնակիցների և ոստիկանության միջև[22][26]:

Երեկոյան սգո բողոքի միջոցառումների դուրս եկած քաղաքացիները կրկին հավաքվում են Ազատության հրապարակում: Հնչում են ցավակցական ու բողոքի ելույթներ: Քաղաքացիական ակտիվություն դրսևորող Շահեն Հարությունյանը իր ելույթում մանրամասներ է ներկայացնում իր և Արթուր Սարգսյանի կողմից ծրագրված միջոցառման մասին՝ նշելով[26].

Որ ամենասկզբից հայտարարեցի, որ ես ու Արթուրը ծրագիր էինք կազմել, այսօր պետք է հայտարարվեր ստորագրահավաք ՌԴ-ին ուղղված պահանջագրով, որ ապրիլի 1-ից 4-ը պիտի դրոշները իջացնեն, որովհետեւ իրանց զենքով ա եղել ապրիլյան պատերազմը և զոհեր ենք տվել։ Էսօր ես ու Արթուրը դա պետք է հայտարարեինք։ Առաջարկում եմ գնանք դեսպանատուն Արթուրի ցանկությամբ։ Երթով ավարտում ենք, բայց մի պայմանով, որ բոլորս վաղը 18։00-ին լինեք Ազատության հրապարակում

«Հաց բերողը»՝ «Ավրորա» մրցանակի թեկնածու

Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին[27][28]։ Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:

Հաց բերողը արվեստում

Արթուր Սարգսյանին և նրա արարքին է նվիրված երգահան Արմեն Մովսիսյանի ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի «Հաց եմ բերել, տղերք» երգը[29]։ «Հաց բերողին» երգ են նվիրել նաև Եղիշե Պետրոսյանը և Լևոն Ղարիբյանը[30]։

Հիշատակ

Օգոստոսի 9-ը՝ հաց բերողի օր

Ի պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ ներկայացվեց, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց[31][32]։

Ծանոթագրություններ

  1. ««Արթուրն իր շնորհքով բանտարկյալներին էլ հաց հասցրեց». ընկերները շնորհավորեցին «հաց բերողին» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017-02-26-ին. {{cite news}}: line feed character in |title= at position 65 (օգնություն)
  2. ««Թվում է՝ հիմա Արթուրը մեր կարիքը ունի, բայց մենք՝ բոլորս Արթուրի տեսակի կարիքն ունենք». ընկերները Արթուր Սարգսյանի մասին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017-02-26-ին. {{cite news}}: line feed character in |title= at position 81 (օգնություն)
  3. «Սննդով բեռնված մեքենան ճեղքել է ոստիկանական պատնեշը, հասել «Սասնա ծռերին»». Epress.am. 2016-07-26. Վերցված է 2017-02-26-ին.
  4. «ՊՊԾ գունդ հաց տանող քաղաքացուն և «Սասնա ծռերին» նույն մեղադրանքն է առաջադրվել. նա կալանավորվել է». Երկիր Մեդիա (ռուսերեն). Վերցված է 2017-02-26-ին.
  5. ««Սասնա ծռերին» սնունդ հասցրած քաղաքացու մեղադրանքը փոխվել է». PanARMENIAN.Net. Վերցված է 2017-02-26-ին.
  6. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից». news.am. Վերցված է 2017-02-26-ին.
  7. ««Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանին ազատել են կալանքից:». Վերցված է 31 Դեկտեմբեր 2016-ին.
  8. «Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017-02-26-ին.
  9. «Հաց բերողը» մահացել է
  10. «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
  11. Քաղաքացիները ՀՔԾ շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն «Հաց բերողի»
  12. Երևանում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով երթը
  13. «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով երթն ավարտվեց. Շահեն Հարությունյանը նստացույց հայտարարեց (ֆոտո)
  14. Նստացույց Ազատության հրապարակում՝ ի աջակցություն «Հաց բերողի»
  15. Գլխավոր դատախազությունը ստացել է Հաց բերողի հարցով ԱԺ 27 պատգամավորի երաշխավորագիրը
  16. Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
  17. 17,0 17,1 17,2 Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել. ՀՀ ԱՆ:
  18. 18,0 18,1 18,2 ««Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը». Արթուր Սաքունց
  19. 19,0 19,1 19,2 «Հաց բերողը» մահացել է:
  20. Մահացել է «Հաց բերողը»
  21. Բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին, որ Հաց բերողը ազատության մեջ լինի, մեղավոր են՚ Նիկոլ Փաշինյան:
  22. 22,0 22,1 22,2 «Հաց բերողին սպանել են». բողոքի ցույցի մասնակիցներ:
  23. Նորմալ պայմանններում որոշ պաշտոնյաներ կենթարկվեին քրեական հետապնդման․ Կարեն Անդրեասյան:
  24. Հայկոն՝ Հաց բերողի մասին:
  25. [1]
  26. 26,0 26,1 26,2 Հաց բերողը այսօր պահանջելու էր ապրիլի 1-ից 4-ջ իջեցնել ՌԴ-ի դեսպանատան դրոշները:
  27. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանի թեկնածությունը կներկայացվի՞ «Ավրորայի» մրցանակաբաշխությանը». Armtimes.com. Վերցված է 2017-02-26-ին.
  28. ««Հաց բերող» Արթուր Սարգսյանը՝ «Ավրորայի» հավակնո՞րդ» (Տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017-02-26-ին.
  29. «Հաց եմ բերել տղերք….նվիրված է Սասնա Ծռերին ու Հաց Ախպորը (տեսանյութ) | AraratNews». AraratNews. Վերցված է 2017-02-26-ին.
  30. Էս ի՞նչ արեց ծուռ Հաց բերողը. համացանցում տարածվել է Եղիշե Պետրոսյանի երգի տեսահոլովակը
  31. LLC, Helix Consulting. «Առաջարկվում է օգոստոսի 9-ը նշել որպես «Հաց բերողի օր»». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017-02-26-ին.
  32. «Այսօր «մեր հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է». asekose.am. Վերցված է 2017-02-26-ին.

Արտաքին հղումներ