«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 157. Տող 157.
[[Կատեգորիա:Հայ երգահաններ]]
[[Կատեգորիա:Հայ երգահաններ]]
[[Կատեգորիա:Հայ կիթառահարներ]]
[[Կատեգորիա:Հայ կիթառահարներ]]
[[Կատեգորիա:Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ]]

19:56, 13 Մարտի 2017-ի տարբերակ

Ռուբեն Հախվերդյան
Պատկեր:P1180095.jpg
Մենահամերգ Ստեփանակերտում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՌուբեն Հախվերդյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1950 (73 տարեկան)
{{{2}}} Երևան, Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերքաղաքային ֆոլկ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան,
ԳործիքներՎոկալ, կիթառ,
Գործունեությունսկսած 1980 թ.
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974), Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1966), Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (1967) և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (1967)
Պարգևներ
Կայքrubenhakhverdian.com
 Ruben Hakhverdyan Վիքիպահեստում

Ռուբեն Լևոնի Հախվերդյան, (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Երևան) հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, հասարակական գործիչ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։

Կենսագրություն

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թ. դեկտեմբերի 3-ին մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մայրը՝ Սոնա Այունց, բանասեր, թատերագետ, թարգմանիչ։

Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։ 1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։

Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում[1]։

Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Ջախարովի մոտ։

Ընտանիք

Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981, նոյեմբերի 27), Անուշ (1994, մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984, նոյեմբերի 25)։

Ստեղծագործական ուղի

1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։

  • Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
  • Շվարցի «Վիշապը»
  • Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:

Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։

1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։

Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։

Համերգներ

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես նաև երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։

1991թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Երիտասարդական պալատի մեծ դահլիճում կայացել է հեռուստատեսային մարաթոն «Օգնություն Ռուբեն Հախվերդյանին»՝ երգչի առողջության վերականգնմանն օժանդակելու նպատակով։ 1992 թվականի հունվարի 9-ին իշխանությունների միջնորդությամբ վիրահատվել է Փարիզում։

Ֆիլմեր

Պարգևներ և մրցանակներ

  • Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
  • 2006 թվականին, ծննդյան 55 ամյակի առթիվ, պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
  • 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին» ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։

Ստեղծագործություններ

Համերգի ժամանակ (2016)
  • Մեր սիրո աշունը
  • Հեքիաթ
  • Կուրորտային սեր
  • Ես հիշում եմ
  • Աշուն
  • Ես սպասում եմ քեզ հայրիկ
  • Խմբային լուսանկար
  • Հին ընկեր
  • Ռեքվիեմ
  • Երնեկ թե այս նոր տարին
  • Իմ փոքրիկ ընկեր
  • Իմ քաղաք
  • Իրիկուն
  • Կեսգիշեր
  • Ծառը
  • Եթե իմանայիր
  • Իմ անիծյալը
  • Կապույտ նժույգներ
  • Հոգու հաշտություն
  • Արամիկ
  • Չի կարելի
  • Գիշերվա ասղազարդ նկարում
  • Հանգչի լռությունը
  • Ջանիման
  • Նախագահական ընտրություններ
  • Սարդոստայն
  • Շաբաթվա օրերը
  • Տխուր սատանա
  • Ուրվականը
  • Սա Երևանն է
  • Իմ տունն անիվների վրա
  • Կենսագրություն
  • Կիթառ
  • Բարի լույս տիկին Արուս
  • Խոսքեր
  • Եվ իջավ իրիկուն
  • Երբ չկային բարձրահարկ շենքեր
  • Արտագաղթ
  • Օ սա իմ հին փողոցն է
  • Որ սարերը չմնան անտեր
  • Նավակ
  • Մենակ ճամփորդ եմ
  • Որքան արագ է պտտվում
  • Ես ու լուսինը միասին
  • Փոքրիկ իշխան
  • Դեղին այգին
  • Քա ճամփան
  • Լուռ քայլում էր տղան
  • Գազանանոց
  • Ում ձեռքից են ուտում էս շները
  • Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
  • Սպիտակ աղավնին
  • Տես պատուհանից այն կողմ
  • Երջանկություն
  • Շոգ կիրակի
  • Ձյուն
  • Կանչիր ինձ քո դղյակը
  • Նա է միակ իմ սերը
  • Շատախոս անձրև
  • Սիրուն կռունկ
  • Շիրիմիս վրա
  • Երևանի գիշերներում
  • Սարերի քամին
  • Երազ

Գրականություն

  • Ռուբեն Հախվերդյան, Շուշան Արգաքանյան. –Երևան։ Բյուրոկրատ, 2011- 536 էջ։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Հախվերդյան» հոդվածին։