«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 33. Տող 33.
Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի [[Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց|Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում]], այնուհետ տեղափոխվել [[Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց]]։
Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի [[Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց|Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում]], այնուհետ տեղափոխվել [[Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց]]։
1967 թվականին տեղափոխվել է [[Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց]], նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։
1967 թվականին տեղափոխվել է [[Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց]], նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։
1959 թվականին ընդունվել է [[Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց]]։
1959 թվականին ընդունվել է [[Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց]], սակայն այն չի ավարտել։

Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է [[Հեռուստատեսությունը Հայաստանում|Հայկական Հեռուստատեսությունում]]։
Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է [[Հեռուստատեսությունը Հայաստանում|Հայկական Հեռուստատեսությունում]]։

Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը]]։
Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ|Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը]]։

Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ։
Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա,Անուշ և մեկ տղա՝ Արամ։


== Ստեղծագործական առաջին քայլերը ==
== Ստեղծագործական առաջին քայլերը ==

18:16, 13 Մարտի 2017-ի տարբերակ

Ռուբեն Հախվերդյան
Պատկեր:P1180095.jpg
Մենահամերգ Ստեփանակերտում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՌուբեն Հախվերդյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1950 (73 տարեկան)
{{{2}}} Երևան, Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերքաղաքային ֆոլկ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան,
ԳործիքներՎոկալ, կիթառ,
Գործունեությունսկսած 1980 թ.
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974), Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1966), Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (1967) և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (1967)
Պարգևներ
Կայքrubenhakhverdian.com
 Ruben Hakhverdyan Վիքիպահեստում

Ռուբեն Լևոնի Հախվերդյան, (ծնվ. 1950 թ. Դեկտեմբերի 3, Երևան) հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։

Կենսագրություն

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թ. դեկտեմբերի 3-ին մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մայրը՝ Սոնա Այունց, բանասեր, թատերագետ, թարգմանիչ։

Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։ 1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։

Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում։

Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա,Անուշ և մեկ տղա՝ Արամ։

Ստեղծագործական առաջին քայլերը

1968 - 1989-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։

  • Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»,
  • Շվարցի «Վիշապը»,
  • Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:

Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։

Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։

Ստեղծագործություններ

Համերգի ժամանակ (2016)
  • Մեր սիրո աշունը
  • Հեքիաթ
  • Կուրորտային սեր
  • Ես հիշում եմ
  • Աշուն
  • Ես սպասում եմ քեզ հայրիկ
  • Խմբային լուսանկար
  • Հին ընկեր
  • Ռեքվիեմ
  • Երնեկ թե այս նոր տարին
  • Իմ փոքրիկ ընկեր
  • Իմ քաղաք
  • Իրիկուն
  • Կեսգիշեր
  • Ծառը
  • Եթե իմանայիր
  • Իմ անիծյալը
  • Կապույտ նժույգներ
  • Հոգու հաշտություն
  • Արամիկ
  • Չի կարելի
  • Գիշերվա ասղազարդ նկարում
  • Հանգչի լռությունը
  • Ջանիման
  • Նախագահական ընտրություններ
  • Սարդոստայն
  • Շաբաթվա օրերը
  • Տխուր սատանա
  • Ուրվականը
  • Սա Երևանն է
  • Իմ տունն անիվների վրա
  • Կենսագրություն
  • Կիթառ
  • Բարի լույս տիկին Արուս
  • Խոսքեր
  • Եվ իջավ իրիկուն
  • Երբ չկային բարձրահարկ շենքեր
  • Արտագաղթ
  • Օ սա իմ հին փողոցն է
  • Որ սարերը չմնան անտեր
  • Նավակ
  • Մենակ ճամփորդ եմ
  • Որքան արագ է պտտվում
  • Ես ու լուսինը միասին
  • Փոքրիկ իշխան
  • Դեղին այգին
  • Քա ճամփան
  • Լուռ քայլում էր տղան
  • Գազանանոց
  • Ում ձեռքից են ուտում էս շները
  • Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
  • Սպիտակ աղավնին
  • Տես պատուհանից այն կողմ
  • Երջանկություն
  • Շոգ կիրակի
  • Ձյուն
  • Կանչիր ինձ քո դղյակը
  • Նա է միակ իմ սերը
  • Շատախոս անձրև
  • Սիրուն կռունկ
  • Շիրիմիս վրա
  • Երևանի գիշերներում
  • Սարերի քամին
  • Երազ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։