«Հրային սալամանդր»–ի խմբագրումների տարբերություն
չ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 39. | Տող 39. | ||
== Նկարագրություն == |
== Նկարագրություն == |
||
Մարմնի և պոչի |
Մարմնի և պոչի ընդհանուր երկարությունը կազմում է 25-28 սմ: Պոչը բավականին երկար է և կազմում է գեթե ընդհանուր երկարության կեսը՝ 12-13 սմ: |
||
Վերջույթները կարճ են, սակայն բավականին հզոր: Առջևի վերջույթների ունեն 4 մատ, իսկ հետին վերջույթների մատերը՝ մեկով ավելի: |
Վերջույթները կարճ են, սակայն բավականին հզոր: Առջևի վերջույթների ունեն 4 մատ, իսկ հետին վերջույթների մատերը՝ մեկով ավելի: |
04:59, 7 Մարտի 2017-ի տարբերակ
Հրային սալամանդրա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Salamandra salamandra (Linnaeus, 1758) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Հրային սալամանդր, բծավոր սալամանդր, անձրային մողես կամ սովորական սալամանդր (լատին․՝ Salamandra salamandra), պոչավոր երկկենցաղների կարգի իսկական սալամանդրերի ընտանիքին պատկանող կենդանատեսակ:
Համարվում է Եվրոպայում տարածված ամենահայտնի սալամանդրի տեսակը և ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը:
Հրային սալամանդրի տեսակը առաջին անգամ նկարագրվել է 1758 թվականին շվեդ գիտնական և բնագետ Կառլ Լինեյի կողմից: Մաշկում թունավոր գեղձերի առկայության շնորհիվ արտաքին միջավայրի թշնամիները բավականին քիչ են:
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայի միջին և հարավային մասերում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում:
Բնակվում է ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա: Հանդիպում է անտառներում, առվակների, գետերի ափերի տերևների տակ և փչակներում:
Հրային սալամանդրերի տարածման արևմտյան սահմանը համարվում է Պորտուգալիայի տարածքը, ինչպես նաև Իսպանիայի և Ֆրանսիայի հյուսիս-արևելքը: Հյուսիսային սահմանը հասնում է մինչև Գերմանիայի և Լեհաստանի հյուսիսը: Արևելյան եզրերը հանդիսանում են Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Իրանի տարածքները:
Կա ապացույց, որ սակավ քանակությամբ հրային սալամանդրերը բնակվում են նաև Թուրքիայի տարածքում: Ապրում է նաև Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Ալբանիայի, Անդորայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Մակեդոնիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքներում:
Որոշակի մեկուսացված պոպուլյացիաններ բնակվում են նաև Բրիտանական կղզիներում:
Նկարագրություն
Մարմնի և պոչի ընդհանուր երկարությունը կազմում է 25-28 սմ: Պոչը բավականին երկար է և կազմում է գեթե ընդհանուր երկարության կեսը՝ 12-13 սմ:
Վերջույթները կարճ են, սակայն բավականին հզոր: Առջևի վերջույթների ունեն 4 մատ, իսկ հետին վերջույթների մատերը՝ մեկով ավելի:
Մարմնի գունավորումը վառ սև է՝ փայլուն երանգով: Փորի և մեջքի վրա կան դեղին լավ տեսանելի բծեր:
Կենսակերպ
Վարում է ցերեկային կենսակերպ: Հրային սալամանդրը հինականում խուսափում է բաց և չոր տեղերից: Առավել ակտիվ է անձրևային օրերին և դա է պատճառը, որ այս պոչավորներին հաճախ անվանում են նաև անձրևային մողես:
Նորմայից ցածր ջերմաստիճանին բավականին լավ է դիմանում և անշարժանում է -2-4 °C ջերմաստիճանային պայմաններում:
Բազմացում և զարգացում
Բեղմնավորումը ներքին է: Սովորական սալամանդրայի բեղմնավորումը կատարվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում և դա էական նշանակություն չունի:
Ջրոլորտում էգը կոյանոցով վերցնում է ջրի մեջ արուի դրած սպերմատոֆորները: Ցամաքում բեղմնավորվելիս արուն փաթաթվում է էգին և սեռական բջիջները՝ սպերմատոֆորներն ընկնում են վերջինիս կոյանոցի մեջ: Զուգավորումը կարող է տևել մեկ ամիս և ավելի, նույնիսկ ամիսներ:
Ծնում է 2-ից մինչև 70 թրթուր: Կյանքի տևողությունը կազմում է մինչև 18 տարի[1]:
Ծանոթագրություններ
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 161 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրային սալամանդր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրային սալամանդր» հոդվածին։ |
|