«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Տես նաև: փոխարինվեց: == Այցելեք նաև == → == Տես նաև == oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Յովհաննէս Առաքեալ}}
{{Արևմտահայերեն|Յովհաննէս Առաքեալ}}
{{Տեղեկաքարտ Սուրբ
{{Տեղեկաքարտ Սուրբ
|գույն = Քրիստոնեություն
|գույն = քրիստոնեություն
|պատկեր =Hans_Memling_039.jpg
|պատկեր = Hans_Memling_039.jpg
|նկարագրություն = Հովհաննես առաքյալը
|ծնունդ = մոտ [[6]] թ., [[Գալիլեա]]
|վախճան = [[100]] թ., [[Եփեսոս]]
|եկեղեցի = [[Քրիստոնեություն|Ողջ Քրիստոնեություն]]
|եկեղեցի = [[Քրիստոնեություն|Ողջ Քրիստոնեություն]]
|սրբացում =
|հիշատակության օր =[[Ավագ տոներ]] ([[ՀԱԵ]])<br /> [[Դեկտեմբերի 27]] (Արևմտյան Քրիստոնեություն)<br />[[Սեպտեմբերի 26]] և [[մայիսի 8]] (արևելյան Քրիստոնեություն)
|հիշատակության օր =[[Ավագ տոներ]] ([[ՀԱԵ]])<br /> [[Դեկտեմբերի 27]] (Արևմտյան Քրիստոնեություն)<br />[[Սեպտեմբերի 26]] և [[մայիսի 8]] (արևելյան Քրիստոնեություն)
|սուրբ հովանավոր =
|պաշտամունքի վայր =
| վիքիպահեստ = John the Evangelist
}}
}}
[[Պատկեր:Toros Roslin Manrankar.jpg|մինի|Հովհաննես առաքյալը ([[Թորոս Ռոսլին]]ի մանրանկար)]]
[[Պատկեր:Toros Roslin Manrankar.jpg|մինի|Հովհաննես առաքյալը ([[Թորոս Ռոսլին]]ի մանրանկար)]]
Տող 18. Տող 11.

== Հովհաննես առաքյալը [[Նոր Կտակարան]]ում==
== Հովհաննես առաքյալը [[Նոր Կտակարան]]ում==
Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] ու [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս]] առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10)։ Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով՝ չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18: 15, 20: 3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19: 27, 20: 2, 21: 7)։

Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2: 2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10: 3, Մարկ. 3: 17, Ղուկ. 6: 14)։ Ուսումնասիրելով Ավետարանական էջերը՝ գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.

Տող 29. Տող 23.
== Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում ==
== Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում ==
[[Գործք առաքելոց]]ը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ միասին։
[[Գործք առաքելոց]]ը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ միասին։

* Առաջին անգամ Հովհաննեսին տեսնում ենք Մատաթիա առաքյալի ընտրությունը կատարելիս՝ 11 առաքյալների հետ (1: 13)։
* Առաջին անգամ Հովհաննեսին տեսնում ենք Մատաթիա առաքյալի ընտրությունը կատարելիս՝ 11 առաքյալների հետ (1: 13)։
* Հովհաննեսը Պետրոսի հետ բժշկում է ի ծնե անդամալույծին, ինչի համար առաքյալները հայտնվում են ատյանում, բայց շուտով արդարացվելով ազատ են արձակվում (3: 1-4: 22)։
* Հովհաննեսը Պետրոսի հետ բժշկում է ի ծնե անդամալույծին, ինչի համար առաքյալները հայտնվում են ատյանում, բայց շուտով արդարացվելով ազատ են արձակվում (3: 1-4: 22)։
Տող 55. Տող 48.
Հովհաննես առաքյալը համարվում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը։ Նրա անունով կան բազմաթիվ եկեղեցիներ։ Ավետարանչի տոնը նշվում է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից. [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցին]] Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է [[Սուրբ Ծնունդ|Ս. Ծննդին]] նախորդող [[Ավագ տոներ]]ի ժամանակ, Հունական եկեղեցին՝ [[սեպտեմբերի 26]]-ին և [[մայիսի 8]]-ին, իսկ [[Կաթոլիկություն|Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին]]՝ [[դեկտեմբերի 27]]-ին և [[մայիսի 6]]-ին։

== Ծանոթագրություններ ==
== Տես նաև ==
{{ծանցանկ}}
* [[Ընդհանրական նամակներ]]
* [[Հովհաննես առաքյալի առաջին թուղթ]]ը
* [[Հովհաննես առաքյալի երկրորդ թուղթ]]ը
* [[Հովհաննես առաքյալի երրորդ թուղթ]]ը

== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
Տող 66. Տող 56.
# Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
# Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:

== Տես նաև ==
* [[Ընդհանրական նամակներ]]
* [[Հովհաննես առաքյալի առաջին թուղթ]]ը
* [[Հովհաննես առաքյալի երկրորդ թուղթ]]ը
* [[Հովհաննես առաքյալի երրորդ թուղթ]]ը

== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.lusamut.net/level3_.php?id=56&id_3=377&cat_=8&id_2=353&s=0 Սուրբ Հովհաննես առաքյալը]
* [http://www.lusamut.net/level3_.php?id=56&id_3=377&cat_=8&id_2=353&s=0 Սուրբ Հովհաննես առաքյալը]
* [http://culture.azg.am/?lang=AR&num=2006061002 Խորհրդավոր ընթրիք]
* [http://culture.azg.am/?lang=AR&num=2006061002 Խորհրդավոր ընթրիք]

{{Առաքյալներ}}
{{Առաքյալներ}}
{{Արտաքին հղումներ}}

{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}

07:14, 6 Մարտի 2017-ի տարբերակ

Հովհաննես առաքյալ
Ծնունդ11[1]
ԾննդավայրԲեթսաիդա, Գալիլեա
Վախճանմոտ 99[1]
Վախճան վայրԵփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
Թաղման վայրԹուրքիա
ԵկեղեցիՈղջ Քրիստոնեություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրԱվագ տոներ (ՀԱԵ)
Դեկտեմբերի 27 (Արևմտյան Քրիստոնեություն)
Սեպտեմբերի 26 և մայիսի 8 (արևելյան Քրիստոնեություն)
Աշխատանքձկնորս, աստվածաբան, Միստիկա և հեղինակ
Պաշտոնառաքյալ
Ապրելաձևմիստիցիզմ
Ազգությունհրեա
ԵրկիրՀին Հռոմ
ՈւսուցիչՀիսուս և Հիսուս
ՄայրSalome?[2][3][4]
ՀայրZebedee?[2][5][3][…]
Քույր/եղբայրՀակոբոս առաքյալ[2][6][7][…]
Հովհաննես առաքյալը (Թորոս Ռոսլինի մանրանկար)
«Հովհաննես առաքյալ», Էլ Գրեկո

Հովհաննես առաքյալ (եբրայերեն՝ יוחנן‎ «Յոհանան» - «Տերը ողորմած է», լատին․՝ Iohannes Zebedaei նաև՝ Հովհաննես Ավետարանիչ, Հովհաննես Աստվածաբան), ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը, Հակոբոս առաքյալի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը։ Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում Նոր Կտակարանի կանոնի մաս կազմող ըստ Հովհաննեսի ավետարանի, Հայտնության և Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի հեղինակությունը։

Հովհաննես առաքյալը Նոր Կտակարանում

Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, Պետրոս ու Անդրեաս առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10)։ Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով՝ չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18: 15, 20: 3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19: 27, 20: 2, 21: 7)։

Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2: 2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10: 3, Մարկ. 3: 17, Ղուկ. 6: 14)։ Ուսումնասիրելով Ավետարանական էջերը՝ գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.

  • Հովհաննեսը եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին՝ կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17: 1, Մարկ. 5: 37, 9: 1, 14: 33, Ղուկ. 8: 51, 9: 28)։ Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22: 8)։
  • Հովհաննեսը ներկայանում է որպես ակտիվ և նախանձախնդիր կերպար (այդ պատճառով է, որ Զեբեդյան եղբայրները Քրիստոսի կողմից անվանվում են Որոտման որդիներ՝ Բաներեգես (հմմտ. Մարկ. 3: 17)). «Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, և արգելեցինք նրան»» (Մարկ. 9:37, Ղուկ. 9:49): Նախանձախնդրության մեկ այլ դրսևորում է ցույց տրված Ղուկասի Ավետարանում. Սամարիայում անհյուրընկալ ընդունելությունից հետո Հովհաննես և Հակոբոս եղբայրները առաջարկում են Քրիստոսին ««Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»» (9:54): Այս մտքի համար առաքյալը Հիսուսի կողմից հանդիմանվում են:
  • Փոքրիկ հանդիմանության է արժանանում նաև Քրիստոսին մեկ այլ հարցով դիմելիս (ըստ Մատթեոս ավետարանչի՝ Քրիստոսին դիմել է առաքյալի մայրը (20: 20-24)). «Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»: Եվ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»: Եվ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մեկս՝ քո աջում և մյուսս՝ ձախում, քո փառքի մեջ»: Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ինչ էք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ»: Եվ նրանք ասացին նրան. «Կարող ենք»: Եվ Հիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կխմէք, և այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ, նրանով կմկրտվեք, բայց իմ աջում և ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»: Այդ լսելով՝ տասը առաքյալները սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա» (Մարկ. 10: 35-40)։
    Քրիստոս և առաքյալներ, Քրիստոսի դեմ-դիմաց նստած է Հովհաննես առաքյալը
  • Հովհաննեսը մշտապես եղել է Քրիստոսի կողքին։ Վերջին ընթրիքի ժամանակ, երբ Հիսուսը ակնարկում է իր մատնությունը. «Աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել էր նրա մոտ: Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թե այդ ո՛ւմ մասին է ասում: Եվ սա Հիսուսի կրծքովն ընկավ ու ասաց նրան. «Տե՛ր, ո՞վ է»: Հովհաննեսը հետևում է Քրիստոսին նաև նրա չարչարանքների ընթացքում. «Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը: Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը: Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ, դուրսը: Մյուս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց եվ Պետրոսին ներս մտցրեց»: Անգամ խաչելության պահին Հովհաննեսը կանգնած է Քրիստոսին շատ մոտ. «Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին: Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19: 26-28)։
  • Հետհարության դրվագներում էլ Հովհաննես առաքյալը մյուսն առաքյալների հետ է (Հովհ. 21 գլուխ). նա առաջին ականատեսն է Քրիստոսի հարության՝ թափուր գերեզմանի (Հովհ. 20: 1-10) և Տիբերիայի ծովեզերքի հայտնության (Հովհ. 21 գլուխ)։

Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում

Գործք առաքելոցը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ միասին։

  • Առաջին անգամ Հովհաննեսին տեսնում ենք Մատաթիա առաքյալի ընտրությունը կատարելիս՝ 11 առաքյալների հետ (1: 13)։
  • Հովհաննեսը Պետրոսի հետ բժշկում է ի ծնե անդամալույծին, ինչի համար առաքյալները հայտնվում են ատյանում, բայց շուտով արդարացվելով ազատ են արձակվում (3: 1-4: 22)։
  • Վերջին անգամ Հովհաննեսին դարձյալ հանդիպում ենք Պետրոս առաքյալի հետ Սամարիայում ավետարանելիս. «Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին» (8: 14-15)։

Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում Պողոսը հանդիպել է Երուսաղեմում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։

Հովհաննես առաքյալը Սրբազան ավանդության մեջ

Համաձայն եկեղեցական ավանդության՝ Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ։ Հովհաննեսը գնում է Եփեսոս, որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է Պատմոս կղզի: Ավանդությունից ենք իմանում Հովհաննես առաքյալի մահվան որոշ մանրամասներ։

Հովհաննես առաքյալի մահը

Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Հովհաննու ավետարանում փոքրիկ ակնարկ կա նրա մահվան վերաբերյալ. «Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»: Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ հետևից»: Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ. և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է» (Հովհ. 21: 21-25)։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ 100 թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝ մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»:

Հովհաննեսը հեղինակ նորկտակարանյան գրքերի

Ավանդաբար Նոր Կտակարանում եղած գրքերից Հովհաննու ավետարանը, Հովհաննու ընդհանրական երեք նամակները և Հայտնության գրքի հեղինակ համարվել է Հովհաննես առաքյալը։ Հովհաննու ավետարանի ներքին վկայությունները հաստատում են Հովհաննեսի հեղինակ լինելը (Հովհ. 21: 25)։ Հօգուտ այս մոտեցման որոշ արտաքին ապացուցներ ևս կան. վաղ եկեղեցու հայրերից Իրենեոս Լուգդոնացին (+202) և Կղեմես Հռոմեացին (+101) փաստում են, որ ավետարանը գրել է Զեբեդեոսի որդի Հովհաննեսը։ Հերապոլսի եպիսկոպոս Պապիասը (60-130) սակայն նշում է, որ հայտնի են եղել երկու Հովհաննեսներ՝ առաքյալը, որ այլևս ողջ չէր, և Երեց Հովհաննեսը, որ տակավին ողջ էր։ Այս վկայությունից ելնելով որոշ գիտնականներ ավետարանի հնարավոր հեղինակ համարում են Հովհաննես Երեցին։ Այնուամենակնիվ եկեղեցական ավանդությունը պնդում է, որ գիրքը գրվել է Եփեսոսում։ Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն՝ Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել Հովհաննես Երեցը: Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է։ Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած։ Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում Հովհաննես Երեցը:

Հովհաննու Հայտնություն

Հովհաննեսը ավանդաբար համարվել է նաև Հայտնության գրքի հեղինակ, բայց եթե Դ Ավետարանը և երեք թղթերը կարող էին ներագրվել Զեբեդեոսի որդի Հովհաննեսի կողմից գրված, ապա Հայտնության հեղինակի հարցն ավելի խրթին է։ Եթե հաշվի առնենք այն, որ Հովհաննեսն ապրել է մինչև հռոմեական Դոմետիանոս կայսեր (81-96) ժամանակները, ապա հավանական է, որ նա է Պատմոսի տեսանողը, որի տեսիլքները գրի են առնվել Հայտնության գրքում։

Հովհաննես առաքյալի կերպարն արվեստում

Պատկեր:Verjin entrik.jpg
Խորհրդավոր ընթրիք, հայկական մանրանկար, Քրիստոսի դիմաց նստած առանց մորուքի աշակերտը Հովհաննեսն է

Հովհաննես առաքյալը նկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ ներկայացվել է արծվի կերպարանքով։ Արծիվը խորհրդանշում է առաքյալի ունեցած հզոր ու բարձր թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը։ Պատկերագրության մեջ Հովհաննեսը ներկայացվում է առանց մորուքի՝ ցույց տալու համար նրա երիտասարդ տարիքը։ Ավելի հաճախ «սիրելի աշակերտը» պատկերվում է Քրիստոսին ավելի մոտ կանգնած, առջևում կամ կողքին նստած։

Հիշատակության օրը

Հովհաննես առաքյալը համարվում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը։ Նրա անունով կան բազմաթիվ եկեղեցիներ։ Ավետարանչի տոնը նշվում է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից. Հայ Առաքելական Եկեղեցին Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ, Հունական եկեղեցին՝ սեպտեմբերի 26-ին և մայիսի 8-ին, իսկ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 27-ին և մայիսի 6-ին։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  1. Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004:
  2. Մաղաքիա արք. Օրմանյան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
  3. Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997:
  4. Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010:

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես առաքյալ» հոդվածին։