«Վադի ալ-Սալամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.com/ +https://books.google.am/)
No edit summary
Տող 3. Տող 3.
| անուն = Վադի աս Սալամ<br />وادي السلام
| անուն = Վադի աս Սալամ<br />وادي السلام
| պատկեր = AH-1W Super Cobra attacks an enemy mortar position at Wadi-us-Salaam cemetery.jpg
| պատկեր = AH-1W Super Cobra attacks an enemy mortar position at Wadi-us-Salaam cemetery.jpg
| մեկնաբանություն =ԱՄՆ ծովային հետևակի [[Bell AH-1 Super Cobra|AH-1 Super Cobra]] ուղղաթիռը հարձակվում է հակառակորդի ականանետային դիրքի վրա
| մեկնաբանություն = ԱՄՆ ծովային հետևակի [[Bell AH-1 Super Cobra|AH-1 Super Cobra]] ուղղաթիռը հարձակվում է հակառակորդի ականանետային դիրքի վրա
| չափ = 601,16 [[հա]]
| մակերես = 601 160
}}
}}



11:44, 1 Մարտի 2017-ի տարբերակ

Վադի աս Սալամ
وادي السلام
արաբ․՝ وادي السلام‎‎
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՆաջաֆ
Երկիր Իրաք
Հիմնման տարի1873
Կրոնական կազմիսլամ
Մակերես601 160 մ²
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ

Վադի աս Սալամ (արաբ․՝ وادي السلام‎‎), վիթխարի շիական գերեզմանատուն Խաղաղության հովտում, որտեղ կատարում են թաղումներ ոչ միայն Իրաքից, այլև տարբեր երկրներից, որտեղ տարածված է շիիզմը։ Գտնվում է շիիթական սուրբ Ան-Նաշաֆ քաղաքում։

Վադի աս Սալամը աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է[1]։ Շիիթների համար պատիվ է Ահեղ դատաստանի օրվան սպասել իմամ Ալիի հետ նույն գերզմանատանը թաղված։ Այստեղ ըստ ավանդության թաղված են մի քանի իսլամական մարգարեներ, մասնավորապես՝ մարգարե Հուդան և Սալիհը[2][3][4]։

Ըստ որոշ գիտնականներու Իրաքյան պատերազմի տարիներին գերեզմանատանը օրական 200-250 թաղում էր կատարվում, 2010 թվականին այդ թիվը նվազել է մինչև 100[5]։ Գերեզմանատունը 601,16 հա տարածք է զբաղեցնում (6,01 կմ²), և այնտեղ թաղված են 5 միլիոնից ավելի մարդ[6]։ 1400 տարվա ընթացքում այստեղ թաղումներ կատարվում են կատարվում։ Գերեզմանատունը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակների մեջ[7]։

Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ մուսուլմաններ, մասնավորապես նրա կենտրոնում թաղված է չորրորդ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբը[8], նչանից ոչ հեռու մեծ այաթոլլա Մուհամմադ Բաքիր աս Սադրի և նրա քրոջ Ամինա աս Սադրի գերեզմաններն են։ Որոշ շիիթներ հավատում են, որ տասներկուերորդ իմամ Մուհամմադ իբն ալ Հասան ալ Մահդինը ամեն հինգշաբթի, արևամուտի նամազի ժամանակ հայտնվում է մզկիթի մոտ[9]։

Իրաքի պատերազմի ժամանակ տեղական զինված միավորումները գերեզմանները որպես ապաստարան էին օգտագործում և այնտեղ ականանանետերի համար թաքնված դիրքեր էին կազմակերպում, ինչի արդյունքում գերեզմանատունը ենթարկվել է կանոնավոր ռմբակոծության, այդ թվում նաև օդային հարվածների[10][11]։

Վադի աս Սալամի համայնապատկերը

Ծանոթագրություններ

  1. Hala Mundhir Fattah; Frank Caso (2009). A brief history of Iraq. Infobase Publishing. էջ 140. ISBN 978-0-8160-5767-2. Վերցված է 18 October 2010-ին.
  2. «Wadi Al-Salaam: The Largest Cemetery in The World» (անգլերեն). Amusing Planet. 2013-05-15.
  3. Wadi-us-Salaam
  4. al-islam.org Najaf. Wadi-us Salaam
  5. Najaf cemetery witness to Iraq’s tragic history
  6. HOW BIG IS WADI-US-SALAAM CEMETERY?
  7. Wadi Al-Salam Cemetery in Najaf
  8. Mahjubah. — 2000.
  9. Davidson L.K., Gitlitz D.M. Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia. — ABC-CLIO, 2002. — С. 27. — (Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia). — ISBN 9781576070048
  10. Benjamin K. Funerals to Die For: The Craziest, Creepiest, and Most Bizarre Funeral Traditions and Practices Ever. — F+W Media, 2013. — С. 111. — ISBN 9781440557088
  11. Colonel Glen Butler, U.S. Marine Corps. A Vital Concept Refined // Naval History Magazine : See Image #1. — United States Naval Institute, December 2012. — Т. 26. — № 6.

Արտաքին հղումներ