«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 15. | Տող 15. | ||
Ժամանակակից ատոմի մոդելը նկարագրել է [[Էռնեստ Ռեզերֆորդ]]ը։ |
Ժամանակակից ատոմի մոդելը նկարագրել է [[Էռնեստ Ռեզերֆորդ]]ը։ |
||
==Ատոմի միջուկի |
==Ատոմի միջուկի կառուցվածք== |
||
Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100,000 անգամ փոքր է ատոմի շառավղից։ Չնայած միջուկի այդքան փոքր չափերին՝ դա էական դեր է կատարում։ |
Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100,000 անգամ փոքր է ատոմի շառավղից։ Չնայած միջուկի այդքան փոքր չափերին՝ դա էական դեր է կատարում։ |
09:18, 1 Մարտի 2017-ի տարբերակ
Ենթադաս | chemical entity?[1] և բաղադրյալ մասնիկ |
---|---|
Դյուի տասնորդական դասակարգում | 539.7 |
Atoms Վիքիպահեստում |
Ատոմը (հին հունարեն ἄτομος — անտրոհելի) էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական էլեկտրոնային ամպից։ Քիմիական տարրի նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է էլեկտրամագնիսական ուժերի հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։
Ատոմի միջուկը կազմված է դրական լիցքով պրոտոններից և չեզոք նեյտրոններից (միակ բացառությունն է, ջրածնի ատոմը, որը նեյտրոններ չպարունակող միակ կայուն միջուկն է։ Եթե պրոտոնների քանակը միջուկում համապատասխանում է էլեկտրոնների քանակին, ապա ատոմը էլեկտրականապես չեզոք է։ Հակառակ դեպքում ատոմն ունի որոշակի՝ դրական կամ բացասական լիցք և կոչվում է իոն։ Ատոմները դասակարգվում են ըստ միջուկում պրոտոնների և նեյտրոնների թվի։ Պրոտոնների թվով որոշվում է ատոմի պատկանելիությունը քիմիական տարրին, իսկ նեյտրոնների թվով՝ քիմիական տարրի իզոտոպին[2]։
Ժամանակակից ատոմի մոդելը նկարագրել է Էռնեստ Ռեզերֆորդը։
Ատոմի միջուկի կառուցվածք
Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100,000 անգամ փոքր է ատոմի շառավղից։ Չնայած միջուկի այդքան փոքր չափերին՝ դա էական դեր է կատարում։
Միջուկը բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ։ Նուկլոնները երկու տեսակ են՝ պրոտոններ և նեյտրոններ։ Պրոտոնը դրական լիքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից։ Պրոտոնի լիցքը հավասար էլեկտրոնի լիցքի մոդուլին՝
Տարբեր ատոմների միջուկները պարունակում են տարբեր թվով պրոտոններ։ Օրինակ՝ ջրածնի ատոմի միջուկն ունի միայն մեկ պրոտոն, թթվածնի ատոմի միջուկում դրանց թիվը 8 է, իսկ ուրանի միջուկում՝ 92։
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ էլեմենտի կարգաթվի հետ։ Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը։ Այսպիսով, միջուկում պրոտոնների թիվը համընկնում է նրա շուրջը շարժվող էլեկտրոնների թվի հետ, այդ պատճառով էլ ընդունված է ատոմում պրոտոնների և էլեկտրոնների թիվը նշանակել նույն տառով․ - պրոտոնների թիվը միջուկում։
Հասկացության ձևավորում
Ատոմի մասին հասկացությունները՝ որպես մատերիայի անբաժանելի և ամենափոքր մասնիկ, առաջին անգամ սահմանվել է հին հնդիկ և հույն փիլիսոփաների կողմից (ատոմիզմ)։ 17-րդ և 18-րդ դարերում քիմիկոսներին հաջողվեց փորձով ապացուցել այդ վարկածը՝ ցույց տալով, որ որոշ նյութեր չեն կարող ենթարկվել հետագա քայքայումների ավելի փոքր բաղկացուցիչ տարրերի քիմիական մեթոդների միջոցով։ Սակայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ֆիզիկոսները հայտնաբերեցին սուբատոմական մասնիկներ և առաջարկեցին ատոմի կառուցվածքը։ Դրանից հետո պարզ դարձավ, որ ատոմն ինքնին անբաժանելի չէ։
1860 թվականին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում ըեղի ունեցած Քիմիկոսների միջազգային կոնֆերանսում ընդունվեցին մոլեկուլի և ատոմի կառուցվածքի մասին հասկացությունների սահմանումներ։ Ատոմը քիմիական տարրի այն փոքրագույն մասնիկն է, որը մտնում է պարզ և բարդ նյութերի բաղադրության մեջ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ChEBI — EBI.
- ↑ Leigh, G. J., ed. (1990). International Union of Pure and Applied Chemistry, Commission on the Nomenclature of Inorganic Chemistry, Nomenclature of Organic Chemistry - Recommendations 1990. Oxford: Blackwell Scientific Publications. էջ 35. ISBN 0-08-022369-9. «An atom is the smallest unit quantity of an element that is capable of existence whether alone or in chemical combination with other atoms of the same or other elements.»