«Վիրջինիա Վուլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 13. Տող 13.
== Ստեղծագործություններ ==
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Roger Fry - Virginia Woolf.jpg|մինի|ձախից|200px|[[Ռոջեր Ֆրայ]]. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ [[1917]] թ.]]
[[Պատկեր:Roger Fry - Virginia Woolf.jpg|մինի|ձախից|200px|[[Ռոջեր Ֆրայ]]. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ [[1917]] թ.]]
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է [[Գիտակցության հոսք]]ի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «[[Միսիս Դելլոուեյ]]» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «[[Փարոսի վրա]]» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «[[Օրլանդո]]» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է [[Գիտակցության հոսք]]ի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «[[Միսիս Դելոուեյ]]» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «[[Փարոսի վրա]]» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «[[Օրլանդո]]» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։


[[Պատկեր:Virginia Woolf, Tavistock Square, London.JPG|մինի|200px|Վիրջինիա Վուլֆի կիսանդրին Լոնդոնում]]
[[Պատկեր:Virginia Woolf, Tavistock Square, London.JPG|մինի|200px|Վիրջինիա Վուլֆի կիսանդրին Լոնդոնում]]

13:49, 25 փետրվարի 2017-ի տարբերակ

Վիրջինիա Վուլֆ
Virginia Woolf
Ծննդյան անունանգլ.՝ Adeline Virginia Stephen[1]
Ծնվել էհունվարի 25, 1882(1882-01-25)[2][3][4]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5]
Վախճանվել էմարտի 28, 1941(1941-03-28)[6][5][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրLewes, Միացյալ Թագավորություն[7]
Գերեզման
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, վիպասան, օրագրի հեղինակ, գրական քննադատ, հրատարակիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հեղինակ
Լեզուբրիտանական անգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ[7]
Ժանրերդրամա և արձակ
Գրական ուղղություններBloomsbury խումբ
Ուշագրավ աշխատանքներԴեպի փարոսը, Միսիս Դելլոուեյ, Օրլանդո, Սեփական սենյակը և Ալիքներ (վեպ)
ԱմուսինԼեոնարդ Վուլֆ[7][8]
Համատեղ ապրողVita Sackville-West?[9]
Изображение автографа
Վիրջինիա Վուլֆ Վիքիքաղվածքում
 Virginia Woolf Վիքիպահեստում

Վիրջինիա Վուլֆ (անգլ.՝ Virginia Woolf, հունվարի 25, 1882(1882-01-25)[2][3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5] - մարտի 28, 1941(1941-03-28)[6][5][3][…], Lewes, Միացյալ Թագավորություն[7], Սուսեքս, Մեծ Բրիտանիա), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն

Վիրջինիա Վուլֆը ծնվել է 1882 թվականի հունվար 25–ին Լոնդոնում՝ հայտնի բրիտանացի գրաքննադատ Լեսլի Սթիվենի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տանը՝ ծնողների ղեկավարությամբ։ Վիրջինիան 13 տարեկան հասակում կորցնում է մորը, իսկ 1904 թվականին վախճանվում է հայրը։ Մոր մահից հետո նա շարունակում է իր կրթությունը Լոնդոնի իգական քոլեջներից մեկում։ Ոսումնասիրում է հունարեն, լատիներեն, գերմաներեն լեզուներ և, իհարկե, գրականություն ու պատմություն։ 1909 թվականից Վիրջինիան սկսում է գրաքննադատական բնույթի հոդվածներ հրատարակել լոնդոնյան ամսագրերում։ 1912 թվականին ամուսնանում է գրող և լրագրող Լեոնարդ Վուլֆի հետ։ 1917 թ. ամուսնու հետ հիմնում է «Հոգարդ պրես» հրատարակչությունը, որտեղ և հետագայում լույս են տեսնում նրա բոլոր ստեղծագործությունները։

Ծնողների մահը խիստ բացասական ազդեցություն էր ունեցել Վիրջինիայի հոգեկան աշխարհի վրա, նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպանություն գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ամուսնու համար վախը (Լիոնարդ Վուլֆը հրեա էր) նպաստում են նրա հոգեկան հավասարակշռության էլ ավելի խախտմանը, որի արդյունքում 1941 թ. ապրիլի 18–ին նա ինքնասպանություն է գործում։

Ստեղծագործություններ

Ռոջեր Ֆրայ. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ 1917 թ.

Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպագրերից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է Գիտակցության հոսքի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը «Ծովով հեռացում» վեպը գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «Միսիս Դելոուեյ» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «Փարոսի վրա» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «Օրլանդո» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, որում պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։

Վիրջինիա Վուլֆի կիսանդրին Լոնդոնում

«Ալիքներ» (1931) ստեղծագործությունում հեղինակը պատմում է վեց ընկերներից մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, որովհետև իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու արվեստի միջով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։

Մատենագիտություն

  • 1915 - «Ծովով հեռացում» (The Voyage Out)
  • 1919 - «Ցերեկ և գիշեր» (Night and Day)
  • 1922 - «Ջեյքոբի սենյակը» (Jacob’s Room)
  • 1925 - «Միսիս Դելլոուեյ» (Mrs. Dalloway)
  • 1927 - «Փարոսի վրա» (To the Lighthouse)
  • 1928 - «Օրլանդո» (Orlando։ A Biography)
  • 1931 - «Ալիքներ» (The Waves)
  • 1933 - «Ֆլաշ. կենսագրություն» (Flush։ A Biography)
  • 1937 - «Տարիներ» (The Years)
  • 1941 - «Գործողությունների միջև» (Between the Acts)
  • 1953 - Գրողի օրագիրը (A Writer’s Diary)

Էկրանավորում

  • 1977 — «Հեշտ թույն (ֆիլմ)»
  • 1982 — «Ալիքներ (ֆիլմ)»
  • 1983 — «Փարոսի վրա (ֆիլմ)»
  • 1990 — «Սեփական սենյակ (ֆիլմ)»
  • 1992 — «Օրլանդո (ֆիլմ)»
  • 1997 — «Միսիս Դելլոուեյ (ֆիլմ)»
  • 2002 - «Ժամերը (ֆիլմ)»

Վիրջինիա Վուլֆի կերպարը

  • Էդուարդ Օլբի, «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolfe?), 1962։

Գրականություն

  • Thomas C. Caramagno: The Flight of the Mind: Virginia Woolf’s Art and Manic-depressive Illness. University of California Press; New Ed edition, Ewing, NJ 1996, ISBN 0-520-20504-9
  • Anthony Curtis: Virginia Woolf: Bloomsbury and beyond, London: Haus Books, 2006, ISBN 1-904950-23-X
  • Jane Goldman: The Feminist Aesthetics of Virginia Woolf: Modernism, Post-Impressionism and the Politics of the Visual. Cambridge University Press, Neuauflage 2001, ISBN 0-521-79458-7
  • Kay Redfield Jamison: Touched with Fire: Manic-Depressive Illness and The Artistic Temperament. The Free Press, New York 1993, ISBN 0-02-916030-8
  • Susan Sellers: Vanessa and Virginia. [Fiktionale Biografie]. Two Ravens, 2008; Houghton Mifflin Harcourt, Boston 2009, ISBN 978-0-15-101474-3
  • Jean Moorcroft Wilson: Virginia Woolf and Anti-Semitism, Cecil Woolf, London 1995, ISBN 1-897967-40-3.
  • N. C. Thakur: The Symbolism of Virginia Woolf. Oxford University Press, London 1965
  • Michael Cunningham: Die Stunden. btb Verlag 2001, ISBN 3-442-72629-8. Drei scheinbar unabhängige Handlungsstränge zeigen Virginia Woolf in den 1920er Jahren, Laura Brown im Kalifornien der 1950er Jahre und Clarissa Vaughan im New York der 1990er Jahre. Sie sind verknüpft über die von Virginia Woolf geschaffene Gestalt der Mrs Dalloway.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։