«Սակր՝ բռնակին կեռխաչի պատկերով (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Արթիկ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Թանգարանային նմուշ | անուն = Սակր` բռնակին կեռխաչի պատկերով(Ք. ա. XIV-XV դարեր, Արթիկ) | պա...»: |
(Տարբերություն չկա)
|
15:17, 24 փետրվարի 2017-ի տարբերակ
Սակր` բռնակին կեռխաչի պատկերով(Ք. ա. XIV-XV դարեր, Արթիկ) | |
---|---|
նյութ | բրոնզ |
բարձրություն | 8,9 սմ |
լայնություն | 14 սմ |
Սակր` բռնակին կեռխաչի պատկերով, Ք. ա. XV-XIV դարեր, Արթիկ, բրոնզ, կեռաչի պատկերով սակր է, որի մարտական սայրը կլոր է` եզրերում ձգված, կիպ մոտեցրած կոթառին։
Նկարագրություն
Սակր, որի ելուստավոր, երկարուկ կոթառը հիմքում ունի եղևնաձև գծազարդ և միջանցիկ անցք բռնակի համար։ Սակրի բռնակը ունի բրոնզե ծայրապանակ, որի հարթ մակերեսին փորագրված է սվաստիկա, իսկ կողային եզրը զարդարված է սեպաձև կտրվածքներով։ Ծայրապանակի մեջ պահպանվել են փայտի մնացորդներ։ Զարդահարդարման սիմվոլիկան ենթադրում է, որ սակրն ունեցել է նաև ծիսական կիրառություն[1]:
Ծանոթագրություններ
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ: A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին հղումներ
Աղբյուրներ
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|