«Յադ Վաշեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: )- → ), , - հայերեն → , հայերեն, գտվում → գտնվում oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.
Յադ Վաշեմ անվանումը ծագում է Աստվաշնչից՝ Եսայիի մարգարեության գրքի 56-րդ գլխի 5-րդ հատվածից.
Յադ Վաշեմ անվանումը ծագում է Աստվաշնչից՝ Եսայիի մարգարեության գրքի 56-րդ գլխի 5-րդ հատվածից.


{{քաղվածք| Նրանց իմ Տան մէջ և իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու: |}}
{{քաղվածք| Նրանց իմ Տան մէջ և իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու: |}}


Այսպիսով՝ Հոլոքոսթի հուշարձանը Յադ Վաշեմ անվանելով՝ հրեա զոհերի անուններն ընդմիշտ հիշելու նպատակով ազգային պահոց հիմնադրվեց:
Այսպիսով՝ Հոլոքոսթի հուշարձանը Յադ Վաշեմ անվանելով՝ հրեա զոհերի անուններն ընդմիշտ հիշելու նպատակով ազգային պահոց հիմնադրվեց:
Տող 51. Տող 51.


==Արտաքին հղումներ==
==Արտաքին հղումներ==
* http://yadvashem.org/<br/>
* http://yadvashem.org/
* http://www.k-shoa.org/?CategoryID=677
* http://www.k-shoa.org/?CategoryID=677


[[Կատեգորիա: Իսրայել]]
[[Կատեգորիա:Իսրայել]]
[[Կատեգորիա: Իսրայելի պատմություն]]
[[Կատեգորիա:Իսրայելի պատմություն]]
[[Կատեգորիա:Իսրայելի թանգարաններ]]
[[Կատեգորիա:Իսրայելի թանգարաններ]]

11:39, 24 փետրվարի 2017-ի տարբերակ

Յադ Վաշեմ
Изображение логотипа
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ, արխիվ, documentation centre?, հուշահամալիր, production team?, հրատարակչություն, թանգարան, պատմության թանգարան և statutory corporation?
Երկիր Իսրայել[1][2][3]
ՏեղագրությունԵրուսաղեմ[1][2]
ՎայրՀերցլի լեռ[2]
Կազմված էYad Vashem Collection?
Հասցեת.ד. 3477, ירושלים 91034[3]
Հիմնադրվել է1953[4]
ՏնօրենRonen Plot?
Կայքyadvashem.org(անգլ.) և yadvashem.org/he.html(եբրայերեն)
Քարտեզ
Քարտեզ
Յադ Վաշեմի տեսքը վերևից
Անունների սրահը, որը պարունակում է Հոլոքոսթի ընթացքում զոհված միլիոնավոր հրեաների Վկայությունների էջերը:

Յադ Վաշեմ ([եբր.՝ יָד וַשֵׁם - հայերեն՝ «հիշողություն և անուն»), Իսրայելում Հոլոքոսթի զոհերի հիշատակին կառուցված պաշտոնական հուշարձան: Հիմնադրվել է 1953 թվականին՝ Երուսաղեմի Հիշողության լեռան արևմտյան լանջի՝ Հերցլ սարի վրա, ծովի մակարդակից 804 մետր բարձրության վրա ու կից է Երուսաղեմի անտառին: Համալիրն ընդգրկում է 18 հեկտար տարածք, բաղկացած է Հոլոքոսթի պատմության թանգարանից, Երեխաների հուշարձանից ու Հիշողության պատից: Այստեղ է գտնվում նաև Հոլոքոսթի ուսումնասիրությունների միջազգային դպրոց-ինստիտուտը: Իսկ Աշխարհի արդարակյացների այգին յուրահատուկ հարգանքի տուրք է բոլոր այն մարդկանց, ովքեր Հոլոքոսթի ընթացքում հրեաների են փրկել: Արևմտյան պատից հետո Յադ Վաշեմը, որի մուտքն ազատ է,համարվում է զբոսաշրջիկների կողմից այցելվող երկրորդ վայրն Իսրայելում:

Բառի ծագումնաբանություն

Վագոն հուշարձանը (կամ՝ կենդանիների մեքենան)

Յադ Վաշեմ անվանումը ծագում է Աստվաշնչից՝ Եսայիի մարգարեության գրքի 56-րդ գլխի 5-րդ հատվածից.

Նրանց իմ Տան մէջ և իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու:

Այսպիսով՝ Հոլոքոսթի հուշարձանը Յադ Վաշեմ անվանելով՝ հրեա զոհերի անուններն ընդմիշտ հիշելու նպատակով ազգային պահոց հիմնադրվեց:

Ոչնչացված համայնքների հովիտը

Պատմություն

Նացիստական տիրապետության տակ գտնվող երկրներում Երկրորդ համաշխարհայինի ընթացքում հրեաների զանգվածային սպանությունները միտք հղացան հրեաների պատմական հայրենիքում հուշարձանի կառուցման մասին: Առաջին անգամ Յադ Վաշեմի գաղափարն առաջարկվեց 1942 թվականի սեպտեմբերին՝ Հրեական ազգային ֆոնդի ղեկավարների ժողովի ընթացքում՝ Մորդեխայ Շենհավիի կողմից: 1945 թվականի օգոստոսին այս ծրագիրը մանրամասն քննարկվեց Լոնդոնում կայացած Սիոնիստական ժողովի ընթացքում: 1946 թվականի փետրվարին Յադ Վաշեմը գրասենյակ բացեց Երուսաղեմում ու մի մասնաճյուղ էլ՝ Թել Ավիվում: 1947 թվականի հուլիսին Երուսաղեմի Հրեական համալսարանում կազմակերպվեց Հրեական ուսումնասիրությունների առաջին համաժողովը: 1953 թվականին Քնեսեթը՝ Իսրայելի խորհրդարանը, միաձայն ընդունեց Յադ Վաշեմի մասին օրենքը՝ հիմնելով Նահատակների ու հերոսների հիշատակման ղեկավարությունը: 1948 թվականին Սիոն սարի վրա հիմնադրված Հոլոքոսթի պալատը վերածննդի մասին սիմվոլիկ հաղորդագրություն էր աշխարհին: Պալատի պատերի դասավորվածությունը խորհրդանշական կերպով հիշեցնում են Հոլոքոսթի ընթացքում կործանված 2000 հրեական համայնքների մասին: Յադ Վաշեմի նոր՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ թանգարանի նախագծի հեղինակն է իսրայելա-կանադացի ճարտարապետ Մոշե Սաֆդին: Նոր թանգարանը կառուցվեց 10 տարվա ընթացքում, իսկ 2008 թվականի նոյեմբերին ռաբբի Յիսրաել Մեյր Լաուն ղեկավար նշանակվեց:

Մշտավառ կրակը

Նպատակներ

Յադ Վաշեմը կրթական, հետազոտական, փաստագրական ու ոգեկոչման նպատակներ է հետապնդում: Իսրայելում ու աշխարհով մեկ կազմակերպվում են մասնագիտական զարգացման դասընթացներ ուսուցիչների համար, տարբեր ցուցահանդեսներ, ձեռք են բերվում նոր լուսանկարներ, փաստաթղթեր ու անձնական կենցաղային օգտագործման իրեր: Իսկ Վկայության էջերում ավելացվում են Հոլոքոսթի զոհերի մասին նոր տվյալներ: Ամեն տարի գրեթե 10,000 իսրայելցի ու օտարազգի ուսուցիչներ Յադ Վաշեմում վերապատրաստման դասընթացներ են անցնում: Գործում է բազմալեզու համանուն ուեբսայթ: Յադ Վաշեմի քաղաքականությունը հետևյալն է.«Հոլոքոսթը չի կարող համեմատվել այլ իրադարձությունների հետ»: 2009 թվականին մի դոցենտ ազատվեց աշխատանքից՝ հրեաների տառապանքն Իսրայելի Անկախության պատերազմի ընթացքում պաղեստինցիների կրած տառապանքների հետ համեմատելու պատճառով: «Յադ Վաշեմի ուսումնասիրություններ» ամսագիրը կիսամյակը մեկ 1957 թվականից ի վեր անգլերեն ու եբրայերեն լեզուներով տպագրվող գիտական ամսագիր է Շոայի մասին:

Յադ Վաշեմի տեսքը

Թանգարան

Յադ Վաշեմի Հոլոքոսթի թանգարանը

Յադ Վաշեմը հանրության առջև դռները բացեց 1957 թվականին: Ցուցանմուշները ներկայացնում են Վարշավայի գետոյում հրեական դիմադրությունը, Սոբիբորի ու Տրեբլինկայի մահվան ճամբարների ապստամբություններն ու Իսրայել հասնելու համար կենդանի մնացածների պայքարը: Յադ Վաշեմի նոր շինությունը բաղկացած է երկար միջանցքից ու ցուցադրման 10 սրահներից, որոնք վերաբերում են Հոլոքոսթի տարբեր ժամանակահատվածներին: Թանգարանում ներկայացված են Հոլոքոսթի 90 զոհերի ու կենդանի մնացածների անձնական պատմությունները, ինչպես նաև 2500 անձնական իր: Նոր թանգարանը պաշտոնապես բացվեց 2005 թվականի մարտի 15-ին: Բացմանը ներկա էին 40 երկրների ղեկավար ու ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:

Պատվո պատ

Պատվո պատը հուշարձան է՝ նվիրված 6 միլիոն հրեաների հիշատակին, ովքեր Հոլոքոսթի զոհը դարձան: Ունի երկու կոն.մեկն ունի 10 մետր բարձրություն, իսկ մյուսը փորված է ստորգետնյա ժայռի մեջ, որի հիմքը լցված է ջրով: Վերին կոնի վրա փակցված են Հոլոքոսթի զոհերի 600 նկար ու հատվածներ Վկայության էջերից: Հարթակը շրջապատված է շրջանաձև շտեմարանով, որն ունի 2.2 միլիոն դատարկ Վկայության էջեր: 1950-ականներից սկսած՝ Յադ Վաշեմը ձեռք է բերել 110,000 տեսալսողական ու գրավոր վկայություններ Հոլոքոսթը վերապրածների մասին:

Արխիվ

Նացիստների կողմից սպանված Երեխաների հուշարձանը

Արխիվը Յադ Վաշեմի հնագույն վարչությունն է: Մինչ ցուցահանդես կազմակերպելը՝ Յադ Վաշեմը իրեր է հավաքում: Դրանցից լավագույնները պատմական լուսանկարներն են, ինչպես նաև վերապրածներից հավաքված Վկայության էջերը: Վերջինս անձնական տեղեկատվության տվյալների բազա է հանդիսանում Հոլոքոսթի ընթացքում զոհվածների ու կենդանի մնացածների մասին: Յադ Վաշեմն ազատորեն օգտվում է Բադ Արոլսենի Միջազգային հետախուզման ծառայության (անգլ.՝ International Tracing Service) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալների բազաներից:

Աշխարհի արդարակյաց

Յադ Վաշեմի նպատակներից մեկն էլ ազգությամբ ոչ հրեաների հանդեպ հարգանքն է, ովքեր ռիսկի են ենթարկել իրենց կյանքը, ազատությունն ու պաշտոնը՝ Հոլոքոսթից հրեաներին փրկելու համար: Այս նպատակով, հատուկ անկախ հանձնաժողով հիմնադրվեց, որի անդամները պատմաբաններ, հանրային դեմքեր, իրավագետներ ու Հոլոքոսթը վերապրածներ են, իսկ նախագահը Բարձրագույն դատարանի պաշտոնաթող դատավոր է: Վերջիններս հետազոտում ու գնահատում են յուրաքանչյուր դեպք՝ սահմանված չափանիշներին ու կարգավորումներին համապատասխան: Արդարակյացները հարգանքի վկայական ու շքանշան են ստանում, իսկ իրենց անունները գրվում են Աշխարհի արդարակյացների այգու պատին:

Արվեստի թանգարան

Յադ Վաշեմում է գտնվում 1933-45 թվականներին Նացիստական շրջապատման ընթացքում աշխարհում հրեաների ու այլազգի զոհերի ստեղծած արվեստի գործերի ամենամեծ հավաքածուն: Այժմ հավաքածուն ունի 10.000 նմուշ, որին տարեկան գրեթե 300 նմուշ է ավելանում, որոնք թանգարանին են նվիրաբերում վերապրածների ընտանիքները:

Արտաքին հղումներ

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Google Maps — 2005.
  3. 3,0 3,1 https://www.nli.org.il/media/4693/israeli-publishers.csv
  4. https://www.yadvashem.org/about/yad-vashem.html