«Քրիստոֆեր Կոլամբուս»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:Սցենարիստներ ըստ ազգության ՀոթՔաթ գործիքով |
հեռացվել է Կատեգորիա:Ռեժիսորներ ըստ ազգության, ավելացվեց Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 123. | Տող 123. | ||
{{DEFAULTSORT:Կոլամբուս, Քրիստոֆեր}} |
{{DEFAULTSORT:Կոլամբուս, Քրիստոֆեր}} |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ]] |
||
[[Կատեգորիա:Պրոդյուսերներ ըստ երկրների]] |
[[Կատեգորիա:Պրոդյուսերներ ըստ երկրների]] |
07:53, 24 փետրվարի 2017-ի տարբերակ
Քրիստոֆեր Կոլամբուս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1958[1][2][3][…] (65 տարեկան) |
Ծննդավայր | Սպենգլեր, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց և John F. Kennedy High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գործունեության տարիներ | 1984- մինչև այսօր |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ,պրոդյուսեր |
IMDb | ID ID 0001060 |
Քրիստոֆեր Ժոզեֆ Կոլամբուս (անգլ.՝ Christopher Joseph Columbus, սեպտեմբերի 10, 1958[1][2][3][…], Սպանգլեր, Քամբրիա շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ) ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և գրող:
Կենսագրություն
Կոլամբուսը ծնվել է Սպենգլերում, Պենսիլվանիա նահանգում: Մանուկ ժամանակից հետաքրքրվում էր սարսափ ֆիլմերով և երազել է հետագայում զբաղվել կոմիքսների ստեղծմամբ: Բայց սովորելով ավագ դպրոցում, նա իր մեջ բացահայտեց կիրք դեպի նկարահանումներ և որոշեց ջանքեր գործադրել իր կինոռեժիսուրայում իր կարիերայի ստեղծման համար: Նա գնաց Նյու Յորք, որտեղ նա գրանցվեց արվեստի դպրոցում, և սկսեց նկարել կարճամետրաժ ֆիլմեր և գրել սցենարներ:
Շուտով Կոլամբուսը գրեց «Գրեմլիններ»-ի սցենարը, որը լրջորեն հետաքրքրեց Սթիվեն Սփիլբերգին: 1984 թվականին նկարահանվել է նույնանուն ֆիլմում, որտեղ Սփիլբերգը հանդես եկավ, որպես գործադիր պրոդյուսեր:
Ռեժիսորական դեբյուտով Կոլամբուսի «Դայակի արկածները» դարձավ 1987 թվականի միջին բյուժետային հումոր: 1989 թվականին նա գրեց «Փոքրիկ Նիմո: Արկածներ երազների երկրում» մուլտֆիլմի սցենարը: 1990 թվականին Կոլամբուսը ավարտին հասցրեց Սուրբ ծննդյան հումոր «Տանը մենակը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում Մակոլեյ Կալկինն է: Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը հավաքել է 500 միլիոն դոլար, 1992 թվականի սկզբներին բոլոր ժամանակների ամենահաջողված ֆիլմերից այն զբաղեցրեց երրորդ տեղը: 1992 թվականին նա նկարահանել է այդ ֆիլմի շարունակությունը - «Տանը մենակ 2: Նյու Յորքում կորածը»:
2013 թվականին նա գրեց «Գաղտնիքների տունը» վեպը Նեդ Վիզինի համահեղինակությամբ:
Հետագա իր աշխատանքներում Կոլամբուսը ներառում է այնպիսի նշանավոր ֆիլմեր, ինչպիսիք են «Տիկին Դաուտֆայրը» և «Երկհարյուրամյա մարդը»: Ինչպես նաև նա հանել է Հարի Փոթերի երկու մասերը- «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» (2001) և «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» (2002):
Այսօր Քրիստոֆեր Կոլամբուսը ապրում է Սան-Ֆրանցիսկոյում, ամուսնացած է , ունի 4 երեխա:
Ֆիլմագրություն
Արտաքին հղումներ
- Крис Коламбус (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Կոլամբուս» հոդվածին։ |
|
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)