«Հուլիոս Կեսար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.
}}
}}


'''Գայոս Հուլիոս Կեսար''' ({{lang-lat|Gaius Iulius Caesar}}, {{ԱԾ}}), [[Հին Հռոմ|հռոմեական]] պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է [[Փոքր Ասիա]]յում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր [[Իսպանիա]] պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին [[Գնեոս Պոմպեոս]]ի և [[Մարկոս Կրասոս]]ի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր [[Հռենոս]] գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական ([[հուլյան տոմար]]) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։
'''Գայոս Հուլիուս Կեսար''' ({{lang-lat|Gaius Iulius Caesar}}, {{ԱԾ}}), [[Հին Հռոմ|հռոմեական]] պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է [[Փոքր Ասիա]]յում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր [[Իսպանիա]] պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին [[Գնեոս Պոմպեոս]]ի և [[Մարկոս Կրասոս]]ի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր [[Հռենոս]] գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական ([[հուլյան տոմար]]) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։


Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մթա 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենը անցավ Ռուբիկոն գետը որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունթքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթւոն թողնող դիրք ձեռք բերել իր համար։
Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մթա 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենը անցավ Ռուբիկոն գետը որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունթքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթւոն թողնող դիրք ձեռք բերել իր համար։

07:35, 23 փետրվարի 2017-ի տարբերակ

Հուլիոս Կեսար
Հռոմեական հանրապետության Իմպերատոր
Հուլիոս Կեսար
Լրիվ անունGaius Iulius Caesar
Զինվորական կոչումMilitary tribune? և Իմպերատոր (Հին Հռոմ)
Ծնվել է՝մ.թ.ա. 102 կամ մ.թ.ա. 100 թ.
ԾննդավայրՀռոմ
Մահացել է՝մարտի 15, մ.թ.ա. 44 թ. մարդասպանություն
Վախճանի վայրՀռոմ
Կեսարի տաճար
ԵրկիրՀին Հռոմ
ՀարստությունՀուլիոսներ, Կլավդիոսներ
ՆախորդՍուլլա Լուկիուս Կորնելիուս
ՀաջորդողՕկտավիանոս Օգոստոս
ԿանայքԿորնելիա Ցինիլլա
(մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69)
Պոմպեա Սուլլա
(մ.թ.ա. 68 - մ.թ.ա. 62)
Կալպուրիա Պիզոնիս
(մ.թ.ա. 59 - մ.թ.ա. 44)
ՏոհմJulii Caesares? և Հուլիոս Կլավդիոսներ
հռետոր, հիշատակագիր, կառավարիչ, Ancient Roman historian, բանաստեղծ, Ancient Roman priest, Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ, քաղաքական գործիչ, զորավար, գրող և պատմաբան
ՀայրԳայ Հուլիուս Կեսար
ՄայրԿոտտա ընտանիքից
ԵրեխաներՀուլիա Կեսար[1][2][3][…], Կեսարիոն[2][4] և Օկտավիանոս Օգոստոս[2]
Հավատքհին հռոմեական կրոն
Պարգևներ
Առողջական վիճակէպիլեպսիա

Գայոս Հուլիուս Կեսար (լատին․՝ Gaius Iulius Caesar, ոչ վաղ քան հուլիսի 12, մ. թ. ա. 100 և ոչ ուշ քան հուլիսի 13, մ. թ. ա. 100, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[8] - մարտի 15, մ. թ. ա. 44[5][6][7][…], Պոմպեոսի թատրոն, Հռոմեական Հանրապետություն[9][10]), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր Հռենոս գետը և արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։

Այս ձեռքբերումները շնորհեցին նրան հավասարը չունեցող ռազմական ուժ, որը սկսեց սպառնալիք հանդիսանալ նույնիսկ Պոմպեոսի համար, որը վերականգնել էր իր տեղը Սենատում Կրասոսի մահվանից հետո մթա 53 թվականին։ Երբ ավարտվեց Գալլական պատերազմը Սենատ պահանջեց որպեսզի Կեսարը հանձնի իր լեգեոները, ինչը վերջինս հրաժարվեց անել և փոխարենը անցավ Ռուբիկոն գետը որը սահման էր հանդիսանում Գալլիայի և Իտալիայի համար, սրանով սկիզբ դնելով քաղաքացիական պատերազմի։ Արդյունթքում Կեսարը հաղթեց պատերազմը և կարողացավ ահռելի ազդեցույթւոն թողնող դիրք ձեռք բերել իր համար։

Գրել է պատմական, քերականական երկեր, բանաստեղծություններ։ Մ.թ.ա. 47-ին արշավել է Փոքր Ասիա, պարտության մատնել Միհրդատ VI Եվպատորի որդի Փառնակեսին, այնուհետև մասնատել Փոքր Հայքը (փոքր մասը թողել է Գաղատիայի չորրորդապետ և Փոքր Հայքի նախկին թագավոր Դիեոտարոսին, մեծ մասը հանձնել Կապադովկիայի թագավոր Արիոբարզանեսին), Փոքր Ասիայում անցկացրել վարչական փոփոխություններ, առանձնաշնորհումներ ևն, որոնք ամրապնդել են հռոմեական տիրապետությունն արևելքում և ամրացրել սահմանները Մեծ Հայքի ու Պարթևաստանի հետ։ Կյանքի վերջին շրջանում Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով Հայաստանի վրայով արշավելու էր Պարթևաստան։ Հուլիոս Կեսարին դավադրաբար սպանել են (Մարկոս Բրուտոսը) Ծերակույտի նիստում։

Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello Gallico, 7 հատոր որոնք, պատմում են Գալիայում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello civili, 3 հատոր որոնք, պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։ Շատ բաներ նրա մասի հայտնի են Կիկերոնի հարապարակախոսություններից և Գայուս Սալյուստիուս Կրիսպոսի պատմական գրվածքներից։ Հետագայում Կեսարի կյանքը գրի են առել նաև Պլուտարքոսը և Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը իրենց «Զուգահեռ կյանքեր» և «Տասներկու Կեսարների Կյանքը» գրքերում։

Քաղաքական կացությունը Հռոմում

Լուկիոս Կոռնելիոս Սուլլա

Մ.թ.ա. 89 թ. Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը Հռոմին պատերազմ հայտարարեց։ Նրա զորքերը գլխովին ջախջախեցին հռոմեական շտապ կազմավորված ջոկատները, գրավեցին Վիֆինիան և նույնիսկ հռոմեական պրովինցիա Ասիան։ Պոնտական նավատորմը հսկողության տակ էր վերցրել Էգեյան ծովի կղզիները, իսկ բանակը ցամաքով Թրակիայի և Մակեդոնիայի միջով ներխուժել էր Հունաստան։ Տեղի բնակչությունը հոգնած հռոմեական լծից ցնծությամբ էր ընդունում պոնտական զորքերը։ Միհրդատի հրամանով սրի քաշվեցին հռոմեական պաշտոնյաները, վաշխառուներն ու առևտրականները։ Սպանվածների թիվը կազմում էր մոտ 80 000 մարդ, որոնց ունեցվածքը բաժանվեց տեղի քաղաքացիներին, իսկ ստրուկներն ազատ արձակվեցին։

Միհրդատը ծագում էր Ալեքսանդր Մակեդոնացու ազգից։ Նա իր ժամանակի ամենակրթված մարդկանցից էր, տիրապետում էր 22 լեզուների։ Նա երազում էր ստեղծել հզոր մի թագավորություն, որը կլիներ հելլենական դինաստիաների ժառանգորդը։ Կնության վերցնելով հայոց թագավոր Տիգրանի դստերը նա ձեռք բերեց հզոր դաշնակից ի դեմս Տիգրանի։ Սակայն նրա երազանքը բախվում էր մի անհաղթահարելի խոչընդոտի՝ հռոմեական պետությանը։

«Միհրդատը, Պոնտոսի թագավորը, այր էր որի մասին ոչ կարելի է լռել, ոչ էլ խոսել արհամարհանքով, պատերազմում վճռական, քաջ ու հաջողակ մարտիկ էր, մտածողությամբ՝առաջնորդ իսկ հռոմեացիների հանդեպ ատելությամբ՝ երկրորդ Հննիբալ»,- գրում է հռոմեացի պատմիչ Վալերի Պատրեկուլան։

Հառնեց կարևոր մի հարց, ո՞վ էր գլխավորելու հռոմեական զորքը Միհրդատի դեմ, արիստոկրատների թե՞ դեմոկրատների ներկայացուցիչը։ Կուսակցությունը, ում ձեռքը կընկներ սպասվող ավարը, իր իշխանությունը կհաստատեր Հռոմում։ Արիստոկրատներն առաջարկեցին Լուցիոս Կոռնելիոս Սուլլային, դեմոկրատները՝ Գայոս Մարիոսին։ Սակայն Սուլլան, որը նաև կոնսուլ էր, բռնությամբ հաստատեց իր իրավունքը, օրենքից դուրս հայտարարելով Մարիոսին, հավաքեց լեգիոններն ու մեկնեց Միհրդատի դեմ։

Մ.թ.ա. 87 թ. Մարիոսն իր զինակիցների հետ ներխուժեց Հռոմ։ Նրանք հինգ օր շարունակ սրի էին քաշում առանց պաշտպանության մնացած արիստոկրատներին։ Մարիոսն արգելեց թաղել սպանվածներին, իսկ սպանված սենատորների գլուխներն ի ցույց էին դրվել Հռոմի հրապարակում։

Մ.թ.ա. 83 թ. հաջող ավարտի հասցնելով Միհրդատի դեմ արշավը, Սուլլան սկսեց հաշվեհարդարը դեմոկրատների ջոկատների հետ՝ սկիզբ դնելով առաջին հռոմեական քաղաքացիական պատերազմին։

Մթա. 82 թ. Սուլլան գրավեց Հռոմը։ Նա գերազանցեց Մարիոսին իր դաժանությամբ, նրա հաշվեհարդարը երկար մնաց սարսափած հռոմեացիների հիշողության մեջ։ Սուլլան հայտարարեց «պրոսկրիպցիաներ»՝ օրենքից դուրս հայտարարված քաղաքացիների ցուցակներ։ Ցուցակներում հայտնված քաղաքացիներն իրենց ընտանիքների, երեխաների ու ծերերի հետ դատապարտված էին մահվան։ Նա նվիրատվություն նշանակեց նրանց, ովքեր կսպանեն, դրամ նրանց, ովքեր կմատնեն և պատիժ նրանց, ովքեր կթաքցնեն անօրեններին։ Սուլլան չբավարարվեց միայն Հռոմով, նույնը սպասվում էր նաև իտալական մյուս շրջանների բնակիչներին։ Սպանվածների ունեցվածքը յուրացնում էին Սուլլան և իր մտերիմ համախոհները։

Երբ մթա 78 թ նա մահացավ, Իտալիայում բոլորը ազատ շունչ առան։

Մթա 83 թ Կեսարն ամուսնանում է Մարիոսի համախոհներից մեկի և Սուլլայի թշնամու՝ Ցիննայի դստեր հետ։ Մարիոսի մահից հետո Սուլլան պահանջում է, որ Կեսարն ամուսնալուծվի, սակայն, նույնիսկ պրոսկրիպցիաների ցուցակներում հայտնվելու վտանգը չստիպեց նրան թողնել իր կնոջը։

Ըստ Սվետոնիոսի Սուլլան ասել է «Այս Կեսարի մեջ բազմաթիվ Մարիոսներ են նստած» և «Վախեցեք վատ գոտևորված տղայից», նկատի ունենալով երիտասարդ Կեսարի գոտին թույլ կապելու սովորությունը։

Գայոս Մարիոս, Կեսարի մորեղբայրը

Մթա 75 թ Կեսարը մեկնում է Հռոդոս ուսումնասիրելու հռետորական արվեստ, սակայն ճանապարհին նրան գերի են վերցնում կիլիկիացի ծովահենները։ Մինչ նրա ընկերները հավաքում էին 20 տաղանդ, նա փորձարկում էր իր ճարտարախոսության ուժը ավազակների վրա։ Մեկ ամիս հետո, ազատվելով գերությունից նա Միլեթում հավաքելով նավատորմ գրավեց ծովահենների կղզին և մահապատժի ենթարկեց բոլորին։ Սակայն, հաշվի առնելով իրեն առևանգողների բարի վերաբերմունքն իր նկատմամբ, նա հեշտացրեց մահապատիժը, արագացնելով նրանց վախճանը։

Այստեղից է սկսվում հայտնի «Կեսարի գթասրտության քաղաքականությունը» (clementia)։ Մինչև մթա 74 թ Կեսարը մասնակցում է Միհրդատի դեմ պատերազմին։ Մթա 73 թ-ին կոոպերացիայի կարգով ընտրվում է պոնտիֆիկ քրմերի կոլեգիայի անդամ։ Շատ չանցած նա ստանում է զինվորական տրիբունի պաշտոն։ Մթա 69 թ մահանում է նրա կինը՝ Կորնելիան։ Մթա 68 թ ընտրվում է քվեստոր։

Մթա 65 թ ընտրվում է էդիլ։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում Հռոմի առօրեական կյանքի կազմակերպումը՝ քաղաքային շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և այլն։ Նա կազմակերպում է թանկարժեք ու շքեղ ներկայագումներ, գլադիատորական մարտեր, հասարակական ճաշկերույթներ։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ տարվա վերջին նա սնանկանում է (նրա անձնական պարտքը կազմում է 100 ոսկե տաղանդ)։

Մթա 63 թ Կեսարն ընտրվում է մեծ քուրմ (pontifex maximus)։ Մթա 62-60 թթ Կեսարը տեղակալ էլ հռոմեական պրովինցիա Իսպանիայում։ Մթա 60-ին նա Հռոմ է վերադառնում որպես հարուստ մարդ, թեև մեկնելուց առաջ այնպես էր խճճված պարտքերի մեջ, որ պարտատերերը չէին ուզում նրան թողնել Հռոմից դուրս։

Հրաժարվելով հաղթահանդեսից, նա մտավ Հռոմ և առաջարկեց իր թեկնածությունը առաջիկա կոնսուլային ընտրություններում։ Որպես երկրորդ կոնսուլ, Կեսարի հակառակորդներն առաջարկեցին Մարկոս Բիբուլին։

Ընտրություններից առաջ Հռոմի 3 ամենաազդեցիկ քաղաքական գործիչները՝ Պոմպեոսը, Կրասոսը և Կեսարը գաղտնի համաձայնություն կնքեցին որը պատմության մեջ է մտել Առաջին եռապետություն անվամբ։

Իսպանիայի կառավարիչ և վերադարձը դեպի Հռոմ

Հռոմեական դրամ Հուլիոս Կեսարի պատկերով, որը հատվել է մթա 44 թվականի փետրվար և մարտ ամիսներին:

Շուրջ քսանամյա ծառայությունից հետո՝ Ք. ա. 62 թվականին, արդեն բազմափորձ ու հմուտ քաղաքական և ռազմական գործիչը նշանակվում է Հռոմի ծայրագավառներից մեկի՝ Իսպանիայի կառավարիչ։ Նրան հաջողվում է կարճ ժամանակում հնազանդեցնել տեղի ապստամբական ուժերին, կարգավորել պրովինցիայի տնտեսական և քաղաքական կացությունը և նրա անմիջական կապը կենտրոնի՝ Հռոմի հետ։

Հին Հռոմում մ.թ.ա 62 թվականի դեկտեմբերին կանայք տոնում էին «Բարի աստվածուհու» օրը։ Ըստ ավանդույթի' նրանք հավաքվել էին Հուլիոս Կեսարի տանը։ Հանկարծ աղմուկ լսվեց։ Պարզվեց, որ Կեսարի մայրը' Ավրելիան, հայտնաբերել էր, որ տանը զգեստավորված տղամարդ կա Պոմպեայի մոտ։ Խախտում կատարողն առանց դժվարության փախավ հավաքատեղից, սակայն նրա անունը գաղտնիք չմնաց։ Դա երիտասարդ արիստոկրատ Կլոդիոսն էր։ Այդ անունը հռոմեացիներին քաջ ծանոթ էր։ Նա Հռոմի «ոսկյա երիտասարդության» առաջնորդն էր։ Ի վերջո նա կանգնեց դատարանի առջև, սակայն Կեսարը ոչ միայն չմեղադրեց Կլոդիոսին, այլև հայտարարեց, թե ոչինչ չգիտի մեղադրվողի զանցանքի մասին։ Բայց դա չխանգարեց, որ նա բաժանվի կնոջից։ Այն հարցին, թե ինչու բաժանվեց, նա պատասխանեց. «Կեսարի կինը պետք է կասկածից դուրս լինի»։

Ք. ա. 61 թ. Հուլիոս Կեսարը վերադարձավ Հռոմ և ընտրվեց կոնսուլ։ Սակայն Կեսարի գերագույն նպատակը Հռոմում միահեծան իշխանության հասնելն էր։ Այդ ճանապարհին նրա առաջին քայլը Հռոմի երկու այլ ազդեցիկ քաղաքական և ռազմական գործիչների՝ Մարկոս Կրասոսի և Գնեոս Պոմպեոսի հետ եռապետություն կազմելն էր։

Մ.թ.ա 60 թվականին Կլոդիոսը ձգտում էր դառնալ ժողովրդական տրիբուն։ Նրա ջանքերը ապարդյուն չէին։ Թեև բարձր խավի հասարակությունը ատում էր նրան, բայց հանրաճանաչություն Կեսարը նվաճեց։ Կեսարը դարձավ կոնսուլ և ընդառաջեց Կլոդիոսին «որդեգրվել» ժողովրդի կողմից։ Սկզբում Կլոդիոսն ընդունում էր օրենքներ, որոնք շահավետ էին եռապետությանը, իսկ հետո այնքան ինքնուրույնություն ցուցաբերեց, որ արդեն սպառնում էր Կեսարին և Պոմպեոսին։ Նա ձեռքից մաքուր չէր և փող էր վերցնում օտարերկրյա հարուստներից, որոնք շահագրգռված էին Հռոմի աջակցությամբ։ Իր հասցեին սպառնալիքները Կլոդիոսն օգտագործում էր որպես առիթ ստեղծելու զինված ջոկատներ։ Նա ամեն տեղ ներկայանում էր զինված ջոկատներով։ Վերջիններս սկսեցին քամահրել իրենց հակառակորդներին, և սարսափը սողոսկեց Հռոմի խաղաղ ժողովրդի մեջ։

Կլոդիոսն իր ջոկատներն օգտագործում էր ոչ միայն անձի անվտանգության և քաղաքական նպատակներով, այլև զբաղվում էր ուրիշի ունեցվածքն ու տարածքները խլելով։ Նա իրեն դրության տեր զգալով' խառնվում էր միջազգային և պետական գործերին, հակառակվում Պոմպեոսին և նույնիսկ նրա մոտ ուղարկում մարդասպանների։ Պոմպեոսը չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Նա գտավ Կլոդիոսից ոչ պակաս անսանձ մի մարդու' Միլոնին, որն էլ զինված իր մարդկանցով դուրս եկավ Կլոդիոսի դեմ։ Սկսվեց իսկական կռիվ։ Փայլատակվեցին դաշույնները։ Կլոդիոսը վիրավորվեց։ Նրան տեղափոխեցին մոտակա պանդոկը։ Այնտեղ էլ Միլոնի զինվորները վերջ տվեցին նրա անփառունակ կյանքին։

Հուլիոս Կեսարը, որը համարվում է առաջին եռապետության նախաձեռնողն ու կազմակերպիչը հետապնդում էր որոշակի քաղաքական նպատակներ, և նրան պակասում էր Պոմպեոսի քաղաքական հեղինակությունն ու Կրասոսի անսահաման հարստությունը (Կրասոսն ամենահարուստ մարդն էր ողջ Հռոմում)։

Իսկ Կրասոսին ու Պոմպեոսին գայթակղում էր Կեսարի համարձակ միտքը և կամային որոշումներ կայացնելու ունակությունը։

Կիկերոնը հավատացնում էր, որ տարիների ընթացքում Կեսարի մեջ հասունանում էր թագավորական իշխանությունը վերականգնելու և զավթելու գաղափարը։

Գալլիական պատերազմը

Ք. ա. 50-ական թվականներին Հուլիոս Կեսարը նվաճողական գործողություններ է իրականացնում Գալիայում՝ արդյունքում զավթելով ողջ Անդրալպյան Գալիան (ներկայիս Ֆրանսիայի տարածքը)։ Այդ ընթացքում Մարկոս Կրասոսը ռազմական գործողություններ էր մղում արևելքում։ Ք. ա. 53 թ. Միջագետքի Խառան քաղաքի մոտ պարթևական զորքերը գլխովին ջախջախում են հռոմեական բանակը։ Զոհվածների թվում էր նաև հրամանատարը՝ Մարկոս Կրասոսը։ Վերջինիս գլուխը բերվում է Արտաշատ, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվում էր պարթևական Օրոդես արքան, և ի ցույց է դրվում թատրոնում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ներկայացման ընթացքում։

Կոնսուլության ավարտից հետո որպես պրոկոնսուլ Կեսարը մեկնում է Գալլիա։ Գալլիական պատերազմի սկսվելու պատճառ եղավ մթա 58 թ կելտական ցեղերի մասսայական վերաբնակեցումը։ Հելվետների դեմ հաղթանակից հետո պատերազմ սկսվեց Գալլիա ներխուժած գերմանական ցեղերի դեմ։

Մթա 57-ին սկսվում է բելգերի հպատակեցումը։ 3 տարի տևած պատերազմի արդյունքում Կեսարը բազմապատկեց իր ունեցվածքը, և իր քաղաքական ազդեցությունը։

Մթա 55-ին Կեսարը հաշվեհարդար էր տեսնում ժամանակակից Ֆլանդրիայի տարածքը ներխուժած որոշ գերմանական ցեղերի հետ և կարգուկանոն էր հաստատում տարածքում։ Մթա 55-ի ամռանը և հաջորդ տարի Կեսարը էքսպեդիցիա է կազմակերպում դեպի Բրիտանիա։ Սակայն հանդիպելով տեղաբնակների կատաղի հակահարվածին Կեսարը ձեռնունայն վերադառնում է Գալլիա։

Մթա 53-52 թթ շարունակվում էր Գալլիական ցեղերի դիմադրությունը։ Կեսարի լեգիոնները ստիպված էին մարտեր մղել անտառներում թաքնվող և հանկարծակի հարձակվող գալլիական ջոկատների դեմ։ Սակայն Կեսարի նման հմուտ և հեռատես զորավարը մեկը մեկի հետևից կարճ ժամանակում հնազանդեցնում էր տեղաբնակներին։

Վերցինգետորիքսը հանձնվում է Կեսարին

Մ.թ.ա. 52-ին գալլիական ապստամբության գլուխ էր կանգնել արվերների առաջնորդ Վերցինգետորիքսը։ Նրա ջոկատներն արագ մեծանում էին գալլիական մյուս ցեղերի հաշվին։ Հռոմեացիների դեմ Վերցինգետորիքսն օգտագործում էր «այրված հողի» տակտիկան։ Նրա զինվորներն այրում և ամայացնում էին բնակավայրերն ու ցանքատարածությունները զրկելով հռոմեական զորքը սննդից և այլ տնտեսական պաշարից։ Վերցինգետորիքսի հաջողության համբավը տարածվում էր գալլիայով մեկ և նրա շուրջը հավաքում նորանոր մարտիկներ։

Ի վերջո Կեսարի զորքը շրջապատում է ապստամբներին և նրանց առաջնորդին Ալեզիայում։ Մեկամսյա շրջապատումից հետո Կեսարի զորքը ջախջախում է ոչ միայն պաշարվածներին, այլ նաև օգնության հասած գալլիական լրացուցիչ ջոկատները և գերի է վերցնում Վերցինգետորիքսին։ Վերցինգետորիքսի ապստամբության անկումից հետո գալլիական ցեղերը վերջնականապես հնազանդեցվեցին մ.թ.ա. 50 թվականին։ Գալլիական պատերազմի մասին մանրամասն գրել է ինքը՝ Հուլիոս Կեսարը, սենատին ուղղված իր զեկույցներում և իր լեգատներին հասցեագրված նամակներում։

Գալլիական հաղթարշավը մեծացրեց Կեսարի փառքը Հռոմում։ Նույնիսկ նրա ոխերիմ հակառակորդները՝ Կատուլը և Կիկերոնն ընդունեցին նրա արտասովոր ռազմական տաղանդը և կամքը։

Կեսարի զինվորները

Ինչ վերաբերում է Պոմպեոսին, ապա նրան խստորեն անհանգստացնում էր Կեսարի ազդեցության օրեցօր ընդլայնումը։ Ուստի նա սենատի անունից Կեսարից պահանջում է վայր դնել իր լիազորությունները և զորացրել բանակը։ Սակայն Կեսարը կտրականապես մերժում է, չնայած քաջ գիտակցում էր, թե իր մերժումը ինչ հետևանքներով է հղի։ Արդարև, սենատի արձագանքը չի ուշանում. Կեսարը հայտարարվում է հայրենիքի թշնամի։

Քաղաքացիական պատերազմը

Ք. ա. 49 թ. իր զորքով անցնելով հյուսիսային սահմանը՝ Ռուբիկոն գետը, որը միաժամանակ իր լիազորությունների սահմանագիծն էր, Հուլիոս Կեսարը մտնում է Իտալիա, գրեթե առանց դիմադրության գրավում Հռոմը և հռչակվում ժամանակավոր դիկտատոր։ Սկսվում է քառամյա (Ք. ա. 49-45) քաղաքացիական պատերազմը Պոմպեոսի գլխավորած սենատի զորքերի և Կեսարի բանակի միջև, որն ավարտվում է վերջինիս անվերապահ հաղթանակով։ Պոմպեոսը փախչում է Եգիպտոս, որտեղ և սպանվում է Կեսարի համախոհների կողմից։

Կեսարի համբավը և մարտունակ բանակն անհանգստացնում էին նրա քաղաքական հակարակորդներին։ Կեսարը սենատից պահանջում էր երկարաձգել իր պրոկոնսուլության ժամկետը մինչև մթա 48 թիվը։ Սակայն, մթա 49 թ ընտրված կոնսուլները կոչ արեցին Կեսարին վայր դնելու լիազորությունները, հակառակ դեպքում նրան հայտարարել հայրենիքի թշնամի, որը պետական հեղաշրջում է ծրագրում։ Պոմպեոսը դիմեց վճռական քայլերի, կանչելով իր վետերաններին։ Հռոմը լցվեց զինվորներով։ Մթա 49 թ հունվարի 10-ին ունենալով 5 000 հետևակ և 300 հեծյալ Կեսարն անցնում է Ռուբիկոն գետը և փաստորեն սկսում քաղաքացիական պատերազմը։

Քաղաքացիական պատերազմը երկու կեսի բաժանեց Հռոմեական կայսերությունը՝ պոմպեոսականների և կեսարյանների։ Պոմպեոսը ներկայացնում էր կայացած և պահպանողական հռոմեական ազնվականության շահերը, Կեսարը բերում էր Հռոմի համար նոր, անհասկանալի և խորթ գաղափարախոսություն։

Քաղաքացիական պատերազմի վերջակետը դրվեց մթա 48 թ հունիսի 6-ին Ֆարսալի ճակատամարտում, ուր Կեսարի փոքրաքանակ և հոգնած զորքը լիովին ջախջախեց Պոմպեոսի մեծաքանակ լեգիոնները։

Պոմպեոսը փախավ Սամոս, այնտեղից էլ ուղևորվեց Եգիպտոս, սակայն չհասած նրան գլխատեցին Կեսարի համախոհները։

Հասնելով Եգիպտոս, Կեսարը մնաց այնտեղ համարյա մեկ տարի, վերջնականապես ենթարկելով Եգիպտոսը և մաքրելով իր հակառակորդներից։

Եգիպտոս ներխուժած Կեսարը պարտության է մատնում եգիպտական զորքին և երկրի գահը շնորհում Կլեոպատրա 7-րդին։ Ապա, անցնելով Փոքր Ասիա, նա պարտության է մատնում նաև Միհրդատ Եվպատորի որդուն՝ Փառնակեսին։ Այս հաղթանակի մասին սենատին հղված հակիրճ տեղեկատվությունը՝ Veni, vidi, vici (Եկա, տեսա, հաղթեցի), հետագայում թևավոր խոսք է դառնում։

Սպանությունը

Մթա 46 թ հուլիսին կեսարը վերադառնում է Հռոմ, սակայն մի քանի ամսից մեկնում է Իսպանիա, ուր նրան սպասվում էր վճռական կռիվ պոմպեոսականների դեմ։ Մթա 45 թ մարտի 17-ին Մունդայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը կարող էր լինել վերջինը Կեսարի համար, սակայն մեծ ջանքերի գնով նա խլում է հաղթանակը թշնամու ձեռքից։ Վերադառնալով Հռոմ Կեսարը սկսում է ակտիվորեն վերակազմավորել երկրի կարգը, հայտարարում նոր օրենքներ, սակայն մթա 44 թ մարտի 15-ին սենատի նիստերի դահլիճում դավադրաբար սպանվում է։ Դավադրության ղեկավարներից էր Մարկոս Յունիոս Բրուտոսը, որն ըստ ասեկոսների Կեսարի անօրինական զավակն էր։

Ք. ա. 44 թ. Հուլիոս Կեսարը սենատի կողմից հռչակվում է ցմահ դիկտատոր և ստանձնում երկրի բոլոր զորքերի հրամանատարությունը, ինչպես նաև ստանում է մշտապես դափնեպսակ և ծիրանի կրելու իրավունք։ Իսկ ժողովրդի կողմից նա արդեն ճանաչվում էր «հայր հայրենյաց» պատվանունով։

Հռոմի արտաքին հզորության ամրապնդմանը զուգընթաց՝ Կեսարը զարգացնում է երկրի ներքին տնտեսական կյանքը, կարգավորում ծայրագավառների կառավարումը, անցկացնում վարչական, դրամական, տոմարական բարեփոխումներ։

Կեսարի սպանությունը

Իր հայացքներով լինելով հանրապետական՝ նա, ըստ էության, դարձավ միանձնյա ինքնակալ՝ պահպանելով իր քաղաքական գործունեության բնորոշ գիծը՝ տարբեր գաղափարական խմբավորումների միջև խուսանավելու ունակությունը, որն այդպես էլ կոչվեց՝ կեսարականություն։ Հակառակ իր նախորդների՝ Կեսարը ոչ թե հալածում էր իր քաղաքական հակառակորդներին, այլ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել և իր կողմը գրավել նրանց։ Սակայն այդ ևս չփրկեց նրան դավադիր ուժերի՝ թիկունքից հասցրած հարվածից։

Ք. ա. 44 թ. մարտի 3-ին նրա միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետականները նրա մտերիմներից մեկի՝ Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ դավադրություն կազմակերպեցին և սենատի շենքում սպանեցին նրան։

Գրական աշխատանքները

Հուլիոս Կեսարը բեղմնավոր գրիչ ուներ. հեղինակել է բանաստեղծություններ, ճառեր, պատմագիտական երկեր, որոնցից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր Գալլական պատերազմի մասին» և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» եռահատոր երկերը։

Հուլիոս Կեսարն իրեն համարում էր Վեներա աստվածուհու հետնորդը. «Նա կյանք մտավ և ավարտեց այն' ինչպես Աստված»,- ասվել է նրա մասին։ Հաղթանակած զորավարին և նրա փառապանծ զորքին հինգ անգամ ցնծությամբ է դիմավորել Հին Հռոմը։ Կեսարը հաղթանակներ է տարել Գալլիայում, Եգիպտոսում, Աֆրիկայում և Ասիայում։ Հաղթող հերոսը թուլություն ուներ գեղեցիկ սեռի հանդեպ։ Հաղթահանդեսներին նրա մասին երգում էին. «Թաքցրե'ք կանանց, քաղաք է մտել ճաղատ անառակը»։

Կեսարի «Գալլիական Պատերազմներ» հուշատետրի 1783 թվականի հրատարակությունը

Կեսարը պաշտոնապես ամուսնացել է չորս անգամ, իսկ սիրուհիներին թիվ ու հաշիվ չկար։ Նրան համարում էին «բոլոր կանանց ամուսին»։ Կայսեր սիրուհիների թվում էին նաև Մավրիտանիայի թագուհի Էվնոյան և հայտնի Կլեոպատրան, որը Կեսարից փոքր էր 32 տարով։ Հենց Կլեոպատրային էր վիճակված Կեսարին պարգևել միակ արու զավակը' Կեսարիոնին, որին սակայն, վիճակված չէր Հռոմի տիրակալը դառնալ։ Արիստոկրատները ատում էին Կեսարին կրկնակի' իրենց արտոնությունները վերացնելու և իրենց կանանց գայթակղելու համար։ Ի դեպ, Կեսարին սպանողներից

Բրուտոսը նրա սիրուհու' ազնվազարմ Սերվիլիայի որդին էր։ Կեսարն ի սկզբանե վատառողջ էր, ուներ թույլ կազմվածք, տառապում էր գլխացավերով և ընկնավորության նոպաներով։ Սակայն դա չէր խանգարում նրան ակտիվ զինվորական կյանք վարել։ Անընդհատ արշավանքներով, աղքատիկ սննդով, զրկանքներով և դժվարություններով մեծ զորավարը փորձում էր հաղթել իր թուլությունը և կոփել տկար մարմինը։ Միայն Գալլիայում, տասնամյա պատերազմի ընթացքում Կեսարը գրավել է 800-ից ավելի քաղաք, կռվել 3 միլիոն մարդու դեմ։ Հաճախ ինքն էր մասնակցում ձեռնամարտերին' խիզախության օրինակ ծառայելով հասարակ զինվորների համար։ Չնայած իր բազմաթիվ արատներին' Հուլիոս Կեսարը մեծ, վեհաշուք անձնավորություն էր, վառ անհատականություն, նշանավոր պետական գործիչ ու անպարտ զորավար։

Արտաքինն ու սովորությունները

Գայոս Հուլիոս Կեսարը պատկանում էր Հուլյանների պատրիկյան տոհմին։ Ինքն իսկական հռոմեացուն բնորոշ հպարտությամբ իր տոհմը տանում հասցնում էր մինչև Հռոմի առասպելական հիմնադիրներն ու նույնիսկ աստվածները։ Ծնվել է Քվինտիլիոս ամսին, որը հետագայում իր անվամբ հուլիս անվանվեց։ Կեսարի կյանքի հիմնական դեպքերն ու իրադարձություները շարադրել են Սվենտինոսը և Պլուտարքոսը։ Ըստ Սվենտինոսի վկայության Կեսարը բարձրահասակ էր, լավ կազմվածքով, մաշկը՝ սպիտակ։ Աչքի էր ընկնում գերազանց առողջությամբ, միայն կյանքի վերջին տարիներին տառապում էր ընկնավորությամբ, հաճախ նոպաներ էր ունենում և ուշագնաց լինում։

Պլուտարքոսը լրիվ հակառակ տեղեկություն է հաղորդում Կեսարի մասին։ Ասում է, որ նա ունեցել է թույլ կազմվածք, միշտ հետևել է իր արտաքին տեսքին, սափրել է դեմքի մազերը։ Կեսարը ճաղատ էր, այդ պատճառով էլ չէր հրաժարվում մշտապես գլխին դափնեպսակ կրելու պատվից։ Հագնում էր թևքերին ծոփքեր ունեցող տունիկա։ Նա սիրում էր ճոխություն և շքեղություն։

Կեսարի կիսանդրին

Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը հատկապես հիշատակում է Նեմի լճափին գտնվող Կեսարի շքեղ ամառանոցը, գեղեցիկ ու խելացի ստրուկներ գնելու սովորությունը։ Կեսարը մեծ սեր ուներ մարգարիտների նկատմամբ։ Երբ նա արշավում էր Բրիտանիա, այնտեղից բերում էր մարգարիտներ և ադամանդներ, որոնք նա կրում էր իր հագուստին՝ ուսերից մեկի վրա։ Նույնիսկ արշավանքներ մեկնելուց Կեսարը իր համար շքեղություն և հարմարավետություն էր ստեղծում, երբեք գետնի վրա իր վրանը չէր խփում, այլ՝ մարմարե խճաքարերի վրա։ Վրանի մի հատվածը նախատեսված էր Կեսարի հանգստի և սիրուհիների համար, իսկ երկրորդ հատվածը, որտեղ նա սիրում էր դնել նշանավոր փիլիսոփաների և մեծ մարդկանց կիսանդրիներ՝ նախատեսված էր ռազմական ժողովների, դիվանագիտական քննարկումների և հռետորական զրույցների համար։ Կեսարն իր վրանում միշտ սիրում էր տեսնել Ալեքսանդր Մակեդոնացու կիսանդրին։

Կեսարը սարսափելի կնամոլ էր, նա նույնիսկ կապված էր իր եռապետ գործընկերների՝ Պոմպեոսի և Կրասսոսի կանանց հետ։ Չնայած Կեսարի կյանքում շատ կանայք են եղել՝ նրա օրինական երեք կանանցից՝ Պոպպեան, Կոռնելիան, Կալպուրնիան, անհաշիվ սիրուհիները, բայց նա ամենաշատը սիրել է իր ապօրինի որդու՝ Բրուտոսի մորը՝ Սերվիլիային։ Կեսարը սիրուհիների ընտրության հարցում ևս նրբաճաշակ էր, նրա սիրուհիների շարքում էին անվանի կանայք՝ սկսած թագուհիներից վերջացրած հռոմեացի պատրիկուհիներով (պատրիկուհի՝ հռոմեացի ազնվազարմ կին)։ Նրա ամենահայտնի սիրուհիներն էին Մավրիտանիայի թագուհի Էվնոյան և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, որին ևս Կեսարը շատ է սիրել։

Ահա թե ինչ են գրում նրա կենսագիրները. «Նա կենակցում էր Նիկոմեդեսի հետ և Հռոմում նրան անվանում էին «Բյութանիայի թագուհի»։ Մի անգամ սենատում, երբ նա խոսում էր Բյութանիայի Նիկոմեդես թագավորի մասին, Կիկերոնն ընդհատում է և ասում. «Բոլորին հայտնի է, թե ինչ է նա քեզ տվել և ինչ ես նրան տվել դու»։ Նիկոմեդեսի հետ ունեցած երկարատև հանդիպումները պատճառ հանդիսացան նաև ծաղրական երգերի. «Գալլերին Կեսարն է նվաճել, Կեսարին՝ Նիկոմեդեսը», կամ «Պոմպեոսը մեզ թագավոր, Կեսարը՝ պիղծ թագուհի»։ Կեսարն ամուսնացել է չորս անգամ, իսկ սիրուհիներին թիվ ու հաշիվ չկար։ Հռոմեացիները ծաղրով և ատելությամբ նրան անվանում էին «բոլոր կանանց ամուսին և բոլոր ամուսինների կին»։ Կեսարի «արժանի հետևորդները» դարձան Տիբերիոսը, Կալիգուլան, Կլավդիոսը, Ներոնը, Գալբան և Հռոմի բազմաթիվ այլ գահակալներ։

Կեսարն ընդհանրապես թուլություն չուներ ոգելից խմիչքի նկատմամբ, խմում էր շատ քիչ։ Մի առիթով Կատոնը գրել է «Կեսարը բոլորի փոխարեն մենակ իրականացրեց պետական հեղաշրջումը, քանի որ գինեսթափ էր»։

Հուլիոս Կեսարի կիսանդրին

Կեսարը չափազանց հարուստ էր, նա հարստացավ քաղաքներ ու երկրներ գրավելով, թագավորություններ սակարկելով։ Չնայած փառասիրությանը՝ Կեսարը բարյացակամ վերաբերմունք ուներ իր զինվորների և լեգատների նկատմամբ։ Մի անգամ գիշերով Գայոս Օպպիոսի հետ անցնում էր մի անտառի միջով, Օպպիոսն իրեն վատ էր զգում, Կեսարը իր անկողինը նրան զիջեց, իսկ ինքը քնեց գետնի վրա։ Հետագայում նա այս առիթով ասում էր. «Պատվավորը պետք է հատկացնել ուժեղագույններին, իսկ անհրաժեշտը՝ ամենաթույլերին»։ Հիրավի գոռոզություն և փառասիրություն կա Կեսարի այս մտքերում։ Այս պատճառով ժամանակակիցները նրան անվանում են չափավոր գթասիրտ։

Սվենտինոսը նշում է, որ Կեսարն ամեն ինչ ապշեցուցիչ էր անում։ Նա թեթև հագնված վարձու կառքով կտրելով օրական հարյուրավոր մղոններ՝ տարբեր հարցեր էր կարգավորում։ Նրա դիմացկունությունը չտեսնված էր։ Ռազմերթի ժամանակ նա միշտ շարժվում էր զորքի առջևից և անկախ եղանակային պայմաններից միշտ գլխաբաց էր, որ բոլորն իրեն ճանաչէին։ Նա երբեք առանց նախապես հետախուզության զորքը տվյալ ուղղությամբ չէր տանում։ Շատ դեպքում չվստահելով իր լեգատներին և կյանքը վտանգելով՝ նա ինքն էր գալլական զգեստ հագած կտրում անցնում հակառակորդի պահակակետերի միջով։ Անգամ մասնակցել է գալլական դրուիդների անտառային հավաքին՝ դրուիդի զգեստով։

Կեսարը որպես զորավար իր նախորդներին գերազանցում էր ամեն առումով՝ հատկապես զինվորների հետ ճիշտ շփվելու կարողությամբ։ Նա անձամբ ճանաչում էր բոլոր ցենտրուրիոններին, երկար ծառայած զինվորներին և մարտի ամենավճռական պահերին նրանց դիմում էր անուններով։ Նա խիստ էր և ներողամիտ, բոլորին սիրում էր պահել լարված դրության մեջ։ Զինվորների զգոնությունն ու պատրաստակամությունը ստուգելու համար սիրում էր թշնամու կեղծ հարձակման տագնապներ հայտարարել հատկապես վատ եղանակային պայմաններին և տոների ժամանակ։ Զինվորներին միշտ կոչում էր «զինակիցներ» անունով, որպեսզի նրանք իրենց ստորադաս չզգային։ Միշտ գեղեցիկ հռետորական ոճով ոգևորում էր զինվորներին, այդ պատճառով էլ արշավանքների ժամանակ ոչ մի զինվոր երբեք չդավաճանեց Կեսարին։ Անտարակույս Կեսար զորավարի մեջ միշտ խոսում էր Կեսար դիվանագետը։

Փաստեր

  • Հուլիոս Կեսարը սկսեց պսակ կրել, որպեսզի թաքցնի սկսված մազաթափությունը։[փա՞ստ]
  • Հուլիոս Կեսարի ստորագրությունը գնահատվում է 2 միլիոն դոլար, բայց այն դեռ ոչ ոք չի գտել։[փա՞ստ]

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հուլիոս Կեսար հոդվածին
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։