«Տեմեռնիկյան մաքսակետ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19. Տող 19.
* մետաղյա արտադրանքներ,
* մետաղյա արտադրանքներ,
* խունկ, միրգ։
* խունկ, միրգ։

<center><gallery caption="Պատկերասրահ" /></center>
== Պատկերասրահ ==


== Գրականություն ==
== Գրականություն ==
Տող 29. Տող 30.
* Золотов В. А., Хлебный экспорт России через порты Чёрного и Азовского морей в 60—90-е годы XIX в., Ростов н/Д., 1966.
* Золотов В. А., Хлебный экспорт России через порты Чёрного и Азовского морей в 60—90-е годы XIX в., Ростов н/Д., 1966.


== Ծանոթագրություններ ==
== Նշումներ ==
{{ծանցանկ}}
{{примечания}}


== Հղումներ ==
== Հղումներ ==

18:28, 21 փետրվարի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-24 05:08:27 ֆորմատով

Տեմեռնիկյան մաքսակետ, Ռուսական կայսրության XVII-XIX դարերի առևտրային կենտրոն, որը գտնվում է ներկայիս Դոնի Ռոստովի տարածքում։ Տեմեռնիկյան մաքսակետի իրավահաջորդ է համարվում Ռոստովի մաքսատունը[1]։

Պատմություն

Դոնի վտակ Տեմեռնիկ գետի ափին մաքսային կետը հիմնադրվել է Ելիզավետա Պետրովնայի հատուկ հրամանագրով 1749 թվականին։ Մաքսակետը հիմնադրվել է գետաբերանի մոտ, Տեմեռնիկյան բնակատեղիի տեղում, Բոգատի Կոլոդեզ բնավայրի դիմաց, «որտեղ Դոնի կազակները կարող են առևտուր անել ժամանող հույների, թուրքերի և հայերի հետ»։ Մաքսակետը սկսել է գործել 1750 թվականին։ Բերվող ապրանքների տուրքը գանձվում էր թուրքական ոսկե և արծաթե մետաղադրամներով։ 1750 թվականին Տեմեռնիկին կից ստեղծվել է կարանտինային կետ։

XVIII դարում մաքսային կետը միակն էր Ռուսաստանի արտաքին առևտրային հարաբերություններում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի նավահանգիստների հետ։ Տեմեռնիկյան անունը ստացած նավահանգստում մինչև 1762 թվականը գործել է առևտրային մենաշնորհ` «Ռուս-կոնստադնուպոլիսյան առևտրային ընկերությունը»։

1758 թվականին շրջանառությունը Տեմեռնիկի մաքսային կետի միջոցով կազմել է 86,9 հազար ռուբլի, իսկ 1762 թվականին աճել է մինչև 240,2 հազար ռուբլի։

1776 և 1836 թվականների միջև մաքսային կետը եղել է Տագանրոգում, որից հետո կրկին տեղափոխվել է Դոնի Ռոստով։

Մաքսային կետի միջոցով արտահանվում էին.

  • երկաթ և թուջ,
  • կովի կարագ, ձկնկիթ, կտավ, մորթեղեն,
  • հաց (1871 թվականից երկաթուղու կառուցումից հետո` Վորոնեժով)։

Մաքսային կետի միջոցով ներմուծվում էին (թուրք և հույն առևտրականների կողմից).

  • մետաքսե և բամբակե գործվածքներ,
  • մետաղյա արտադրանքներ,
  • խունկ, միրգ։

Պատկերասրահ

Գրականություն

Խորհրդային մեծ հանրագիտարանից.

  • Ригельман А. И., Ростов-на-Дону 150 лет назад, Ростов н/Д., 1918.
  • Покровский С. А., Внешняя торговля и внешняя торговая политика России, М.,1947, с. 124—126.
  • Золотов В. А., Хлебный экспорт России через порты Чёрного и Азовского морей в 60—90-е годы XIX в., Ростов н/Д., 1966.

Ծանոթագրություններ

Հղումներ