«Տեմեռնիկյան մաքսակետ»–ի խմբագրումների տարբերություն
Ստեղծվել է «Темерницкая таможня» էջը թարգմանելիս |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])}} |
|||
'''Տեմեռնիկյան մաքսակետ''', Ռուսական կայսրության XVII-XIX դարերի առևտրային կենտրոն, որը գտնվում է ներկայիս Դոնի Ռոստովի տարածքում։ Տեմեռնիկյան մաքսակետի իրավահաջորդ է համարվում Ռոստովի մաքսատունը<ref>[http://yutu.customs.ru/index.php?option=com_content&view=article&id=18435:Ростовской%20таможне%20260%20лет&catid=4:news&Itemid=106 Ростовской таможне 260 лет]</ref>։ |
'''Տեմեռնիկյան մաքսակետ''', Ռուսական կայսրության XVII-XIX դարերի առևտրային կենտրոն, որը գտնվում է ներկայիս Դոնի Ռոստովի տարածքում։ Տեմեռնիկյան մաքսակետի իրավահաջորդ է համարվում Ռոստովի մաքսատունը<ref>[http://yutu.customs.ru/index.php?option=com_content&view=article&id=18435:Ростовской%20таможне%20260%20лет&catid=4:news&Itemid=106 Ростовской таможне 260 лет]</ref>։ |
||
18:27, 21 փետրվարի 2017-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-17 19:33:00 ֆորմատով
Տեմեռնիկյան մաքսակետ, Ռուսական կայսրության XVII-XIX դարերի առևտրային կենտրոն, որը գտնվում է ներկայիս Դոնի Ռոստովի տարածքում։ Տեմեռնիկյան մաքսակետի իրավահաջորդ է համարվում Ռոստովի մաքսատունը[1]։
Պատմություն
Դոնի վտակ Տեմեռնիկ գետի ափին մաքսային կետը հիմնադրվել է Ելիզավետա Պետրովնայի հատուկ հրամանագրով 1749 թվականին։ Մաքսակետը հիմնադրվել է գետաբերանի մոտ, Տեմեռնիկյան բնակատեղիի տեղում, Բոգատի Կոլոդեզ բնավայրի դիմաց, «որտեղ Դոնի կազակները կարող են առևտուր անել ժամանող հույների, թուրքերի և հայերի հետ»։ Մաքսակետը սկսել է գործել 1750 թվականին։ Բերվող ապրանքների տուրքը գանձվում էր թուրքական ոսկե և արծաթե մետաղադրամներով։ 1750 թվականին Տեմեռնիկին կից ստեղծվել է կարանտինային կետ։
XVIII դարում մաքսային կետը միակն էր Ռուսաստանի արտաքին առևտրային հարաբերություններում Սև, Ազովի և Միջերկրական ծովերի նավահանգիստների հետ։ Տեմեռնիկյան անունը ստացած նավահանգստում մինչև 1762 թվականը գործել է առևտրային մենաշնորհ` «Ռուս-կոնստադնուպոլիսյան առևտրային ընկերությունը»։
1758 թվականին շրջանառությունը Տեմեռնիկի մաքսային կետի միջոցով կազմել է 86,9 հազար ռուբլի, իսկ 1762 թվականին աճել է մինչև 240,2 հազար ռուբլի։
1776 և 1836 թվականների միջև մաքսային կետը եղել է Տագանրոգում, որից հետո կրկին տեղափոխվել է Դոնի Ռոստով։
Մաքսային կետի միջոցով արտահանվում էին.
- երկաթ և թուջ,
- կովի կարագ, ձկնկիթ, կտավ, մորթեղեն,
- հաց (1871 թվականից երկաթուղու կառուցումից հետո` Վորոնեժով)։
Մաքսային կետի միջոցով ներմուծվում էին (թուրք և հույն առևտրականների կողմից).
- մետաքսե և բամբակե գործվածքներ,
- մետաղյա արտադրանքներ,
- խունկ, միրգ։
Գրականություն
- А. М. Ильин. История города Ростова на Дону. Ростов-на-Дону : Пар. тип. С. Я. Авакова, 1909. С. 29.
- Темерницкая таможня հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Խորհրդային մեծ հանրագիտարանից.
- Ригельман А. И., Ростов-на-Дону 150 лет назад, Ростов н/Д., 1918.
- Покровский С. А., Внешняя торговля и внешняя торговая политика России, М.,1947, с. 124—126.
- Золотов В. А., Хлебный экспорт России через порты Чёрного и Азовского морей в 60—90-е годы XIX в., Ростов н/Д., 1966.