«Պրիամոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.ca/ +books.google.am/)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://books.google.am/ +https://books.google.am/)
Տող 15. Տող 15.


== Անուն ==
== Անուն ==
Ժամանակակից գիտնականները համարում են, որ Պրիամոսի անունը ծագում է փոքրասիական [[լուվիերեն]] լեզվից և նշանակում է՝ «բացառիկ համարձակ»։<ref>Starke, Frank. "Troia im Kontext des historisch-politischen und sprachlichen Umfeldes Kleinasiens im 2. Jahrtausend". // Studia Troica 7, 1997, 458 with fn. 114, referring to F. Starke, Untersuchungen zur Stammbildung des keilschrift-luwischen Nomens, 1990, 455, fn. 1645 (PN Priya-muwa- "der hervorragenden/vortrefflichen Mut hat".</ref><ref>Haas, ''[http://books.google.am/books?id=KWgD-s23RcEC&pg=PA5&dq=Priya-muwa&hl=en&ei=5sbaTvfqK4r20gHoopjoDQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CC8Q6AEwAA#v=onepage&q=Priya-muwa&f=false Die hethitische Literatur: Texte, Stilistik, Motive]'', 2006. p.5.</ref>
Ժամանակակից գիտնականները համարում են, որ Պրիամոսի անունը ծագում է փոքրասիական [[լուվիերեն]] լեզվից և նշանակում է՝ «բացառիկ համարձակ»։<ref>Starke, Frank. "Troia im Kontext des historisch-politischen und sprachlichen Umfeldes Kleinasiens im 2. Jahrtausend". // Studia Troica 7, 1997, 458 with fn. 114, referring to F. Starke, Untersuchungen zur Stammbildung des keilschrift-luwischen Nomens, 1990, 455, fn. 1645 (PN Priya-muwa- "der hervorragenden/vortrefflichen Mut hat".</ref><ref>Haas, ''[https://books.google.am/books?id=KWgD-s23RcEC&pg=PA5&dq=Priya-muwa&hl=en&ei=5sbaTvfqK4r20gHoopjoDQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CC8Q6AEwAA#v=onepage&q=Priya-muwa&f=false Die hethitische Literatur: Texte, Stilistik, Motive]'', 2006. p.5.</ref>
* Պրիամոս թագավորի պատվին իր անունն է ստացել 1917 թ. հայտնաբերված [[Յուպիտերի տրոյացի աստերոիդներ|Յուպիտերի տրոյացիների]] [[(884) Պրիամուս|Պրիամոս]] [[աստերոիդ]]ը։
* Պրիամոս թագավորի պատվին իր անունն է ստացել 1917 թ. հայտնաբերված [[Յուպիտերի տրոյացի աստերոիդներ|Յուպիտերի տրոյացիների]] [[(884) Պրիամուս|Պրիամոս]] [[աստերոիդ]]ը։



01:29, 21 փետրվարի 2017-ի տարբերակ

Նեոպտողեմոսն սպանում է Պրիամոսին, դրվագ ատիկական սափորից, մոտ 520-510 մ.թ.ա.
Պրիամոսը Աքիլեսից խնդրում է Հեկտորի մարմինը։ Ալեքսանդր Իվանովի նկարը։

Պրիամոս (հին հունարեն` Πρίαμος), Տրոյայի պատերազմի ժամանակ եղել է Տրոյայի թագավորը և Լաոմեդոնի կրտսեր որդին։

Կենսագրություն

Իր տարբեր օրինական և անօրինական կանանցից Պրիամոսն ունեցել է հիսուն որդի և բազմաթիվ դուստրեր։ Նրա առաջին կինը եղել է Արիսբեն, ումից ծնվել է նրա առաջին որդին` Էսակոսը, ով մահացավ Տրոյայի պատերազմից առաջ։
Հետո նա բաժանվեց և ամուսնացավ Փռյուգիայի թագավոր Դիմասի դուստր Հեկաբեի հետ։ Հեկեբեից ծնված ավագ որդին էր Հեկտորը, ով համարվում էր Տրոյայի գահի ժառանգորդը։ Մի այլ որդին՝ Պարիսը (նաև հայտնի է որպես Ալեքսանդր) դարձավ Տրոյայի պատերազմի պատճառ։ Պրիամոսի և Հեկեբեի մյուս զավակներն էին մարգարեությամբ օժտված Հելենոսը և Կասանդրան, ավագ դուստր Իլիոնեն, Կրեվսան՝ Էնեասի կինը, Լաոդիկեն՝ Հելիկաոնի կինը, Պոլիքսենան, ով սպանվեց Աքիլեսի գերեզմանի վրա և ամենակրտսեր որդին՝ Պոլիդորոսը։

Պրիամոսը եղել է Լաոմեդոնտեսի կենդանի թողնված միակ որդին, երբ Հերակլեսը նրանից վրեժ լուծելու համար գրավել էր Տրոյան։ Հերակլեսից նա փրկվում է՝ նվիրելով իր քույր Հեսիոնեի գործած ոսկե ծածկոցը։ Դրանից հետո նա իր սկզբնական Պոդարկես անունը փոխելով, դառնում է Պրիամոս։

Տրոյայի պատերազմում ունեցած դերը

Պատերազմի ժամանակ Պրիամոսը շատ ծեր էր և չէր մասնակցում մարտերին։ Կռվի դաշտում երևացել է միայն մի անգամ՝ հույների հետ Պարիսի և Մենելաոսի մենամարտի պայմանները համաձայնեցնելու համար։
Հեկտորի մահից հետո Հերմեսի օգնությամբ գաղտնի մտնում է Աքիլեսի վրանը և խնդրելով ստանում է իր որդու այլանդակված մարմինը։
Պրիամոսի մահվան մասին Հոմերոսը ոչինչ չի նշել։ Ավանդույթի համաձայն, Պրիամոսին Զևսի զոհասեղանի մոտ սպանել է Նեոպտողեմոսը, այն բանից հետո, երբ Տրոյան գրավել էին աքեացիները։

Անուն

Ժամանակակից գիտնականները համարում են, որ Պրիամոսի անունը ծագում է փոքրասիական լուվիերեն լեզվից և նշանակում է՝ «բացառիկ համարձակ»։[1][2]

Ծանոթագրություններ

  1. Starke, Frank. "Troia im Kontext des historisch-politischen und sprachlichen Umfeldes Kleinasiens im 2. Jahrtausend". // Studia Troica 7, 1997, 458 with fn. 114, referring to F. Starke, Untersuchungen zur Stammbildung des keilschrift-luwischen Nomens, 1990, 455, fn. 1645 (PN Priya-muwa- "der hervorragenden/vortrefflichen Mut hat".
  2. Haas, Die hethitische Literatur: Texte, Stilistik, Motive, 2006. p.5.