«Համազասպ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 3. Տող 3.


== Գործունեություն ==
== Գործունեություն ==
Համազասպ Հարությունյանը ծնվել է Բաքվում: 1922 թվականին գործուղվել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]]՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923-1928 թվականներին սովորել է [[Մոսկվայի համալսարան]]ում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել [[ԱՄՆ]]՝ [[Մինեսոտա]]յի համալսարան։ 1930-1943 թվականներին աշխատել է [[ԽՍՀՄ]] ԴԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ [[ՄԱԿ]]-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954-1955 թվականներին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955-1958 թվականներին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՍ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958-1963 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան [[Կանադա]]յում, 1963-1970 թվականներին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների [[Թեհրան]]ի, [[Ղրիմ]]ի, [[Պոտսդամ]]ի կոնֆերանսներին, [[Փարիզի խաղաղության կոնֆերանս]]ին, [[ՄԱԿ]]-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
Համազասպ Հարությունյանը ծնվել է Բաքվում: 1922 թվականին գործուղվել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]]՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923-1928 թվականներին սովորել է [[Մոսկվայի համալսարան]]ում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել [[ԱՄՆ]]՝ [[Մինեսոտա]]յի համալսարան։ 1930-1943 թվականներին աշխատել է [[ԽՍՀՄ]] ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ [[ՄԱԿ]]-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954-1955 թվականներին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955-1958 թվականներին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958-1963 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան [[Կանադա]]յում, 1963-1970 թվականներին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների [[Թեհրան]]ի, [[Ղրիմ]]ի, [[Պոտսդամ]]ի կոնֆերանսներին, [[Փարիզի խաղաղության կոնֆերանս]]ին, [[ՄԱԿ]]-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է [[Մոսկվայի պետական համալսարան]]ում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։


Հարությունյանի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ԽՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։
Հարությունյանի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ԽՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։

13:57, 16 փետրվարի 2017-ի տարբերակ

Համազասպ Հարությունյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1902(1902-10-14)[1][2]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 2, 1971(1971-04-02)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1928)[1] և Մինեսոտայի համալսարան (1930)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1]
Մասնագիտությունդիվանագետ և տնտեսագետ
ԱշխատավայրՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտ[1] և ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն[1]
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ դեսպան Կանադայում
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Համազասպ Հովակիմի Հարությունունյան (1902, հոկտեմբերի 14, Բաքու - 1971, ապրիլի 4, Մոսկվա), խորհրդային դիվանագետ, տնտեսագետ[3]։ Ունեցել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (1942)։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Գործունեություն

Համազասպ Հարությունյանը ծնվել է Բաքվում: 1922 թվականին գործուղվել է Հայաստան՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի։ 1923-1928 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել ԱՄՆ՝ Մինեսոտայի համալսարան։ 1930-1943 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում։ 1943 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ արտգործմինիստրության տնտեսության բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954-1955 թվականներին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955-1958 թվականներին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958-1963 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Կանադայում, 1963-1970 թվականներին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների Թեհրանի, Ղրիմի, Պոտսդամի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Հարությունյանի աշխատությունները նվիրված են ժամանակակից բուրժուական տնտեսագիտական մտքի և քաղաքատնտեսության քննադատությանը, համաշխարհային էկոնոմիկայի (տնտեսական ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվածություն, սպառում) և միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման տենդենցներին, ԽՍՀՄ արտաքին քաղաքականության և ժողտնտեսության զարգացման հարցերին։

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն

«Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985-1986. - Т. 1, с. 97-98.

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Հենրիկ Լիլոյան (1979 թ). «Արտակարգ և լիազոր դեսպանը». Սովետական Հայաստան. Թիվ 2: 4–6.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 320