«Իշպուինի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
Հետ է շրջվում 4980258 խմբագրումը, որի հեղինակն է՝ Gaelnansi (քննարկում) մասնակիցը
Տող 15. Տող 15.
| մայր =
| մայր =
| զավակներ = [[Մենուա]]
| զավակներ = [[Մենուա]]
| ծնունդ = մ.թ.ա. մոտ 890
| ծնունդ = մ.թ.ա. 890
| ծննդավայր =
| ծննդավայր =
| մահ = մ.թ.ա.810
| մահ = մ.թ.ա.810

12:35, 16 փետրվարի 2017-ի տարբերակ

Իշպուինի
«Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա»
Իշխանությունմ.թ.ա. 825-մ.թ.ա. 810
Ծնվել է՝մ.թ.ա. 890
Մահացել է՝մ.թ.ա.810
ԵրկիրՎանի թագավորություն
Ազգությունհայ
միապետ
ՀայրՍարդուրի Ա
ԵրեխաներՄենուա

Իշպուինի (մ․թ․ա․ 825-810), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին։ Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ)։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը)։

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959

Տես նաև

Նախորդող
Սարդուրի Ա
Ուրարտական արքա
Իշպուինի

մ.թ.ա. 824-810
Հաջորդող
Մենուա