«Տիգրան Գ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 4984033 խմբագրումը, որի հեղինակն է՝ Gaelnansi (քննարկում) մասնակիցը
Տող 3. Տող 3.
|անուն=Տիգրան Գ
|անուն=Տիգրան Գ
|տիտղոս=Մեծ Հայքի Արքա
|տիտղոս=Մեծ Հայքի Արքա
|պատկեր= [[Պատկեր:Tigran III.jpg]]

|կալանք=
|իշխանություն= [[մ.թ.ա. 20]]-[[մ.թ.ա. 8]]
|իշխանություն= [[մ.թ.ա. 20]]-[[մ.թ.ա. 8]]
|հայր=[[Արտավազդ Բ]]
|հայր=[[Արտավազդ Բ]]

12:31, 16 փետրվարի 2017-ի տարբերակ

Տիգրան Գ
Մեծ Հայքի Արքա
Իշխանությունմ.թ.ա. 20-մ.թ.ա. 8
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար
ԾննդավայրՎերին Ղամարլու, Հայաստան
Մահացել է՝մ.թ.ա. 1-ին դար
Վախճանի վայրՎերին Ղամարլու, Հայաստան
ՀաջորդողՏիգրան Դ
ՏոհմԱրտաշեսյան
գերիշխան
ՀայրԱրտավազդ Բ
ԵրեխաներՏիգրան Դ և Էրատո

Տիգրան Գ, (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31–ի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20–ին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ.թ.ա. 10–ին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն ր դուստրը՝ Էրատոն։