«Սերովբե Պատկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 25. Տող 25.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ [[Մխիթարյաններ|Վենետիկի Մխիթարյաննե]]րի, 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը ([[ֆլեյտա]], [[ջութակ]])։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է [[հայոց լեզու]], [[պատմություն]], իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց [[Հերակլ II]] թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև [[վրացի]] երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել [[Նոր Նախիջևան]]ում։ 1810-1822 թթ. պաշտոնավարել է Աստրախանի [[Աղաբաբյան դպրոց]]ում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։
Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ [[Մխիթարյաններ|Վենետիկի Մխիթարյանների]], 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը ([[ֆլեյտա]], [[ջութակ]])։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է [[հայոց լեզու]], [[պատմություն]], իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց [[Հերակլ II]] թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև [[վրացի]] երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել [[Նոր Նախիջևան]]ում։ 1810-1822 թթ. պաշտոնավարել է Աստրախանի [[Աղաբաբյան դպրոց]]ում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։


== Ստեղծագործական գործունեություն ==
== Ստեղծագործական գործունեություն ==

16:11, 15 փետրվարի 2017-ի տարբերակ

Սերեվբե Պետրոսի Պատկանյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1769(1769-10-02)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1836
Վախճանի վայրԱստրախան
Մասնագիտությունմանկավարժ
բանաստեղծ
ԱզգությունՀայ
ԶավակներԳաբրիել Պատկանյան և Միքայել Պատկանյան
Սերովբե Պատկանյան Վիքիդարանում

Սերեվբե Պետրոսի Պատկանյան (1769, Կոստանդնուպոլիս - 1836, Աստրախան) հայ մանկավարժ, բանաստեղծ։

Միքայել Պատկանյանի եղբայրն է, Գաբրիել Պատկանյանի հայրը։

Կենսագրություն

Սովորել է Կ․ Պոլսի Մասխալաճի Հարությունի երաժշտական, 1783 թվականից՝ Վենետիկի Մխիթարյանների, 1788 թվականից՝ Տրիեստի Ս․ Մարտինոսի դպրոցում, վերջինում, այլ առարկաների հետ, կատարելագործել է նաև իր երաժշտական կրթությունը (ֆլեյտա, ջութակ)։ 1792 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, Բերայում բացել երաժշտական թեքումով դպրոց, որտեղ դասավանդել է հայոց լեզու, պատմություն, իտալական երաժշտություն և այլն։ Ամբաստանվելով, 1793 թվականին փախել է Թիֆլիս և վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ հիմնել հայկական առաջին դպրոցը (գործել է մինչև 1805 թվականը), որտեղ հայերի հետ սովորել են նաև վրացի երեխաներ։ Նույն տարում դպրոց է բացել Նոր Նախիջևանում։ 1810-1822 թթ. պաշտոնավարել է Աստրախանի Աղաբաբյան դպրոցում։ 1796 թվականին գրել է «Համառօտ պատմութիւն աւէրեցման Փայտակարան մայրաքաղաքի ի խանէն աղայ Մահմուդի ի 1795 և ի 11 սեպտեմբերի» (հրտ․ 1910) պատմական ուսումնասիրությունը, որը շարադրված է ականատեսի վավերականությամբ և փաստերի լայն իմացությամբ։

Ստեղծագործական գործունեություն

Պատկանյանը գրել է նաև կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններ («Նուագ ի ծնունդն Քրիստոսի», «Նուագ առ ամենաերանեալ կոյսն»), որոնք երգվել են։ 1801-1815 թթ. բանաստեղծություններում կրոնական բովանդակությանը փոխարինել է կյանքի և պատմական իրադարձությունների նկարագրությունը՝ «Սարսեցուցիչն զօրաց երկնից», «Առ Եփրեմ կաթողիկոսն», «Ի յաղթանակ Ցիցիանովի», «Ի մահ Զավադ խանի», «Ի հնգեկի հարուածոն Տփխիսայ» և այլն։ Այս գործերը մի նոր աստիճանի բարձրացրին 18-րդ դարում ծնունդ առած ազգային քաղ․ բանաստեղծությունը։

Երկեր

Երգք, Մ․, 1857

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։