«Ֆոռլի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 50. Տող 50.
== Հղումներ ==
== Հղումներ ==
* Ֆորլին [http://www.cult-turist.ru/place-interes/one-place/4336/?q=497&plint=4336 cult-turist.ru]
* Ֆորլին [http://www.cult-turist.ru/place-interes/one-place/4336/?q=497&plint=4336 cult-turist.ru]

[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]]

11:28, 11 փետրվարի 2017-ի տարբերակ


Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-24 22:28:14 ֆորմատով


Ֆորլի (իտալ.՝ Forlì) — գտնվում է Իտալիայում, Էմիլիա Ռոմանիա համայնքում, Էմիլիևի ճանապարհի վրա, Ադրիատիկ ծովի, Չերվիա կոմունաից 19 կմ. հեռավորության վրա: Ֆորլի Չեզանաի վարչական կենտրոնն է և մայրաքաղաքը:

Պատմություն

Այս տարածքը բնակեցված էր դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանից: Ըստ լեգենդի՝ Forum Livii անվանումով քաղաքը հիմնադրվել էր Գայ Լիվիյ Սալինատորի կողմից, մ.թ.ա. 188 թվականին: Դարերի ընթացքում անվանումը կրճատվեց և դարձավ «Ֆորլի»: Համարվում է պատմական առաջին քաղաք-պետություն, որը ստեղծել է կոմունիստական շարժում և ստացել ինքնավարություն (889 թվականին): Միջնադարում այս պետությունը մասնակցեց գլիբելլների և գվելֆամների դեմ ուղված պայքարում, հանդես եկավ Գոգենշտաուֆենի հետ, ինչի մասին վկայում է քաղաքի զինանշանի վրա պատկերված առծիվը:Ֆորլիի բնակիչները մեծ օգնություն ցուցաբերեցին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին Ֆաենցի գրավման ժամանակ և դժվար պահին ապաստան տվեցին իշխանական առաջնորդ Գվիդո I դա Մոնթեֆելտրոին: XIII դարի վերջին, Ֆորլին անցավ շատ ձեռքերի միջով մինչև 1302 թվականը, երբ այն իրենց ձեռքը վերցրեցին Օրդելաֆֆիները: Նրանց տարաձայնությունները հռոմեական պապերի հետ ավարտվեցին նրանով, որ Սիքսթ IV-ը Ֆորլին փոխանցեց իր եղբորորդի Դժիրոլամո Ռիարիօին, ով քաղաքացիների ապստամբությոան ժամանակ դատապարտվում է մահվան: Ռիարիօի մասին հայտնի է նաև, որ տեղի նկարիչ Մոլոցցո դա Ֆորլին աշխատում էր նրա մոտ: Միքանի տասնամյակներ անց, քաղաքը տիրեցին՝ Վիսքոնթիները (1488-99), Չազարե Բորդժիկիան (1499-ից) և կրկին Օրդելաֆֆիները (1503-04): Ֆորլին երեք ու կես տարով մտավ Պապական մարզի կազմի մեջ և կորցրեց քաղաքական նշանակությունը:

Տեսարժան վայրեր

Ֆորլիի կենտրոնական հրապարակը կրում է Աուրելիո Սաֆֆի անունը, ով հայտնի Ռիսորզիմենտոի գործիչ էր: Հրապարակի կենտրոնում դրված է նրան նվիրված հուշարձան: Հիշարժան է նաև Սան-Մեռկուրիալեն, որը միջնադարյան լոմբարդական ոճի մեջ էր, բարձրությունը հասնում էր 75 մետրի (Համարվում էր Իտալիաի ամենաբարձր շինություններից մեկը): Այնտեղ է գտնվում նաև Պալացցո Կոմունալլեն: Միջնադարում դոմինիկական եկեղեցում տեղավորվում էր թանգարանը: Օրդելաֆֆիների ժամանակաշրջանի մասին հիշեցնում է Ռավալդինո Ցիտադելը:

Հայտնի մարդիկ

  • Մերկուրիալի Ֆորլիից — սուրբ ֆորլիական եպիսկոպոս
  • Դժովաննի Մորգանի — ախտաբանական անատոմիայի հիմնադիր
  • ԴժովաննիբԲաթթիստա Չիրրլի — կոմպոզիտոր և թավջութակահար, XVIII դարի հայտնի երաժիշտ է, ծնվել և մահացել է Ֆորլիյում
  • Անտոնիո Ֆրատտի — իտալացի քաղաքական գործիչ և հեղափոխական սպա, կամավոր մասնակցել է հունա-թուրքական պատերազմին 1897 թվականին և սպանվել է:
  • Իրլարիո Բանդինի — ավտոմեքենա արտադրող (Bandini Automobili)
  • Ֆորլիին մոտ Պրեդապիո փոքրիկ քաղաքում 1883 թվականին, ծնվել է Բենիտո Մուսոլինի (հենց այնտեղ էլ թաղվել է):

Դաշնակից քաղաքներ

Ֆորլին բարեկամական կապերի մեջ է հետևյալ քաղաքների հետ՝

Քաղաք Երկիր Թվական Հղում
Պորտուգալիա Ավեյրու Պորտուգալիա 1990
Ռուսաստան Կալինինգրադ Ռուսաստան
Ֆրանսիա Բուրժ Ֆրանսիա
Միացյալ Թագավորություն Պիտերբորո Մեծ Բրիտանիա



Զանգվածային մշակույթում

  • Assassin's Creed II համակարգչաին խաղու գործողությունները տեղի են ունենում Ֆորլիում (XV դարում)<ref> Форли на ru.assassinscreed.wikia.com</ref: Խաղում Ֆորլին ներկայացված է որպես բավականին մռայլ վայր: Խաղացողը կարող է այցելել քղաքի տեսարժան վայրերը: Այդ տեսարժան վայրերից են`Սան-Մեռկուրիալեն (բարձրանալով այդ տաճարի ամենաբարձր հարկը կարելի է տեսնել Ֆորլիի շրջապատը), նաև Կատերինա Սֆորցի ամրոցը: Խաղի առաջադրանքներից մեկի ժամանակ կա հնարավորություն տեսնել անառիկ ամրոցի ներսը:
  • Բորջիա հեռուստասերիալում Ֆորլին հանդիսանում է Միքելեթթոի հայրենիքը:


Հղումներ