«Ծատուր Աղայան»–ի խմբագրումների տարբերություն
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 25. | Տող 25. | ||
* Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ։ |
* Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ։ |
||
* Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989: |
* Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989: |
||
* Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թթ., Երևան, 1955: |
|||
* Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը սովետական իշխանության համար, Երևան, 1962: |
|||
* Ներսիկ Ստեփանյան, Երևան, 1967: |
|||
* |
|||
* Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80 |
* Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80 |
||
10:52, 7 փետրվարի 2017-ի տարբերակ
Ծատուր Աղայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1912[1] Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1982[1] (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Երևան[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Բաքվի պետական համալսարան[2], Հայկական պետական մանկավարժական համալսարան[2], Երևանի պետական համալսարան[2], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] և ՀԿԿ[2] |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2][1] |
Ալմա մատեր | Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ (1937)[2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2][1] (1948) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Երեխա(ներ) | Հենրի Աղայան |
Ծատուր Պավելի Աղայան (1912, հունվարի 12, Փիփ - 1982, դեկտեմբերի 3, Երևան) , պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ 1950-ից)։
Կենսագրություն
Ծատուր Աղայանը ծնվել է երկրագործի ընտանիքում։ 1917 թվականին Աղայանների ընտանիքը տեղափոխվել է Շամխորի շրջանի Գոլիցինո (այժմ՝ Մարտունի) գյուղը և այնտեղ բնակություն հաստատել։ 1930 թվականին ավարտելով Գյանջայի (այժմ՝ Կիրովաբադ) մանկավարժական տեխնիկումը, մանկավարժական աշխատանքի է անցել Շամխորի շրջանի Մարտունի, Ջաղիր և Չարդախլու գյուղերի դպրոցներում որպես ուսուցիչ և ուսմասվար։
Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը (1936, էքստեռն), Մոսկվայի Ն. Չեռնիշևսկու անվան պատմա-փիլիսոփայան ինստիտուտը (1938)։ 1954-1961 թթ. և 1977-1979 թթ.` ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, 1949-1952 թթ. և 1969-1973 թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների «Տեղեկագրի» (1966 թվականից՝ «Լրաբեր») խմբագիր, 1951-1954 թթ.` ՀԿԿ կենտկոմի գիտության և մշակույթի բաժնի վարիչ, 1961-1968 թթ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի տնօրեն, 1968-1977 թթ.` ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1979-1982 թթ.` ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ։ 1963-1971 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3]։
Գործունեություն
Աղայանի աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։
«Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից» (1976) մենագրության մեջ տրված է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմությունը 19-րդ դ. 70-ական թվականներից մինչև 1920 թվականը, առանձին գլուխներ նվիրված են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո հայկական հարցի սկզբնավորման պատմությանը, Բեռլինի կոնգրեսից (1878) հետո ազգային-ազատագրական պայքարի վերելքին, 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, 1919-1921 թվականների Կիլիկիայի դեպքերին, ժողովրդական հերոս Անդրանիկ Օզանյանի գործունեությանը և այլն։ «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը» (1982) աշխատության մեջ այլ հարցերի շարքում քննարկել է 1918-1920 թթ․ հայ ժողովրդի դիմադրությունը թուրք զավթիչներին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, դրանց նշանակությունը, լուսաբանել Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները և այլն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի, խորհրդա-հայկական, խորհրդա-թուրքական հարցերն Աղայանն արծարծել է ըստ հայ խորհրդային պատմագրության մեջ մինչև 1980-ական թվականների կեսը իշխող տեսակետի, բացասական գնահատական է տվել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրին, անտեսել 1918 թվականին հայկական պետականության՝ հանձինս Հայաստանի Հանրապետության վերականգնման նշանակությունը և այլն։
Երկեր
- Արշավիր Մելիքյան, Երևան, 1969։
- Ռուսաստանի դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում, Երևան, 1981։
- Անդրանիկ։ Իրադարձություններ, դեպքեր և դեմքեր, Երևան, 1995:
- Բալկանները և Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների ազգային - ազատագրական պայքարի միասնությունը, Երևան, 1970:
- Գեհենից վերածնունդ, Երևան, 1975:
- Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Երևան, 1976:
- Հայերը Թուրքիայում, Երևան, 1994:
- Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Երևան, 1982:
- Հոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Երևան, 1957, 407 էջ։
- Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ, Երևան, 1989:
- Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թթ., Երևան, 1955:
- Մեծ Հոկտեմբերը և Հայաստանի աշխատավորների պայքարը սովետական իշխանության համար, Երևան, 1962:
- Ներսիկ Ստեփանյան, Երևան, 1967:
- Вековая дружба народов Закавказья, ч.1-4, Е., 1970-80
Պարգևներ
Ծատուր Աղայանը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով ու պատվոգրերով։
Գրկանություն
- Ծատուր Աղայան [կենսամատենագիտություն], Ե., 1983։
Աղբյուրներ
- Ն. Վ. Թավաքալյան «Ծատուր Աղայան», պատմաբանասիրական հանդես № 1, 1982, էջ 229-230
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 123.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Հունվարի 12 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Փիփ գյուղում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1982 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ