«Բինտուրոնգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{taxobox
{{taxobox
| name =Կատվարջ
| name =Կատվաարջ
| image file = Binturong in Overloon.jpg
| image file = Binturong in Overloon.jpg
| image title =
| image title =
Տող 30. Տող 30.
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
}}
}}
'''Բինտուրոնգ ''' մշկաբեշկների ընտանիքին պատկանող կաթնասուն գիշատիչ կենդանի։ Բինտուրոնգ ({{lang-la|Arctictis}}) մենատիպ ցեղի միակ ներկայացուցիչը։ Իր արտաքին տեսքի պատճառով ընդգրկվել է [[Ջրարջեր (ընտանիք)|ջրարջերի ընտանիքին]], սակայն իր տեսակով պատկանում է {{lang-la|Viverridae}}-ի ընտանքին։ Զբոսաշրջիկները նրանց անվանում են «կատվանման արջեր» մարմնի կառուցվածքով նման է կատուներին, իսկ պահվածքով և գետնի վրա արջի նման քայլելով՝ արջին։
Կատվաարջ'''Բինտուրոնգ ''' մշկաբեշկների ընտանիքին պատկանող կաթնասուն գիշատիչ կենդանի։ Բինտուրոնգ ({{lang-la|Arctictis}}) մենատիպ ցեղի միակ ներկայացուցիչը։ Իր արտաքին տեսքի պատճառով ընդգրկվել է [[Ջրարջեր (ընտանիք)|ջրարջերի ընտանիքին]], սակայն իր տեսակով պատկանում է {{lang-la|Viverridae}}-ի ընտանքին։ Զբոսաշրջիկները նրանց անվանում են «կատվանման արջեր» մարմնի կառուցվածքով նման է կատուներին, իսկ պահվածքով և գետնի վրա արջի նման քայլելով՝ արջին։


== Հատկանիշներ ==
== Հատկանիշներ ==

19:31, 6 փետրվարի 2017-ի տարբերակ

Կատվաարջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ընտանիք Մշկաբեշկներ
Լատիներեն անվանում
Arctictis binturong
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 621981
NCBI 94180
EOL 328085

ԿատվաարջԲինտուրոնգ մշկաբեշկների ընտանիքին պատկանող կաթնասուն գիշատիչ կենդանի։ Բինտուրոնգ (լատին․՝ Arctictis) մենատիպ ցեղի միակ ներկայացուցիչը։ Իր արտաքին տեսքի պատճառով ընդգրկվել է ջրարջերի ընտանիքին, սակայն իր տեսակով պատկանում է լատին․՝ Viverridae-ի ընտանքին։ Զբոսաշրջիկները նրանց անվանում են «կատվանման արջեր» մարմնի կառուցվածքով նման է կատուներին, իսկ պահվածքով և գետնի վրա արջի նման քայլելով՝ արջին։

Հատկանիշներ

Բինտուրոնգը կենդանաբանական այգում Կհաո Կհեոու, Թայլանդ

Բինտուրոնգը փոքր-ինչ անճոռնի և կարճոտնյա կենդանի է։ Նրա մորթին կոշտ և երկար է, հատկապես պոչի վրա։ Որպես կանոն, նա ներկված է մուգ մոխրագույն կամ սև գույնով, իսկ գլուխը հաճախ լինում է ավելի պայծառ երանգների։ Ուշագրավ է ամենից առավել իր երկար և սպիտակ բեղերով և երկար ծոպիկ ականջներով։ Միակ ընկերքավորների կենդանին է Հին աշխարհից, որը կարող է վերցնել առարկան պոչով։ Բինտուրոնգների երկարությունը հասնում է 61 մինչև 96 սմ, իսկ իրենց պոչը հասնում է գրեթե այդքան։ Քաշը տատանվում է 9 մինչև 14 կգ, որոշ դեպքերում մինչև 20 կգ։

Տարածություն

Բինտուրոնգը տարածված է Հարավարևելյան Ասիայում, իր արեալը տարածվում է Հնդկաստանից մինչև Ինդոնեզիա Սումատրա կղզին, Ճավա, Կալիմանտան և Ֆիլիպինների Փալավան կղզին։ Նրանք ապրում է խիտ, տրոպիկական անտառներում[1].

Պահելաձև

Բինտուրոնգները ակտիվ են գիշերները և հիմնականում ապրում են ծառերի վրա։ Նրանց քայլվածքը դանդաղ է և զգույշ, նրանք չեն ցատկում, սակայն իր պոչով կարողանում է լավ բարձրանալ։ Նաև նրանք լավ լողորդներ ու սուզորդներ են։ Գտնվելով գետնի վրա բինտուրոնգը ասես արջ լինի, քայլում է ամբողջ թաթով, որը ի տարբերություն իր ցեղի մնացած ներկայացուցիչների շատ անսովոր է։ Բինտուրոնգները ապրում են առանձին կամ ոչ մեծ խմբերով, որը բաղկացած է մի զույգից և ժառանգից։ Իգական սեռի կարևորությունը այդպիսի խմբերում ավելի մեծ է։

Սնուցումը

Բինտուրոնգ

Բինտուրոնգի գլխավոր սնունդը դա միրգն է։ Բուսական սննդի մասնաբաժինը զգալիորեն ավելի բարձր է քան մնացած ցեղի ներկայացուցիչներինը։ Բացի այդ նրանք սնվում են փոքրիկ թռչուններով։ Նրանց սննդի մի բաժին են կազմում ձկները։ Մուտք գործելով բնակելի տներ փնտրելով ավար, մարդկանց վրա չեն հարձակվում։

Բազմացում

Էգը ծնում է ժառանգի երկու տարին մեկ, նրա հղիությունը կազմում է 90 օր։ Առաջին անգամ լույս աշխարհ է բերում մեկից վեց երեխա։ Ծննդաբերությունից հետո էգը թույլատրում է արուին մնալ իր հետ, որը համեմատ իր ցեղի ներկայացուցիչների անսովոր է։ Ծնվելուց վեց- յոթ շաբաթ հետո երեխաները հրաժարվում են կաթից, իսկ սեռական հասունությանը հասնում է երկուսից երկուսուկես տարեկանում։ Ամենահայտնի կյանքի տևողությունը բինտուրոնգների մոտ 25 տարի է։

Ենթատեսակ

Առանձնացնում են բինտուրոնգների 6 տեսակ (Arctictis binturong)[2]։

  • A. binturong binturong
  • A. binturong albifrons
  • A. binturong kerkhoveni
  • A. binturong menglaensis
  • A. binturong penicillatus
  • A. binturong whitei

Բինտուրոնգները և մարդիկ

Որոշ վայրերում բինտուրոնգներին պահում են որպես ընտանի կենդանի, լինելով հեշտ վարժեցվող և հավատարիմ կենդանի։ Բայց որոշ տարածքներում նրանք չեն ստացել ընտանի կենդանու անվանումը չվերահսկվող միզարձակման պատճառով։ Նրանց միսը որոշ տարածքներում համարվում է դելիկատես, իսկ մարմնի որոշ հատվածներ կիրառվում են ավանդական բժշկության մեջ։ Շնորհիվ իր արեալի երկարության բինտուրոնգները չեն վերաբերում կենդանիներին, գտնվում են ոչնչացման եզրին։

Գրականություն

  • Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
  1. «Бинтуронг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Arctictis binturong в книге Wilson D. E. & Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). - Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0 [1]